Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


14 համայնքից 12-ում մեկական թեկնածու կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս կիրակի՝ մարտի 11-ին, համայնքապետի ընտրություններ տեղի կունենան 14 համայնքներում: Մեկնարկած քարոզարշավի ավարտին հաշված օրեր են մնացել, սակայն այդ քարոզարշավը քարոզարշավ անվանելը, մեղմ ասած, ավելորդ է: Բանն այն է, որ այդ 14 համայնքներից 12-ում մեկական թեկնածու կա: Այսպես կոչված մրցակիցներն ընթացքում աստիճանաբար «մաղվել» են՝ ինքնաբացարկ հայտարարել կամ հետ վերցրել թղթերը:

Համայնքները, որտեղ մեկից ավել թեկնածու կա, Լոռու մարզի Դեբետն է, որտեղ չորս թեկնածու կա, այդ թվում՝ գյուղի դպրոցի ուսուցիչն ու մշակույթի տան տնօրենը, և Արարատի մարզի Նորամարգը, որտեղ երեք թեկնածու կա, որոնցից մեկը կրկին ուսուցիչ է, մեկն էլ՝ համայնքապետարանի առաջատար մասնագետ:

Արագածոտնի մարզի Դդմասար համայնքի ղեկավար Ռաշիդ Օսեյանը, ով արդեն չորրորդ անգամ է մասնակցում ընտրություններին որպես թեկնածու, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջադրվել է միայն այն պատճառով, որ գյուղը ամիսներ անց խոշորացվելու է: Սա մի քանի ամիսների աշխատանք է լինելու իր համար, հակառակ դեպքում՝ չէր առաջադրվի:

Նա նույնպես մնացել է առանց մրցակից: Սկզբից առաջադրվել էր նաև համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, անկուսակցական Ռուբիկ Սադոյանը, ով, սակայն, որոշ ժամանակ անց փոշմանել էր և ինքնաբացարկ հայտարարել:

«Պետք է պարտադիր երկու հոգի առաջադրվեր, ինքը հրաժարական տվեց: Ես էի ուզում հրաժարական տալ, բայց նա չհամաձայնվեց: Քանի որ ես երկար եմ աշխատել, ինքը չհամաձայնվեց իմ որոշման հետ»,- ասաց գյուղապետը: Դիտարկմանը, թե կարող էիք երկուսով միաժամանակ թեկնածու մնալ, և արդեն համագյուղացիները կորոշեին՝ ով է լինելու գյուղապետ, Օսեյանը պատասխանեց. «Այո՛, բայց դե չէինք ուզում, որ հարևանների համար լավ ու վատ լինենք, դրա համար ուզում էինք մեկը լիներ»:

Ռաշիդ Օսեյանը գյուղը ղեկավարում է դեռևս 2003թ.՝ արդեն 15 տարի: Հարցին, թե չի՞ հոգնել այդ աշխատանքից, գյուղապետը պատասխանեց, թե, ճիշտն ասած, հոգնել է արդեն, բայց քանի որ մի քանի ամիս անց խոշորացում է լինելու, որոշեց թեկնածությունը դնել:

Խոշորացմանը ինչպես է նայում հարցին պատասխանեց, որ դա կառավարությունն է որոշում: Իսկ թե գյուղացիները ինչպես կքվեարկեն հարցն էլ անպատասխան թողեց՝ նշելով, թե՝ համայնքը գիտի: «Այսքան տարի, որ աշխատել եմ, շատ լավ եմ եղել համայնքի բնակիչների հետ: Ինչքան ընտրություն է եղել, ոչ մի անգամ դեմ չեն եղել: Եղել է, որ 2 կամ 3 հոգով ենք եղել, բայց ձայնն ինձ են տվել»,- հավելեց նա:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Past.am

«ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Զսպե՛ք ձեզ»․ լեզվակռիվ ԱԺ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստորացնողներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը