Երևան, 13.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պոլիմետալ Արմենիա»-ի կողմից լսումների չեղարկումը Թեղուտի «դառը» փորձի հետևա՞նք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի և Լոռու մարզերում հանքարդյունաբերություն ծավալելու ցանկություն հայտնած ընկերությունը՝ «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն, հրաժարվում է իր գաղափարից: Համենայն դեպս՝ առայժմ: Ընկերության տնօրենի կողմից տարածվել է մի հայտարարություն, որտեղ ասվում է. ««Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տեղեկացնում է, որ «առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»՝ դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները»:

«Հետքին» տրված պարզաբանման մեջ «Պոլիմետալ Արմենիա» ընկերության փոխտնօրեն Վահրամ Ավագյանն ասել է, որ դադարեցնում են ոչ թե երկրաբանահետախուզական աշխատանքները, այլ՝ այդ աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:

Նշենք, որ Տավուշի մարզում հանքարդյունաբերություն ծավալելու լուրն իմանալուն պես թե՛ բնապահպանները և թե՛ տեղի ու ծնունդով տավուշցիները, հատկապես Նոյեմբերյանի բնակիչները մեծ աղմուկ էին բարձրացրել՝ հայտարարելով, որ չեն թողնի ավերել իրենց հողերը: Այս նպատակով անգամ օրեր առաջ www.change.org կայքում միջնորդություն էր ստեղծվել՝ ծրագրի կասեցման նպատակով:

Այսօր արդեն լսումների չեղարկման լուրը ցնծություն է պարգևել բոլորին՝ ուրախ են և՛ բնապահպանները, և՛ տավուշցիները, և՛ քաղաքացիները, սակայն միևնույն ժամանակ, ոմանք արձանագրում են՝ մի՛ շտապեք ուրախանալ, չեղարկվում են միայն հանրային քննարկումները: Որպես սրան հակակշիռ, մյուսներն էլ պնդում են՝ առանց լսումների հնարավոր չէ ոչինչ շարունակել: Մնում է սպասել ընկերության հստակ պատասխանին և ենթադրություններ չանել:

Բնապահպան Գագիկ Սուխուդյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար այս լուրն անսպասելի էր: Հարցին, թե այսպես միանգամից հրաժարվելը կասկածների տեղիք չի՞ տալիս, պատասխանեց, թե սա, իհարկե, անսովոր է իրենց համար, քանի որ առաջին դեպքն է:

«Կարծում եմ, որ Թեղուտի մետաղական կամակերպությունների պարտությունը ևս նշանակություն ունեցավ: Թեղուտի արդյունքը ցույց տվեց, որ չի կարելի այդ մետաղները փոխարինել բնության ավիրմամբ՝ գյուղացիներին զրկելով իրենց սովորական ապրելակերպից, խոտհունձից, մեղրից, կաթից ու մածունից: Նրանք դեռ չեն պատասխանել Թեղուտի վնասների համար: Բացի այդ, Դեբեդը գնում է Վրաստան, իսկ Վրաստանը բավական մեծ աղմուկ է բարձրացրել՝ ասելով, թե աղտոտված ջրեր են գնում: Մյուս կողմից էլ՝ Ախթալայի պոչամբարի վիճակն ենք տեսնում: Կարծում եմ՝ այդ բոլորը միասին բարենպաստ պայմաններ ստեղծեցին, որպեսզի նրանք՝ ապագա շահագործողները, մտածեն, թե տակից դուրս չեն գա:

Տրամաբանութունը դրան է բերում: Թե ինչ բաներ կան այնտեղ թաքնված, չեմ կարող ասել: Անսպասելի էր, լավ բան է, ողջունելի է: Եթե բոլոր տնտեսվարողները հաշվի առնեն գյուղացիների և բնապահպանների կարծիքը, շատ լավ կլինի: Բոլոր բնապահպանները ուրախ են սրա համար»,- նշեց Սուխուդյանը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



Արթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատըՀայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար Լոռիում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԱմբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանԱվտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան ՃՏՊ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Բելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ Բերման ենթարկվածների թիվը գերազանցում է 150-ը Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Նկարիչների միության նախագահը շենքի ներսում դիմավորեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վարչապետի 3 «թեկնածուների» անուններ տվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան Նոյեմբերյանի պետական քոլեջում դասադուլ է Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին «Կարգավիճակդ չօգտագործես»․ ոստիկանը՝ զոհվածի մորըԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Գոհարը, միացել է փողոց փակելու ակցիային (տեսանյութ) Իրենց շեֆը երևի ոստիկաններին պրեմիա է տվել, որ խոշտանգեն քաղաքացիներին, ծեծեն ու ջարդեն. Դանիելյան (տեսանյութ) «Ես հաշտ չեմ». Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում խոցվել է շուրջ 50 ԱԹՍ, հրթիռ և արկ Որտեղի՞ց է սկսելու օրը Բագրատ Սրբազանը Բիրտ ուժ կիրառելով՝ ոստիկանները Տերյան փողոցից բերման են ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ) Ոստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրել«Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»Լևոն Ա.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմինՀասարակության 70%-ը սկսել է հոսել դեպի հակաիշխանական ֆրոնտ. Վլադիմիր ՄարտիրոսյանԹբիլիսիում անցկացվեց զորակցական հավաք` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԷրդողան. ԱՄՆ-ն և Եվրոպան բավարարը չեն անում, որպեսզի Իսրայելին ստիպեն համաձայնել հրադադարինՏեղի է ունեցել «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսը