Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վարուժան Հոկտանյան. «Եթե ստիպել են հաղորդում տալ, ապա այս ամենից 37 թվականի հոտ է գալիս»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այսօր ֆեյսբուքյան իր էջում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՊՆ N զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Պ.Մ.-ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ներկա պաշտոնին նշանակվելու համար որպես միջնորդ N զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մ.-ին տվել է երեք հազար ԱՄՆ դոլար գումար կաշառք` ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին փոխանցելու համար, որից հետո իրեն նշանակել են վերոնշյալ պաշտոնին:
«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի համար սակայն, հասկանալի չէ, թե ինչ է նշանակում «… ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ ՊՆ N զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Պ.Մ-ն հաղորդում է տվել այն մասին, որ …» ձևակերպումը, քանի որ դրանից պարզ չի դառնում, թե իրականում հաղորդում տված Պ.Մ.-ն իր կամքո՞վ է հաղորդում տվել կաշառք տալու մասին, թե՝ զինվորական ոստիկանության կողմից ներկայացված ապացույցների ճնշման տակ է նման քայլի դիմել:

«Եթե նրան ստիպել են հաղորդում տալ, ապա պարզ է, որ այս ամենից 37 թվականի հոտ է գալիս, իսկ եթե կամավոր հաղորդում տալը եղել է կապիտանի ցանկությունը, ապա այստեղ նույնպես հարց է ծագում, թե ինչու է նա նման հաղորդում տալիս դեպքից ամիսներ անց: Ստացվում է, որ դեպքից 6 ամիս հետո ինքը հանկարծ հիշել է, որ կաշառք է տվել: Դա նույնպես տարօրինակ է»,- past.am-ին ասաց Վ. Հոկտանյանը:

Կազմակերպության ղեկավարը նշեց, որ սովետական տարիներից եղել են դեպքեր, երբ կաշառք տալուց, աշխատանքի ընդունվելուց հետո, տված գումարը դեռ «հետ չբերած» տվյալ անձին հանել են աշխատանքից, որից հետո, աշխատանքից զրկվածը որոշել է կաշառք տալու մասին հաղորդում տալ:

«Խորհրդային տարիներին, եղել են դեպքեր, որ նման մարդիկ ընդհուպ մինչև Լենինի դամբարան են դիմել: Եվ չի բացառվում, որ ՊՆ կապիտանին աշխատանքից ազատել են և այդ պատճառով է նա հիմա որոշել կաշառք տալու մասին հաղորդում տալ: Այսինքն, դա արդեն 37 թիվ չի և այստեղ արդեն ամենայն հավանականությամբ այլ շարժառիթներ կարող են լինել, որոնք նույնպես պետք է ուսումնասիրել»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Անդրադառնալով հարցին, թե դեպքը կարելի է ազդարարություն համարել, նա նշեց, որ եթե հայտարարությունում կա «օպերատիվ տեղեկություններ իրացնելիս»  արտահայտությունը, ապա ազդարարության մասին խոսելն այս դեպքում հնարավոր չէ:
«Նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը, բայց ամեն դեպքում ասվածից կարելի է ենթադրել, որ կապիտանի դեպքում ստալինյան ձեռգրով են առաջնորդվել: Եվ եթե այդպես է, ապա դա ազդարարություն չի: Սա նաև լավ օրինակ է հասկանալու, թե «գործ տալը» ինչով է տարբերվում ազդարարությունից: Այսինքն, ստալինյան մեթոդը՝ գործ տալն է, իսկ կամավոր հաղորդում ներկայացնելը՝ ազդարարություն: Չի բացառվում, որ ցանկություն է եղել այդ գնդապետից ազատվել և այդ պատճառով էլ գործ են սարքել, իսկ եթե կապիտանն իր կամքով է հաղորդում տվել, ապա կրկնում եմ՝ հարց է ծագում, թե ինչու է այդքան ուշ որոշել այդ մասին հայտարարել»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Արմինե Գրիգորյան
 

Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ