Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պատմաբան. «Իրավիճակը թույլ չի տալիս, որ ԱՄՆ-ի կողմից Արցախի հարցում լուրջ քայլեր լինեն»

ПОЛИТИКА

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով արդեն ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Մինչ այս նախագահ Սահակյանն այցելել էր ԱՄՆ և մի շարք հանդիպումներ ունեցել:

Պատմաբան Գևորգ Յազճյանը չի կարծում, որ Արցախի նախագահի այցն ԱՄՆ քաղաքական արդյունք կունենա, բայց չի բացառում, որ կարող է տնտեսական առումով հստակ ձեռքբերումներ լինեն:

«Այցն ավելի շատ ուղղված է հայկական համայնքի հետ կապերն ուժեղացնելուն: Իհարկե, փորձում ենք նաև տեղեկատվական և քաղաքական որոշակի արդյունքներ ևս ձեռք բերել: Թեպետ որոշ կոնգրեսականներ Արցախի ճանաչմանն ու Արցախին ուղղված օժանդակցությունը մեծացնելու նախաձեռնություններով են հանդես գալիս, ամեն դեպքում, միջազգային ու հատկապես տարածաշրջանային ներկա իրավիճակը թույլ չի տալիս, որ գոնե ԱՄՆ-ի կողմից Արցախի հարցում հայանպաստ ինչ-որ լուրջ քայլեր լինեն: Բայց որ նման հանդիպումներով ամրապնդվում են հայ համայնքի հետ հարաբերությունները, հստակ է»,-Past.am-ի հետ զրույցում ասաց պատմաբանը՝ ընդգծելով, որ կգրանցվեն ռեալ տնտեսական արդյունքներ:

«ARI (Artsakh Roots Investment) ծրագիր կա, ըստ որի՝ որոշ գործարար շրջանակներ իրականացնում են մի ներդրումային նախագիծ, որն Արցախի տնտեսության զարգացմանն է ուղղված: Լիբանանյան այցի շրջանակներում նրանց հետ հանդիպում է նախատեսված, և այդ ծրագիրը տարեցտարի ավելի է մեծանում: Որքանով տեղյակ եմ՝ բացի Լիբանանից նման ծրագրերին միանալու նպատակ կա նաև այլ երկրների հետ: Վերջիվերջո, տնտեսության զարգացումը նաև քաղաքական հարց է լուծում»,-նշեց նա:
Գևորգ Յազճյանի խոսքով՝ Ադրբեջանը չկարողացավ որևէ լուրջ արդյունքի հասնել Արցախի նախագահի այցն այլ քողով ներկայացնելու հարցում. «Այցը գոնե ԱՄՆ-ի դեպքում չէր կարող առանց պետական թույլտվության լինել: Իհարկե, Բ. Սահակյանին որպես պետության ղեկավարի չեն ընդունել, բայց նրան վիզա տրամադրելն արդեն իսկ ադրբեջանական քաղաքականության որոշակի պարտություն է նշանակում: Դրա համար էլ իրենց կատաղությունն ու ընդվզումն այդ համատեքստում բավականին հասկանալի է: Նույն ընդվզումը չկա Լիբանանի դեպքում, քանի որ հասկանալի է՝ ԱՄՆ-ի ու Լիբանանի կշիռներն անհամեմատելի են: Ամեն դեպքում Ադրբեջանի վրդովմունքը որևէ արդյունք չի տվել»:

Ալիևը շարունակում է նաև հայտարարել «պատմական հողերը վերադարձնելու» մասին: Հարցին, թե ժամանա՞կը չէ, որ նաև միջազգային հանրության կողմից զսպող մեխանիզմներ կիրառվեն, պատմաբանը նախ պատասխանեց, որ նման հայտարարությունները մի ամբողջ շղթայի մաս են կազմում:

Նա երկու բացատրություն ունի. «Մենք Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակն ենք նշելու, իսկ իրենք Ադրբեջան պետության՝ աշխարհի քարտեզի վրա հայտնվելու 100-ամյակը: Ադրբեջանը քարտեզի վրա առաջին անգամ հայտնվեց 100 տարի առաջ, և ադրբեջանական հոխորտանքները հենց այդ համատեքստի մեջ պետք է դիտարկել: Երկրորդ հանգամանքն այն է, որ նման հայտարարությունները հակազդեցությունն են այն հայտարարությունների, համաձայն որոնց հայկական կողմը պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի Ադրբեջանին: Ոչ թե պետք է սպասենք, որ Ադրբեջանը հարձակվի, ինչպես եղավ 2016թ. ապրիլին, այլ՝ հակառակը: ՌԴ-ն, Իսրայելը, Ամերիկան և շատ այլ երկրների ազգային անվտանգության հայեցակարգը փաստում է. որտեղից վտանգ է սպառնում, իրենց իրավունք են վերապահում միջամտել՝ ապահովելու իրենց շահերն ու քաղաքացիների անվտանգությունը: Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին զուգահեռ մեր տարածաշրջանում հնարավոր որևէ բռնկում էական ուշադրության չի արժանանա միջազգային հանրության կողմից: Կարժանանա միայն այն դեպքում, երբ կվտանգվեն արևմտյան երկրների տնտեսական շահերը, ինչը կարող է լինել, օրինակ՝ այն ժամանակ, երբ հայկական կողմը հարվածի Բաքվի գազի ու նավթի խողովակներին»:

Պատմաբանը շեշտեց, որ մեծ հաշվով չպետք է հույս դնել միջազգային հանրության հակազդեցության վրա. «Մեր միակ երաշխիքը մեր զինվորն է ու ազգային համերաշխությունն աշխարհով մեկ»:

Աննա Բադալյան

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью