Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Աշոտ Մանուչարյանը առաջիկա ընտրությունների, Չարլզի և իրական Արմագեդոնի մասին

ПОЛИТИКА

Հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի կարծիքով ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման համար կարելի է տարբեր ճամարտակումներ հորինել ու հանրայնացնել, սակայն դրանք բոլորն էլ սոփեստություն է, քանի որ շրջանցվում է մի շատ կարևոր հարց, որ Հայաստանում մինչ օրս ոչ մի ընտրություն էլ տեղի չի ունեցել:

«Ընտրություններ չեն եղել երկու պատճառով: Մեկը, որ ստեղծվել են այնպիսի մեխանիզմներ, որ ժողովրդին զրկել են ընտրություն կատարելու հնարավորությունից և երկրորդ՝ չեն հնչեցվում այն արժեհամակարգերը, նպատակադրումները, որով պետք է առաջնորդվել և ամբողջ դաշտը մանիպուլյացիայի են ենթարկում: Այդ ամենի արդյունքում, մարդկանց ուղեղում տիրում է մի վիճակ, որ եթե նրանց ասեն ազատ ընտրություն արա՝ չի կարողանա, որովհետև չի հասկանում, թե իրականում իր առջև դրված խնդիրը որն է: Մարդուն հնարավորություն չեն տալիս հասկանալու, թե ինչ կլինի, եթե ընտրվի այս կամ այն քաղաքական թիմը կամ գործիչը, ընտրվելու դեպքում նրանց ինչ կյանքի տեսակ է մատուցվելու: Այդ պատճառով մարդն ընդհանրապես  ընտրություն չի կատարում, իսկ մնացածը, ինչ ասում են՝ երեխաների համար նախատեսված խաղ է, իր բոլոր կանոններով»,- Past.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Մանուչարյանը:
Ամենամեծ ողբերգությունն, ըստ Ա. Մանուչարյանի, որ հասարակությունը բացարձակ չի պատկերացնում, թե ինչ աշխարհում է հայտնվել, որտեղ է Հայաստանը, իսկ որտեղ՝ ընդհանուր մարդկությունը: Ու եթե այսօրվա մարտահրավերները չհաղթահարվեն և ապագա սերնդին կատարյալ մարդ չդաստիարակեն, ապա տասը տարուց հետո մեր հասարակությունը կլինի ստրկության ամենացածր մակարդակի վրա:

«21-րդ դարում մարդը կամ պետք է լինի կատարյալ, կամ նա աշխարհում չի կարողանա ապրել: Ցավոք այս մասին չի խոսվում, փոխարենը ՀՀԿ-ն, սուտը բացարձակ է դարձնում: Կուսակցության ղեկավարն ասել է, որ եթե Սահմանադրությունն ընդունվի, ինքը վարչապետ չի դառնալու,իսկ հիմա հանրապետականը ստում է: Սա ըստ նրանց կոչվում է քաղաքական սուտ, որը կիսաներելի է, բայց սրանով նրանք անցել են բացարձակ ստի սահմանը: Փաստորեն, երբ ասում են, որ «մենք հանրապետականով պարտադրում ենք մեր ղեկավարին…», ստացվում է, որ իրենց առաջնորդին պարտադրում են, որ խաբի ժողովրդին: Ստացվում է, որ այդ կուսակցությունից ոչ թե մի հոգի է սուտասան, այլ պարզվում է բոլորն են սուտասան, քանի որ կարող են բացահայտ «պարտադրել» իրենց ղեկավարին, որ ստի իր ժողովրդի առջև»,- ասաց Ա. Մանուչարյանը:

Հասարակական գործչի կարծիքով այդպիսի խաղերով զբաղվել չի կարելի, իսկ ՀՀԿ-ն էլ ընտրվելով, ոչ միայն ժողովրդի, այլև տիեզերքի առջև է պատասխանատվություն ստանձնել: Ու եթե չսթափվեն, նման մանիպուլյացիաների պատճառով նույն տիեզերքն այնպիսի դաժան հարվածներ կհասցնի նրանց, որ որևէ մեկը չի կարողանա տակից դուրս գալ:

«Յուրաքանչյուր կեղծիքով ու ստով ստեղծվում է մի ամբողջական համակարգ, որը խորքային հետևանքներ է առաջացնում, բայց դա տեսնելու համար պետք է մի քիչ մտածել: Ինչ վերաբերում է անփոխարինելիությանը, ապա ամեն մեկի անցած ճանապարհն իր յուրահատկությունն ունի: Եվ ասել, որ Սերժ Սարգսյանն ինձնից երկու անգամ ավելի լավ է ճամարտակում, դա ուղղակի ողբերգություն է, թե՛ իրենց անձի, թե՛ խմբի, թե մեր ժողովրդի և թե՛ ընդհանրապես՝ երկիր մոլորակի համար»,- ասաց Ա. Մանուչարյանը:

Խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի՝ ԱԺ-ում արտահայտած այն մտքի մասին, թե՝ Հայաստան ներդրումներ չեն լինի, եթե կոռուպցիան չկրճատվի, ուստի հարկավոր է ցանկացած օրենք ընդունելուց առաջ այն կոռուպցիոն և բնապահպանական թեստ անցկացնել, Ա. Մանուչարյանն ասաց, որ նախագահի թեկնածուն անգլոսաքսոնական աշխարհի ներկայացուցիչ է, որի հիմքում օրենքների համակարգ է դրված, որով էլ մարդը պետք է առաջնորդվի: Հասարակական-քաղաքական գործչի կարծիքով սակայն, հայերս ապրել ենք այնպիսի համակարգերում, որտեղ առաջնորդվում են խղճով և տիեզերքի առջև «ստանձնած» առաքելությամբ: Իսկ երբ մարդիկ գահավիժում ու դառնում են ավանակներ, այդ ժամանակ էլ նրանք սկսում են օրենքներից օգտվել:

«Օրինակ Մեծ Բրիտանիայում կոռուպցիա չկա ոչ թե այն պատճառով, որ մարդիկ չեն ուզում գողանալ, այլ այն պատճառով, որ այնտեղ ստեղծված է հակակշիռների համակարգ, որի ժամանակ ոստիկանը հսկում է մարդուն, դատախազը հսկում է ոստիկանին և այլն: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Ա. Սարգսյանի կողմից բերվել է այնպիսի ներդրում, որը երկիրը ոչնչացնելու համակարգ է, ուրիշ ոչինչ: Հիմա էլ, փաստորեն ասում է, այնպիսի օրենքներ ընդունեք, որ արքայազն Չարլզը մի երկու ներդրում էլ բերի՝ մի երկու կազինո և պոռնիկների ակումբ սարքի: Հայաստանում վերջին տարիներին միայն նման ներդրումներ են լինում: Դրա համար մենք պետք է արքայազն Չարլզի ոտքը կտրենք Հայաստանից: Հանրապետականներն էլ կարծում են, որ Հայաստանը պոռնկատների վերածեն, բոլորը գոհ կլինեն իրենց ծրագրերից»,- ասաց Ա. Մանուչարյանը:    

Նրա կարծիքով, որ օրը  իշխանությունները հասկանան, որ թե՛ իրենք իրե՛նց, թե՛ ժողովրդի հանդեպ կատարյալ հանցագործություն իրականացնելով են զբաղվում, այդ օրն էլ Հայաստանը շնչելու հնարավորություն կստանա: Ա. Մանուչարյանի խոսքով՝ այս ամենը պետք է հասկանան Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը, բայց քանի որ երկար տարիներ է հայտնվել են որոշակի կեցության մեջ, այդ պատճառով չեն կարողանում տեսնել:

«Բայց բոլորը պետք է իմանան, որ ալմագեդոնը Սուրբ գրքի հեքիաթներից չէ: Արմագեդոնի պատերազմը սկսվել է Երկիր մոլորակի վրա, իսկ մարդկությունից կախված է ընդամենը մեկ բան՝ կա՛մ այն վերապրել իրենց հոգիներում, կա՛մ դիմակայել իրական Արմագեդոնին՝ տանջանքներին, պատերազմներին և մահերին»,- ասաց Ա. Մանուչարյանը:   

Արմինե Գրիգորյան

Мастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества