ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒԼԻՍԻ)․ Մե­ղադ­րանք է առա­ջադր­վել ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակակոռուպցիոն պայքարի ար­դյունք­նե­րը դեռ շատ սիմ­վո­լիկ են ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որքանո՞վ են ավելացել փոխնախարարի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Պետք է կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը, հա­կա­ռակ դեպ­ք... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 18.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահմանադրական դատարանը դիմում է ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին Ոստիկանների եւ ցուցարարների բախումներից հետո Իջեւանի ԲԿ է տեղափոխվել 11 մարդ, որից 8-ը ոստիկան. Մանրամասներ (ֆոտո) Փաշինյանն այժմ նորից դիմել է կեղծիքի միջոցի․Վիկտոր Սողոմոնյան Ինչ որ մեկդ այս մարդուն փողոցից բերեք տուն, տաք թեյ տվեք. Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանի մասին Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում Մոնակոյում չի եղել. գրասենյակը հերքում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒԼԻՍԻ)․ Մե­ղադ­րանք է առա­ջադր­վել փու­չիկ­նե­րի պայ­թյու­նի գոր­ծով, Երև­ան են մտցվել լրա­ցու­ցիչ զին­վո­րա­կան ստո­րա­բա­ժա­նում­ներ Հակակոռուպցիոն պայքարի ար­դյունք­նե­րը դեռ շատ սիմ­վո­լիկ են Որքանո՞վ են ավելացել փոխնախարարի դրամական միջոցները «Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը լուրջ ազ­դան­շան պետք է լի­նեն» «Պետք է կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը, հա­կա­ռակ դեպ­քում նույն աղե­տա­լի վի­ճա­կը կլի­նի, ինչ Սև­ա­նա լճի պա­րա­գա­յում»

Տենդերի կասեցումը շատ չնչին պատիժ է՝ սահմանապահ զորքերում տեղի ունեցած օրինախախտության համար

Սերինե Միրզաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջերս բացահայտվեց տենդերի մրցույթի անցկացման և արդյունքների կեղծման մի դեպք, որը տարատեսակ քննարկումների առիթ տվեց՝ իր հետ բերելով բազմաթիվ շղթյական զեղծարարությունների բացահայտումներ՝ բազմաթիվ մութ կողմերով։ Աղմկահարույց դեպքը կապված էր ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի համար կարագի մատակարարման տենդերի խայտառակ պատմության հետ, երբ ամենացածր գին առաջարկած հայ-բելառուսական «Ար-Բե» ընկերության անունից ներկայացված կեղծ հայտի ֆոնին /անհամեմատ բարձր գին առաջարկած/ մեկ այլ կազմակերպություն շահեց տենդերը։ Բազմաթիվ բողոքների ու բարձրացրած աղմուկի հետքերով գնալով՝ պարզվեց, որ տենդերների կեղծումը սահմանապահ զորքերի մատակարարների հանդեպ աննախադեպ երևույթ չէր, և նման դեպքերը սովորական բնույթ են կրում։ Բավական է նշել միայն պահածոյացված մսի (тушенка) տենդերների հաղթողներին որոշելու գործընթացները: Փաստացիորեն նմանօրինակ մութ գործարքների բազմաթիվ դեմքեր են գրանցվել՝ իհարկե ռազմաբազայի հրամանատարաության բարձր հովանու ներքո։ Գլխավորապես շահարկվում էր գեներալ Ալեքսանդր Միխեևի անունը, ով թողած զինվորական գործը՝ զբաղվում է ռուսական պետության գումարները շորթելով։ Այս անգամ, կարծես կեղծարարների «բախտը չբերեց», և կեղծիքի արդյունքում տուժած կողմը՝ հայ-բելառուսական «Ար-Բե» ընկերությունը, չհանդուրժելով օրինազանցության արդյունքում ստեղծված իրավիճակը, հետևողական եղավ դեպքի բացահայտման գործում։ Ինչի արդյունքում ոչ միայն բացահայտվեց, որ այսպիսի բան է տեղի ունեցել, այլև տենդերի հանձնումը կասեցվեց՝ ևս մի անգամ փաստելով, որ կեղծիքը տեղի է ունեցել։ Նմանօրինակ դեպքերի համար կասեցումը շատ փոքր, անգամ չնչին պատիժ է։ Երբ խախտվում է օրենքը, այն էլ ռազմական գործի ոլորտում, այն էլ զինվորական հրամանատարի գործուն մասնակցությամբ: Ավելի խիստ ու գործնական քայլեր են հարկավոր՝ ընդհուպ մինչև կոչումից զրկել ու պաշտոնանկություն։ Մի բան, որը խիստ անհրաժետ է, որ այլևս նման դեպքեր չկրկնվեն ու մի քանիսը չհարստանան պետության ու զինվորների հաշվին։

website by Sargssyan