Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ստեփան Դանիելյան. «ՀՀԿ-ականները մտահոգված են իրենց ճակատագրով»

ПОЛИТИКА

 

Ստեփան Դանիելյան. «ՀՀԿ-ականները մտահոգված են իրենց ճակատագրով»
ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնելու ՀՀԿ-ականների PR արշավը վերջին մի քանի օրերի ընթացքում կրկին ակտիվացել է: Այս ֆոնին հատկանշական էր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը: Ն. Փաշինյանի հարցը Ս. Սարգսյանի այն հայտարարության մասին էր, որտեղ նա չէր բացառել, որ կարող է չհավակնել վարչապետի պաշտոնին: Պատասխանելով հարցին. Վ Բաղդասարյանը նշել էր, որ բացի ՀՀԿ-ի առաջնորդը լինելուց, Ս. Սարգսյանը շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին:

Հարցին, թե սա PR արշավի հերթական դրսևորո՞ւմ է, թե, այնուամենայնիվ, այլ նյուանսներ էլ կան, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Past.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ բացի տարածված հիմնական տեսակետից, թե այս ամենը Ս.Սարգսյանն է կազմակերպում, որ դառնա վարչապետ և ցույց տա, որ կուսակցությունն է դա պահանջում, այլ հանգամանք էլ կա. «Այստեղ կա նաև այն, որ թե՛ հանրապետականների, թե՛ դաշնակների համար Ս. Սարգսյանը միակ թեկնածուն է, քանի որ համակարգը կառուցված է իր անձի վրա: Եվ եթե հանկարծ Ս.Սարգսյանը փոխարինվի մեկ այլ անձով, օրինակ, ՀՅԴ-ն հնարավոր է դուրս մնա կոալիցիայից: Իսկ ՀՀԿ-ն կարող է արմատների բաժանվել, որովհետև կոնսոլիդացնող անձը չի լինի: Եվ իսկապես շատ շատերի համար դա կարող է ծանր հետևանքներ ունենալ: Ըստ իս՝ երբ շատ շատերն ասում են, որ Ս.Սարգսյանն այլընտրանք չունի, իրենք ճիշտ են ասում: Ճիշտ են ասում, իհարկե, իրենց համար: Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելն իրենցից շատ շատերի համար վտանգավոր կարող է լինել: Եվ այստեղ ինչ-որ առումով անկեղծություն կա: Անկեղծություն՝ իրենց շահերից ելնելով»:

Իսկ թե ինչ շահեր կարող են լինել, քաղաքագետը մասնավորեցրեց. «Հայաստանում սեփականությունը հանրության կողմից որպես արդար ու լեգիտիմ չի ընկալվում, որովհետև հիմնականում խոշոր սեփականությունների տակ բազմաթիվ հանցագործություններ կան, որոնց մասին մամուլն ամեն օր գրում է: Եթե Ս. Սարգսյանին հանում ենք, այդ ամենը կոնսոլիդացնող անձ, փաստորեն, չի լինում: Արդյունքում ՀՀԿ-ն մասերի է բաժանվում, և սկսում են բոլորը բոլորի դեմ պատերազմել, ինչը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ իրենց համար:

Եվ սրանով է պայմանավորված, որ շատերը շահագրգռված են այդ պաշտոնում տեսնել հենց Սերժ Սարգսյանին: Ես տեսականորեն եմ ասում՝ եթե նա հանկարծ չցանկանա վարչապետ լինել, չեմ բացառում, որ կարող է իրոք պահանջեն, որ նա լինի վարչապետ: Պահանջը կբխի այդ մարդկանց շահերից, պահանջը կլինի կայունության համար, բայց ոչ թե երկրի, այլ իրենց կայունության»:

Իսկ թե արդյոք վարչապետի պաշտոնի շուրջ ինտրիգ կա՞, թե, այնուամենայնիվ, մարել է, քաղաքագետը նկատեց. «Սա ինտրիգ չէ: Վարագույրների հետևում իսկապես  քննարկումներ են գնում: Եվ իրոք, վերոնշյալ մարդիկ մտահոգված են: Յուրաքանչյուրն իր ճակատագրով է մտահոգված՝ ինչ-որ մի օր դատարանի առջև չկանգնելու և նման այլ հարցերով»:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնի շուրջ ամիսներ շարունակ քննարկվող Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հավանական թեկնածուներին, Ստեփան Դանիելյանը նշեց. «Կ. Կարապետյանը քաղաքական գործիչ չէ, իսկ Հայաստանում վարչապետի պաշտոնը քաղաքական է: Այդ պաշտոնում միայն քաղաքական դեմք կարող է լինել: Կ.Կարապետյանը, չլինելով քաղաքական դեմք, քաղաքական պաշտոն չի կարող զբաղեցնել: Եթե ընտրությունը նրա վրա կանգնի, ապա Ս.Սարգսյանը թեկուզ ոչ  «դե յուրե», այլ գոնե «դե ֆակտո» պետք է ավելի բարձր դիրքում լինի: Այս համակարգն իր օրենքներով է ապրում: Կ. Կարապետյանն այս համակարգի համար «դրսի» մարդ է, ով չի կարող կայունություն ապահովել իրենց համար»:
Հարցին, թե նման պաշտոն կա՞, երբ ամենակարևոր լիազորություններն, այնուամենայնիվ, ապագա վարչապետինն են, քաղաքագետը պատասխանեց. «Օրինակ՝ Սովետական Միության ժամանակ կուսակցության նախագահի պաշտոնն ավելի բարձր էր համարվում: Հայաստանում տեսականորեն սա հնարավոր է»:

Ընդդիմադիր որոշ արտախորհրդարանական ուժեր, ինչպես նաև խորհրդարանական «Ելք» խմբակցությունը նախատեսում են հավաքներ իրականացնել, հիմքում նաև Ս. Սարգսյանի վարչապետության հարցն է: Դիտարկմանը, թե  նրանց կհաջողվի՞ քաղաքական օրակարգ ձևավորել, Ս. Դանիելյանը նշեց. «Չեմ կարող ասել՝ կհաջողվի, թե՝ ոչ: Ուղղակի վերջին մոտ 25-30 տարում ընդդիմությանը որևէ հարցում որևէ բան չի հաջողվել: Եթե հաջողվի՝ կլինի առաջինը»:

Աննա Բադալյան


X

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ