Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կանայք չեն կարողանում առավել բարձր պաշտոններ զբաղեցնել. կարծրատիպերն ու ներգրավվածությունը

ОБЩЕСТВО

Կանանց ներգրավվածությունը քաղաքական ու հասարակական գործընթացներում վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ փոփոխությունների չի ենթարկվել: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նկատում է՝ հիմնականում օրենսդրական փոփոխություններ ունենք:

«Այդ փոփոխություններն, իհարկե, երկար ժամանակահատվածում միգուցե կազդեն հանրային գիտակցության փոփոխության վրա, սակայն որակական փոփոխություն դեռևս չենք արձանագրում: Եվ դա ակնհայտ է հատկապես որոշում կայացնելու մակարդակում կանանց մասնակցության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում և պետական բարձր պաշտոններում նրանց ներգրավվածության կտրվածքով: Առաջընթաց կարելի է նկատել Ազգային ժողովում: 5-րդ գումարման Ազգային ժողովում մենք տեսնում էինք կանանց տասը տոկոսից պակաս ներգրավվածություն, իսկ այժմ ներգրավվածությունը 17 % է: Դա կրկին կապված է օրենսդրական փոփոխությունների հետ՝ պարտադիր քվոտայի ներդրման պահանջի և այդ միջոցով կանանց ներգրավման հնարավորությամբ: Թեև ըստ օրենքի 20 % մասնակցություն պետք է լինի, բայց ունենք 17 %: Այսինքն՝ օրենքի պահանջը բավարարված չէ: Ինչ վերաբերում է հանրային գիտակցության փոփոխությանը, մենք դա ամենևին բավարար չենք համարում, որովհետև հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում մենք տեսնում ենք կանանց ներգրավվածության նվազում»,-past.am-ին ասաց Զառա Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս իրավիճակին նպաստել է նաև համայնքների խոշորացման գործընթացը:

«Եթե նախկինում փոքր համայնքներում հնարավոր էր ապահովել ակտիվ կանանց մրցակցային լինելը, ապա համայնքների խոշորացումից հետո ընկած ժամանակահատվածում կանայք արդեն մրցունակ չեն կարող լինել թե՛ ֆինանսական կարողությունների, թե՛ կապերի և թե՛ հնարավորությունների տեսանկյունից: Այդ ամենի հետևանքով նրանք ճանաչելի չեն լինում առավել մեծ համայնքներում: Արդյունքում ականատես ենք լինում կանանց ներգրավվածության նվազմանը: Կառավարությունում կանանց ներգրավվածության առումով ևս նվազում կա: Նախարարների շրջանում կանանց թիվը հետզհետե նվազում է, ինչը ևս անդրադառնում է կառավարման համակարգի վրա: Կարծում եմ՝ վերջին տարիների կտրվածքով անգամ հետընթաց կա»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Իսկ թե ո՞րն է այն կարևոր դերը, որ կինը կարող է ունենալ կառավարման համակարգում, Զ. Հովհաննիսյանը նշեց. «Առաջին չափանիշն այն է, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանայք են: Եթե կանայք բավարար կրթություն, բավարար հմտություններ են ստանում, ինչո՞ւ չեն երևում որոշում կայացնողների մակարդակում և իրենց գիտելիքները չեն ներդնում: Սա նշանակում է, որ հասարակությունն ունի որոշակի կարծրատիպային խնդիրներ, որոնք սահմանափակում են կանանց ներգրավվածությունը: Սա չափանիշ ու ցուցանիշն է նրա, որ կանայք չեն կարողանում ներկայացված լինել առավել բարձր պաշտոններում»:

Զառա Հովհաննիսյանը նշեց, որ հարց է, թե հետագայում կանանց ներգրավվածությունն ինչ պատկեր կունենա, որովհետև քաղաքական կուսակցությունների վարչական մարմիններում կանայք բավականին քիչ են:

Մեր զրուցակցի խոսքով՝ կանանց ներգրավվածության առումով Շվեդիան լավագույն օրինակն է:

«Իրենց խորհրդարանում տղամարդկանց և կանանց գրեթե հավասար ներգրավվածություն կա: Ունենք սոցիալական պետության բավական լավ օրինակ՝ ամենավառ օրինակը հենց շվեդական մոդելն է: Մնացած երկրներում ևս կանանց ներգրավվածությունը բավարար չէ, դեռ չեն հասել Շվեդիայի մակարդակին: Այդուհանդերձ, տարբեր երկրների մակարդակով մենք տեսնում ենք կառավարման մոդելի բավականին լուրջ փոփոխություն հատկապես կանանց, երեխաների ու կրթության խնդիրների նկատմամբ: Իսկ Հայաստանում տարեցտարի տեսնում ենք կրթական համակարգի անկում և ուշադրության պակաս նշված ոլորտի նկատմամբ: Ամեն տարի տեսնում ենք բյուջետային կրճատումներ թե՛ կրթական, թե՛ սոցիալական ոլորտներում, բայց փոխարենը տեսնում ենք ավելացումներ պաշտպանության ոլորտում: Սա ոչ թե կանանց, այլ տղամարդկային տիպիկ մտածողության արդյունքն է: Կանայք ներգրավված են ավելի շատ թե՛ կրթության, թե՛ առողջապահության ոլորտներում: Նրանք կարող էին ավելի մեծ մասնակցություն ունենալ նշված ոլորտներում կատարվող փոփոխություններին»,-եզրափակեց Զ. Հովհաննիսյանը:

Աննա Բադալյան

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ