Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքագետ. «Սերժ Սարգսյանին անփոխարինելի համարողներն առիթի դեպքում կլքեն խորտակվող նավը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վերջին շրջանում տեղեկատվական դաշտում ապրիլի 9-18-ն ընկած ժամանակահատվածի և այդ ընթացքում հնարավոր զարգացումների մասին է խոսվում: Նշված ժամանակահատվածում գործող նախագահ Սերժ Սարգսյանը փաստացիորեն իշխանության չի լինելու: Ի դեպ՝ շրջանառվում են տեղեկություններ, որ իշխանությունն այս առումով տագնապի մեջ է ու որոշակի անհանգստություն ունի: Այդ անհանգստությամբ է բացատրվում նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում ուժեղացված հսկողությունը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով վերոնշյալին, Past.am -ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Ոչ թե իշխանությունը, այլ ավելի շատ Սերժ Սարգսյանը, ով Սահմանադրություն փոխեց, որ վերարատադրի իր իշխանությունը և մնա իշխանության մեջ: Եվ այդ մի քանի օրվա ընթացքում, ինչպես յուրաքանչյուր ավտորիտար ռեժիմում, կարող է ցանկացած զարգացում լինել: Այնպես չէ, որ բոլորն ուզում են, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա: Վերջերս յուրաքանչյուր ՀՀԿ-ական, որտեղ միկրոֆոն է տեսնում, ասում է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, բայց իրականում նրանք դա կասեն ցանկացած մեկի մասին՝ լինի Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Լևոն Տեր- Պետրոսյանը: Յուրաքանչյուրն, ով իշխանության գա, կասեն, որ նա անփոխարինելի է, բայց ցանկացած առիթի դեպքում կարող են լքել խորտակվող նավը: Այս առումով կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն անհանգստացած է և փորձում է ամեն ինչ անել, որ հանկարծ չստեղծվի այնպիսի իրավիճակ, որը դուրս կգա իր վերահսկողությունից, որովհետև նա հասկանում է, որ առանց պաշտոնի Հայաստանում շատ դժվար է քաղաքական ուժեղ դերակատարություն ունենալ»:

Իսկ թե այս փուլում որքանո՞վ է հնարավոր, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, Արմեն Գրիգորյանը նկատեց. «Օրինակ, եթե այնպիսի իրավիճակ լինի, որ փողոցում 5 կամ 10 հազար մարդ լինի, և պահանջը լինի Սերժ Սարգսյանի հեռանալը, ապա իրավիճակն ամբողջովին կարող է փոխվել: Եթե փողոցում մարդ լինի, միանշանակ, իշխանության ներսում էլ տարաձայնությունները կավելանան: Սա կարող է կարևոր ազդեցություն ունենալ, որ Սերժ Սարգսյանն այլևս չվերադառնա»:

Քաղաքագետը համաձայն չէ այն կարծիքների հետ, թե հասարակությունը փողոց դուրս գալու ցանկություն չունի:

«Չեմ կարծում, որ պայքարելու ցանկություն չկա: Եթե աշխատանք տարվի ցանկացած ուժի կողմից, կարծում եմ, որ հանրությունը պատրաստ է պայքարի: Պարզապես պետք է աշխատանք տանել: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր տրամադրություններին, ապա դրանք կարող են փոխվել: Եթե առաջին հինգ կամ հազար մարդը հավաքվի, հանգամանքը կարող է ինդիկատիվ էֆեկտ ունենալ, և ինչ որ մի պահ նույնիսկ շատերը, ովքեր ասում էին, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, մոռանան իրենց ասածների մասին: Ավելին՝ նրանք, ովքեր ասում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, առաջինն են ասելու, որ փոխարինելի է և ավելի լավ է, որ Սերժ Սարգսյանը հետ չգա: Նրանք առաջինը կասեն դա, եթե հայաստանյան քաղաքական դասավորվածությունը նման իրավիճակում հայտնվի»:

Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուի շուրջ Սերժ Սարգսյանի հնարավոր թեկնածությանը, ու հարցին, թե այս առումով նոր անակնկալներ կարո՞ղ են լինել, քաղաքագետը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որ դառնա վարչապետ:

«Եթե լինի ինչ-որ պայքար ու Սերժ Սարգսյանից պահանջվի, որ նա հեռանա, ապա համոզված եմ, որ նա կհեռանա: Եթե նման պահանջ չլինի, ապա նա միանշանակ փորձելու է ամեն ինչ անել վարչապետ դառնալու համար: Նույնիսկ օրենքներն է այնպես նախագծել, որը հուշում է նրա՝ հենց վարչապետ դառնալու ցանկության մասին: Օրինակ է կառավարության նիստերը դռնփակ դարձնելու դրույթը: Անակնկալ կլինի այն դեպքում, երբ լուրջ ու ձևավորված պահանջ լինի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է արտաքին գործոններին ու արտաքին ուժերի պահանջների հավանականությանը, նա նկատեց. «Օրինակ, եթե Հայաստանում պայքար լինի, միջազգային հանրությունն իր վերաբերմունքը կփոխի: Միջազգային հանրությունն, առհասարակ, իրավիճակի դասավորվածությանն է արձագանքում»:

 

Աննա Բադալյան

Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում