Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փոխնախարար. «Առաջիկա օրերին ցրտահարության վտանգ չունենք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համեմատած նախորդ տարիների հետ՝ մասնագետները այս տարին ցրտահարության վտանգի առումով ռիսկային են համարում: Մասնավորապես՝ մարտին ու ապրիլին հնարավոր ցրտերի մասին է մատնանշվում:

Հաշվի առնելով վերջին շրջանում ցրտահարության հնարավոր վտանգի վերաբերյալ նաև լրատվամիջոցներում արծարծվող քննարկումները, հարցի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, պատասխանելով Past.am-ի այն հարցին, թե այս պահի դրությամբ արդյոք ցրտահարության վտանգ կա՞, նախ նշեց. «Մեր հանրապետությունում այս պահի դրությամբ ոչ մի մշակաբույսի առումով ձմեռային ցրտահարություն չի գրանցվել: Նորմալ՝ տեղումներով ու ոչ բարձր ջերմաստիճանով գարուն է: Ըստ տեղեկատվության՝ առաջիկա օրերին ցրտահարության վտանգ չունենք»:

Հարցին, թե գյուղացիների շրջանում հնարավոր ցրտահարության վտանգները մեղմելու առումով իրազեկման ինչ աշխատանքներ են տարվում, փոխնախարարը նախ շեշտեց, որ ամեն տարի ցրտահարության վտանգն լինում է:

«Երբ ընդհանուր ջերմաստիճանի կտրուկ անկում է լինում և այն երկարատև բնույթ է կրում, գիտենք, որ դրա հետևանքները բացասական են: Հուսանք, որ նման իրավիճակ այս տարի չի լինի: Ինչ վերաբերում է ուշ գարնանային ցրտահարություններին, որոնց մասով պետք է խորհուրդներ տալ, ապա այդ մասին դեռևս վաղ է խոսել:

Հանրապետությունում տարբեր տարիների ընթացքում ուշ գարնանային ցրտահարություններ դիտվել են տարբեր ժամանակահատվածներում, որոնք տարբեր ձևով են դրսևորվել: Հուսանք՝ այս տարի չենք ունենա նման դեպքեր: Նայած բնակլիմայական գոտիների և նայած մարզերի՝ դա հիմնականում կարող է լինել ապրիլին, ապրիլի կեսերին կամ ապրիլի վերջերին: Առհասարակ տարբեր մշակաբույսեր ունեն տարբեր օրգաններ, ցրտահարման տարբեր աստիճաններ և տարբեր ջերմաստիճաններում են ցրտահարվում: Սա ընդհանուր մասնագիտական հարց ու խնդիր է, բայց այս պահի դրությամբ դա քննարկելու անհրաժեշտությունը չունենք: Գարունը դեռ նոր է սկսվում: Արարատյան հարթավայրում մարդիկ նոր են սկսում ցանքեր կատարել, որոշ մշակաբույսեր արդեն ցանված են, որոշներն էլ արդեն թաղանթների տակ են:

Ծաղիկները և հիմնականում ծառերը կոկոնակալման փուլում են, հետագայում կբացվեն: Աստված չանի, եթե ինչ-որ անկում լինի, բնական է, մենք հնարավորության սահմաններում անհրաժեշտ և օգտակար խորհուրդներով հանդես կգանք»,-եզրափակեց Աշոտ Հարությունյանը:

Աննա Բադալյան

Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»