Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հաղթանակ Շահումյան. «Ամեն կոնկրետ դեպքի համար հուշարձան դնելը լավ միտք չէ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վաստակավոր նկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանի կարծիքով Երևանի բոլոր այգիները խաչքարերով և այլ հուշարձաններով նմանվել են գերեզմանոցի, այնինչ այգիները մարդկանց համար հանգստանալու, առօրյայից կտրվելու միջավայր պետք է լինեն:

«Այգիները չպետք է խաչքարերով և նմանատիպ այլ քանդակներով տխրեցնել: Աշխարհում կա «այգիների քանդակներ» հասկացողությունը, որը հատուկ մարդու կյանքը թեթևացնելու նպատակ է հետապնդում»,- Past.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործը:

Խոսելով մայրաքաղաքում՝ Շահումյանի արձանի ետնամասում մարտի 1-ի զոհերի հուշարձան տեղադրելու առաջարկի մասին՝ Հ. Շահումյանը նշեց, որ մեր պատմության ընթացքում այնքան շատ են նման դրվագներ եղել, որ եթե բոլոր դրվագներին նվիրված հուշարձաններն այգիներում տեղադրվեն, ապա Երևանում հավանաբար այլևս տեղ չի մնա:

«Դա բավականին նուրբ հարց է, քաղաքական ենթատեքստ ունի, որը նաև մեր դեռևս չկայացած երկրի ընդվզումների հետևանք է: Այն, ինչ կատարվել է մարտի 1-ին, մեր ժողովրդի բացթողումների հետևանքն է նաև: Նման միջադեպեր բոլոր երկրներում էլ եղել են, բայց, օրինակ՝ Փարիզում չեք տեսնի հուշարձան, որը միայն մեկ դեպքի վերաբերի: Օրինակ՝ հիմնահատակ քանդված Բաստիլի ամրոցի տեղում մի խոշոր սիմվոլիկ կոթող է տեղադրված: Մեր մի քիչ գավառական մտածողությունը հանգեցնում է նրան, որ ամեն ինչին հատվածային ենք մոտենում, բայց ամեն դեպքում դժվարանում եմ ասել, թե արժե մեր այդ՝ մարտի 1-ի զոհերի ցավը, որը բոլորիս ամոթն է, դարձնել հուշարձան և թողնել ապագա սերունդներին»,- ասաց քանդակագործը:

Հ. Շահումյանի կարծիքով ամեն կոնկրետ դեպքի համար հուշարձան դնելն այնքան էլ լավ միտք չէ: Դրա փոխարեն, կարող է մի կոթող լինել, որը կխորհրդանշի մեր բոլոր կորուստները:

«Ես անգամ դեմ էի, որ Արամ Մանուկյանի արձանը կապվեր Հայաստանի անկախության հետ: Ես կարծում եմ, անկախությունը պետք է պետականության սիմվոլով նշանավորվի, ոչ թե անհատով, քանի որ այդ հաղթանակն ամբողջ ժողովրդի մասնակցությամբ է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է օրինակ Վուդրո Վիլսոնի հուշարձանը տեղադրելու առաջարկին, ապա ես դրան կողմ եմ, քանի որ Հայաստանի ներկա արտաքին քաղաքական խնդիրները վերհանելու առումով նման արձան ունենալը մայրաքաղաքում նաև ահազանգ կլինի բոլոր այն միջազգային կառույցների համար, որոնք ժամանակին իրենց պարտավորությունները մեր հանդեպ չեն կատարել»,- ասաց Հ. Շահումյանը:

Արմինե Գրիգորյան

Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը