Մենք մշտապես պատրաստ ենք լսել ու քննարկել երիտասարդների կառուցողական բոլոր այն առաջարկները, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը.Տարոն Մարգարյան
ԲԼՈԳՏարոն Մարգարյան
Մենք մշտապես պատրաստ ենք լսել ու քննարկել երիտասարդների կառուցողական բոլոր այն առաջարկները, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը.Տարոն Մարգարյան
Անցնող շաբաթվա ընթացքում հյուրընկալել էի Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ հիմնադրված «Մունիցիպալ առաջնորդների դպրոց»-ի սաներին:
Կարևորում եմ նման նախաձեռնությունները, քանի որ դրանք նպատակ ունեն ոչ ֆորմալ կրթական գործիքներով էլ ավելի զարգացնել երիտասարդների գիտելիքներն ու հմտությունները, խթանել նրանց մասնակցությունը հանրային կյանքին, ինչպես նաև վեր հանել ոլորտի արդիական խնդիրները:
Մենք մշտապես պատրաստ ենք լսել ու քննարկել երիտասարդների կառուցողական բոլոր այն առաջարկները, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը: Հենց երիտասարդներին է վերապահված մեր հայրենիքի և մեր սիրելի մայրաքաղաքի կայուն զարգացման ու հզորացման, ավելի հարմարավետ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պատվաբեր պարտականությունը, ինչը, համոզված եմ, կշարունակեք կատարել մեծ նվիրումով