Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հանքարդյունաբերությունը՝ «փող սարքելու» ճյուղ. հերթական նոնսենսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն ներկայացրել է մի ծրագիր, ըստ որի՝ 2018-2021 թթ. պատրաստվում է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Տավուշի մարզի Կողբ և Նոյեմբերյան, Լոռու մարզի Ալավերդի և Շնող համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Ըստ ծրագրի՝ նախատեսվող գործունեության նպատակը տարածաշրջանի հանքահումքային ներուժի և տարածաշրջանում լեռնահանքային ոլորտի զարգացման հեռանկարների վերհանումն է: Ծրագրում ներկայացվել են աշխատանքների փուլերը, իրականացման տարածքները, մեթոդներն ու տեսակները:

Կազմակերպության ներկայացրած ծրագրի շուրջ արդեն իսկ դժգոհություն է առաջացել: Մասնավորապես՝ change.org կայքում արդեն ստորագրահավաք է սկսվել, որտեղ նշված է. ««Պոլիմետալ» ընկերությունը ցանկանում է հանքարդյունաբերության նպատակով Նոյեմբերյան համայնքում հետազոտական գործունեություն սկսել։ Մենք՝ նոյեմբերյանցիներս, դեմ ենք հանքարդյունաբերությանը մեր համայնքի տարածքում, քանի որ համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ, իսկ հանքարդյունաբերությունն ու էկոտուրիզմը համատեղելի ուղղություններ չեն»: Ծրագրում նշված է նաև, որ հետախուզական աշխատանքներ կիրականցվեն ՀՀ օրենսդրության՝ շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող բոլոր պահանջներին համապատասխան: Ըստ ընկերության՝ աշխատանքների հետևանքով էկոհամակարգերի, պատմամշակութային հուշարձանների և շրջակա միջավայրի այլ բաղադրիչների վրա բացասական ազդեցությունները կհասցվեն նվազագույնի:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նկատում է՝ հասկանալի է, որ խնդիրներ են ծագում բոլոր հանքավայրերի հետ կապված:

«Սա պարզ է ու հասկանալի բոլորիս համար: Իսկ այն պնդումները, թե շրջակա միջավայրին հասցված վնասը զրոյի կհավասարեցվի, իհարկե, նոնսենս է: Մենք գիտենք, որ դա մեր երկրում չի կարող իրականություն դառնալ, որովհետև այն տեխնոլոգիաները, որոնցով աշխատում են, իրենք չեն կարող զրոյացնել շրջակա միջավայրի հասցված վնասը: Մենք անընդհատ խոսում ենք Ամուլսարի ծրագրի մասին, որը բավականին լուրջ վնաս է ենթադրում: Թեև ներդրումներ են արված, այնուամենայնիվ, ծանոթ լինելով ծրագրին, լուրջ խնդիրներ ենք տեսնում: Սա որպես օրինակ եմ բերում: Այս խնդիրները բավականին խորն են, և դրանց լուծումների համար պետք են տասնյակ տարիներ: Վառ օրինակը Թեղուտն է: Դեռ 2005 թվականից պայքարում էինք ու ասում, որ այս տարածաշրջանում պետք չէ ունենալ մի հանքավայր, որը կարող է լուրջ վնասներ պատճառել շրջակա միջավայրին: Վնասները եղան, ամենի մասին խոսվել է: Հիմա ուզում եմ հասկանալ, միթե՞ պատկան մարմինները չեն հասկանում: Թե պարզապես ձեռք չի տալիս հասկանալ փորձագետների, բնապահպանների և միջազգային փորձագիտական շրջանակների ուսումնասիրությունները: Իրավիճակն ուղղակի անբացատրելի է: Նոր հանքերը չեն կարող շահագործվել այն մեթոդներով, որոնք մեզ մոտ է կիրառվում: Նման ձևով այն չի կարող օգուտ տալ ո՛չ տնտեսությանը, ո՛չ շրջակա միջավայրին, ո՛չ էլ նպաստել երկրի զարգացմանը»,-Past.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանը:

Սիլվա Ադամյանը համոզված է, որ պատկան մարմիններն ու ՀՀ կառավարությունը շատ լավ հասկանում են իրավիճակը. «Տեղեկացված են, ուղղակի դա փող վաստակելու ու «փող սարքելու» ճյուղ է, որը հաստատվել է Հայաստանում: Անկախ նրանից, թե հանքն ինչպես է շահագործվում, միևնույն է, Հայաստանում հանքարդյունաբերությունը և՛ տնտեսական, և բնապահպանական առումով բացարձակ շահավետ չէ երկրի, պետության և ժողովրդի համար»:

Բնապահպանը նշեց, որ վերոնշյալ «երկրաբանահետախուզական աշխատանքներ»-ի առումով հստակ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Իսկ ինչ վերաբերում է բնակիչների բողոքին, նա ընդգծեց, որ կիսում է նրանց մտահոգությունները:

«Կառավարությունն ամեն ինչ պետք է անի գյուղատնտեսությանը զարկ տալու համար: Պետք է նորագույն մեթոդներով գյուղատնտեսությունը զարգանա, ոտքի կանգնի: Այդուհանդերձ, հանքարդյունաբերական այսպիսի պրոյեկտները, մեղմ ասած, բացարձակ օգուտ չեն տալիս գյուղատնտեսությանը: Այն, որ բնակիչները դեմ են, նշանակում է, որ նրանք արդեն սկսել են հասկանալ, որ իր հողով ու ջրով ավելի օգուտ կտա պետությանը: Ես ուրախ եմ նման արձագանքի համար: Արդեն հասկացել են, որ շրջակա միջավայրի մաքուր լինելը իրենց համար շատ ավելի կարևոր է հանքարդյունաբերության ոլորտից: Թեղուտում ասում էին, որ բարձր աշխատավարձով լավ աշխատանք կունենան, սակայն դա չեղավ: Հակառակ իրավիճակին ականատես եղանք («Թեղուտ» ՓԲԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է հանքի շահագործումը խմբ.) Ցավում եմ, որ Ամուլսարի ծրագրի հետ կապված Ջերմուկի բնակիչներն իրենց մտածելակերպով չեն հասել այն մարդկանց, ովքեր կարծում են, որ հանքարդյունաբերությունը օգուտ չի տալիս»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Աննա Բադալյան

 

 

 

 

 

 

 

 

 

Ո՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի. Բագրատ Սրբազան Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ 101 գիտնականներ միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը. Սրբազան (տեսանյութ) Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան «Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ) Այս անունը քիչ տվեք. Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանՏավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Ցույցի մասնակից աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Սրբազանը օգնություն ցուցաբերեց (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Անխուսափելի է, որ Փաշինյանն իշխանությունը կորցնելու է․ Շարմազանով Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Ոստիկանները զինված են արցունքաբեր գազով Մի շարք հուշարձաններում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորությունԲագրատ Սրբազանն ասաց՝ առավոտից ում հետ ու ինչ հանդիպումներ է ունեցելՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն Այս պահին Տավուշում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններԱրտակարգ դեպք՝ ԲալահովիտումՈրևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՀավաքը չենք հետաձգելու, ակնհայտ է՝ իշխանությունները վախեցած են․ Գառնիկ Դանիելյանը՝ Օպերայի հարակից տարածքները ոստիկանության կողմից փակելու մասին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է լինելու ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիԲանակցությունների ընթացքում քննարկվել է որոշ շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը. Զախարովա Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՎթար՝ Արարատում. բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որոնում են վթարի պատճառ «Jeep»-ը Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար «Քիչ մնաց, պինդ կացեք». Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Քաղաքացիների անհնազանդության ակցիան Խանջյան փողոցում Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. կիրառվել է տնային կալանք Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվել են նոր դիրքեր Խարկովի մարզում Ալիևի նոր պահանջը Նշված հասցեներում ջուր չի լինի