Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Լուսավոր Հայաստանը» փորձում է կապանքների մեջ պահել «Քաղաքացիական պայմանագրին»

ПОЛИТИКА

Վարչապետի թեկնածուի շուրջ խմորումները թեև որոշակի հստակություններով, այնուամենայնիվ, դեռ քննարկման կենտրոնում են: Արտախորհրդարանական ուժերը և խորհրդարանական «Ելք» խմբակցության առանձին ներկայացուցիչներ շարունակում են հայտարարել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում հնարավոր առաջադրումը կանխելու մասին:

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի կարծիքով՝ «Ելք»-ն, ըստ էության, խորհրդարանում միասնական օրակարգով հանդես չի գալիս:

«Կարելի է ասել, որ «Ելք»-ը, ըստ իրենց հայտարարությունների, սեպարատ է գործելու: Իսկ քանի որ պառլամենտական ընտրությունները կեղծվել են, ապա ժողովրդի նախասիրությունների ծանրության կենտրոնը ոչ թե խորհրդարանում է, այլ՝ խորհրդարանից դուրս: Ծանրության կենտրոնը արտախորհրդարանական ուժերի էլեկտորատի մեջ է: Հիմա՝ ինչ վերաբերում է օրակարգին: Մեր կուսակցության տեսակետը հետևյալն է. քանի որ ընտրությունները կեղծվել են, ուստի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք չունի: Մյուս կողմից՝ ապրիլի 9-ից 18-ը բացառիկ ժամանակահատված է, Սերժ Սարգսյանը՝ իշխանություն կրողը, իրավական որևէ լծակ չի ունենալու: Կարելի է ասել, որ դա այն էտապն է, երբ իշխանության համակարգն ամենաթույլը կլինի: Բացի այդ, հասկանում ենք, որ իրականում Սերժ Սարգսյանը չի վայելում իր թիմակիցների անկեղծ համակրանքը: Ուրիշ խնդիր է, որ իրենք այսօր վախեցած են, որ ճնշման տակ են, բայց եթե պահը գա՝ իրենք շատ հանգիստ չեն քվեարկի Սերժ Սարգսյանի օգտին»,-Past.am-ի հետ զրուցում ասաց կուսակցության ղեկավարը:

Նրա խոսքով՝ կարևոր է ֆիքսել նաև, թե ով է իրական ընդդիմությունը:

«Կարելի է խոսել ընդհանուր համակարգից, փոփոխություններից, ապագայից, բայց կրիտակական պահի դիրքորոշում ցույց չտալ, ինչպես հիմա տեսնում ենք «Ելք»-ի դեպքում: Խմբակցության տարբեր թևերով հանդես գալը հենց դա է ցույց տալիս: Այսօր «Ելք»-ը հայտնվել է անելանելի վիճակում: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանը փողոց է դուրս գալիս, իսկ գրեթե մնացածը, ըստ էության, ոչ: Բայց ձայներ եք տարել ու ասել, որ դեմ եք համակարգին, ձեզ որպես ընդդիմություն են ձայն տվել: Հետո հայտարարել եք, որ խորհրդարանում ամենաարմատականն եք, բայց պարզվում է՝ նույնիսկ չեն էլ համարձակվում Սերժ Սարգսյանին հարցեր տալ կապված ընդհանուր իրավիճակի, ապրիլյան պատերազմի, արտագաղթի և այլնի հետ: Խոսքը «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների մասին է»,-ընդգծեց Ա. Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ՝ կարևոր է, որ ֆիքսվի օրակարգը, ձևակերպվի խնդիրը, որովհետև պայքարը շատ լուրջ է լինելու:

«Ես ակնկալում էի, որ «Ելք»-ը պառլամենտի ներսում կստեղծեր այդ էներգետիկան, որից ժողովուրդը կոգևորվեր, և այդ էներգետիկան կտարածվեր նաև փողոցում, հետո նորից կփոխանցվեր խորհրդարան և այլն: Բայց հաշվի առնելով խմբակցության ներկա իրավիճակը՝ հարց է առաջանում, այս դեպքում խորհրդարան գնալու իմաստը ո՞րն էր: Չեմ ուզում խորհուրդ տալ Նիկոլ Փաշինյանին, ինքն է իր որոշումն ընդունում, բայց «Ելք» -ից կախվածությունը թուլացնելու համար ճիշտ կլիներ, որ նա որևէ կաղապար չունենալու համար մանտադը վայր դներ: Ես հետևում եմ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների ելույթներին և կարող եմ ասել, որ նրանք անընդհատ փորձում են կապանքների մեջ պահել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հիշեցնելով պայմանավորվածությունները, հուշագիրը և այլն: Նիկոլ Փաշինյանն, ամեն դեպքում, կաշկանդված է լինելու»,-նշեց մեր զրուցակիցը:

 

Արամ Հարությունյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական հարցեր չպետք է դնել իշխանության առաջ:

 

«Շատ դեպքերում Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Եվրոպայի դեմ հարցեր են բերվում: Այդ խնդիրը չպետք է դնենք: Մեր խնդիրը պետք է կոնկրետ լինի: Եթե այսօր Ռուսաստանի դեմ որևէ շարժում է սկսվում, ապա այդ քայլով ի դեմս Ռուսաստանի՝ Սերժ Սարգսյանի համար պաշտպան ենք գտնում: Այսպիսի խնդիր չպետք է լինի, Հայաստանի ինքնիշխանությունը ներսում է որոշվում: Եթե մենք նորմալ ընտրված իշխանություն ունենանք, այդ իշխանությունը Հայաստանի շահերը կպաշտպանի բոլոր ատյաններում: Իսկ եթե մենք ունենանք չընտրված նախագահ, բնական է, որ նա շատ թույլ է լինելու: Որքան էլ պետությունը փոքր լինի, երբ լեգիտիմ նախագահը որևէ հարթակում ներկայացնում է իր ժողովրդին, նրա լեզուն, ինչպես ասում են, ավելի երկար է լինում»,-եզրափակեց կուսակցության ղեկավարը:

 

Աննա Բադալյան

 

 

 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ