Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վարդան Ոսկանյան. «Իրանը երբևիցե չի մասնակցի մի ծրագրի, որը միտված կլինի Հայաստանի մեկուսացմանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մարտի 15-ին Բաքվում տեղի ունեցավ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որտեղ քննարկվել է մասնավորապես Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքի հարցը: Վերլուծական շրջանակներում հանդիպման նման ձևաչափի առումով այլ շարժառիթի մասին է ընդգծվում: Մասնավորապես՝ որ սա ևս Հայաստանը մեկուսացնելու նպատակ է հետապնդում:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն, անդրադառնալով հանդիպմանն ու մատնանշվող շարժառիթներին, Past.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ Հայաստանը տնտեսական և քաղաքական հարթություններում հարաբերություններ ունի թե՛ Իրանի և թե՛ Վրաստանի հետ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ըստ էության, հարաբերություններ չունենք:

«Նման հանդիպումներն ընդհանրապես չպետք է անհանգստություն հարուցեն թե՛ մեր հասարակության և թե՛ լայն փորձագիտական շրջանակներում: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է հետևենք նման գործընթացներին ու այսպիսի զարգացումներին: Եթե փորձենք գնահատել այդ հանդիպումը, ապա այն ավելի շատ արարողակարգային էր, նույնիսկ պարունակում էր բազմաթիվ քարոզչական տարրեր: Հանդիպումն անհրաժեշտ էր նախևառաջ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևին, ով գտնվում է ընտրությունների նախաշեմին, և նման քարոզչական հնարքներով փորձում է ընտրություններից առաջ իր համար հարմարավետ դիրքեր ապահովել: Ինչ վերաբերում է կոնկրետ մեզ հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներին՝ Իրանին և Վրաստանին, ապա Իրանի պարագայում մենք միանշանակ կարող ենք պնդել, որ այդ պետությունը երբևիցե չի մասնակցի կամ չի նախաձեռնի որևէ գործողություն կամ ծրագիր, որը միտված կլինի Հայաստանի մեկուսացմանը: Իրանցիներն այդ մասին բազմիցս են ցույց տվել թե՛ իրենց հռետորաբանությամբ և թե՛ գործողություններով: Կարծում եմ՝ նման հանդիպումներին շատ մեծ ուշադրություն դարձնելը մեր շահերից չի բխում, որովհետև դրանք շատ հաճախ Ադրբեջանը կազմակերպում է հենց մեր հասարակության վրա քարոզչական ճնշում բանեցնելու համար»,-ասաց իրանագետը՝ նկատելով՝ դա չի նշանակում, որ մենք չպետք է այդ գործընթացների առումով համապատասխան հետևություններ անենք:

 

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ նշված տրանսպորտային միջանցքը ենթադրում է ցամաքային ճանապարհով ելք դեպի Ռուսաստան՝ Իրանի միջոցով. «Բայց այդ ելքն այսօրվա դրությամբ էլ կա, այսինքն՝ ոչ մի նոր բան, ըստ էության, չի «հայտնագործվում»: Դեռևս խնդիր է նաև այն, թե այդ միջանցքը որքանո՞վ կարող է արդյունավետ գործել: Եթե նույնիսկ հաշվի առնենք Արևելքից դեպի հյուսիս բեռների առկայությունը, ինչի մասին շատ է խոսվում, այսինքն՝ Չինաստանից, Հնդկաստանից և այլն, ապա դեռևս պարզ չէ, թե Հյուսիսից դեպի Արևելք ինչ բեռներ են գնալու: Իսկ այդ տրանսպորտային միջանցքի միակողմանի գործունեությունն ակնհայտորեն տնտեսապես անարդյունավետ է: Որևէ մեկը, ցավոք սրտի, մեզ մոտ չի խոսում այն մասին, որ թեև բարձրագոչ հայտարարություններին, Ադրբեջանում ենթակառուցվածքների լուրջ խնդիր կա: Թեև այդ երկաթուղին ադրբեջանցիները բերել ու հասցրել են իրանական սահման, բայց հենց Ադրբեջանի ներսում այդ երկաթուղին խնդրահարույց է համարվում: Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղին ևս խնդրահարույց է՝ այն տեխնիկապես է շահագործվել, բայց իրականում դեռևս չի շահագործվել: Իսկ իրանական կողմում երկաթուղին ընդհանրապես բացակայում է Աստարայից մինչև Ռաշտ ընկած հատվածում: Իրանի ներսում կան քաղաքական և ազդեցիկ ուժեր, որոնք ընդհանրապես դեմ են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները տնտեսական ոլորտում իրական դաշտ բերելուն: Նրանք համարում են, որ դրանով խաթարվում է Իրանի անվտանգությունը: Եվ շատ դեպքերում Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները իմիտացիոն բնույթ են կրում՝ միտված են Հարավային Կովկասում պետության շահերն ապահովելուն: Ասվածը չի նշանակում, որ մենք պետք է հանգստանանք ու չիրականացնենք մեր բոլոր ծրագրերը, որոնք մի կողմից կապված են Իրանի, մյուս կողմից էլ՝ Վրաստանի հետ»:

 

Իրանագետի դիտարկմամբ՝ նշված երկու պետությունների հետ ունեցած օրակարգային ծրագրերն իրականացնելով՝ մենք անհանգստանալու որևէ կարիք չունենք. «Եթե Իլհամ Ալիևը նույնսիկ սեփական նախագահական պալատի իր սենյակով երկաթուղի անցկացնի, որևէ վնաս չի կարող հասցնել Հայաստանին»:

 

Նշենք, որ արտգործնախարարների առաջին քառակողմ հանդիպման ավարտին չորս երկրները համատեղ հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով միմյանց տարածքային ամբողջականությանն ու սահմանների անքակտելիությանը:

 

Հարցին, թե Ադրբեջանն այս հռչակագիրը կարող է որևէ ձևով օգտագործել, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Բացարձակապես որևէ նշանակություն չունի այդ հայտարարությունը: Արցախի Հանրապետությունն էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք էլ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հետևաբար, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն հասկացությունը ենթադրում է այդ պետության տարածքային ամբողջականություն՝ առանց Արցախի Հանրապետության՝ այդ սահմաննրում գտնվելու հանգամանքի»:

 

Աննա Բադալյան

 

Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում