Եթե սա նկարահանված չլիներ, ոչ ոք սրան չէր հավատա. Այլմոլորակայինների գոյության անհերքելի ապացույցներ. Շոկային կադրեր
ԼԱՅՖՉբացահայտված թռչող օբյեկտը (ՉԹՕ), երկնքում հանդիպող անսովոր մարմին է, որը դիտորդի կողմից ճանաչելի չէ որպես մարդկությանը հայտնի որևէ առարկա։
Չնայած ՉԹՕ հապավումը վերաբերվում է ցանկացած անհայտ թռչող օբյեկտի, այն հաճախ որպես հոմանիշ է օգտագործվում օտար տիեզերանավի բնութագրելիս։ ՉԹՕ-ների կողմնակիցները առաջ են քաշում այն վարկածը, որ քանզի այս առարկաները տեխնիկական, այլ ոչ թե բնական երևույթ են, և տեսքով ու թռիչքի բնույթով անհայտ են գիտությանը, դրանք չեն կարող Երկիր մոլորակից լինել։ ՉԹՕ-ների վերաբերյալ հետաքրքությունը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1940-ականներին։ 1947-ին հունիսի 24-ին ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ անասելի արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ թռչող ափսե արտահայտությունը։ Նա առաջինն էր, որ հրապարակայնորեն խոսեց այդ մասին։ Նույն 1947 թվականին էր, երբ ամերիկյան Ռոուզվել քաղաքում ընկավ առաջին չճանաչված թռչող օբյեկտը[փա՞ստ], և հենց այդ ժամանակից ի վեր կառավարությունները սկսեցին ուսումնասիրել ՉԹՕ-ների մասին զեկույցներ, հաճախ զինվորական տեսանկյունից, և ՉԹՕ-ների հետազոտողները սկսեցին ուսումնասիրել, գրել, և նույնիսկ կազմակերպություններ ստեղծել, նվիրված ՉԹՕ-ներին։ Նման մի ուսումնասիրություն գրում է, որ Ռուսաստանի, նախկին Սովետական Միության երկրների և Չինաստանի իշխանությունները միասնական ջանքեր են գործադրել ՉԹՕ-ները հասկանալու համար։ Այս նույն հետազոտությունթ նաև նշում է, որ «մի քանի ինքնաթիռներ ոչնչացվել, և առնվազն չորս օդաչու մահացել են ՉԹՕ-ների հետևելիս»։ Լուրջ ուսումնասիրություններ նաև կատարվել են ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլ հզոր երկրներում։
1973 թվականի հոկտեմբերի 18-ի կեսգիշերին օդաչու Լերի Քոյնը իր ուղղաթիռով անձնակամի մի քանի այլ անդամների հետ հերթական հերթապահությունն էր անում Օհայո նահանգի Մենսգիլդ քաղաքի մոտ և հանկարծ մեքենան պարուրվել է կարմիր լույսով։ Հետո ուղղաթիռի կողքին ևս կարմիր լույս է ճառագայթող մի առարկա է հայտնվում։ Քոյնը փորձում է փախցնել մեքենան, բայց ապարդյուն. առարկան շարունակում է սավառնել նրանց կողքին։ Հանկարծ խցիկը լցվում է կանաչ լույսով, և խորհրդավոր առարկան անձայն անհետանում է հեռվում։ Այդ պահին խափանվում է ընդունիչ սարքը, և ինչ-որ անհայտ ուժեր մեքենան ուղղակի վերև են շպրտում. օդաչուն դժվարությամբ է կարողանում վերականգնել մեքենայի կառավարումը։ Սա ՉԹՕ-ների հետ բազմաթիվ անբացատրելի հանդիպումներից մեկի նկարագրությունն է միայն։ Ենթադրում են, որ ՉԹՕ-ները տիեզերական ապարներ են, որոնցով տեխնիկապես մեզ գերազանցող անհայտ մոլորակի բնակիչներն այցելում են Երկիր: Սա բացատրելի է դարձնում թռիչքների զարմանալի վարպետությունը, ինչպես նաև դրանց խորհրդավոր հայտնվելն ու չքանալը. այլմոլորակայիններն ընդամենը ուզում են ուսումնասիրել մեզ, սակայն շփվել դեռ չեն ցանկանում։
Մանրամասներն՝ այստեղ: