Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքիան չի ստանձնի Ադրբեջանին ագրեսիայի մղող երկրի դերը»

ПОЛИТИКА

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի շրջանակներում պաշտոնապես կհայտարարվի Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանի շինարարության աշխատանքների մեկնարկի մասին: Թուրքիայում Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվող «Ակույու» ԱԷԿ-ում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 22 միլիարդ դոլար։ Համաձայնագիրը պաշտոնական Մոսկվան և Անկարան ստորագրել են դեռևս 2010 թվականին, կառուցման աշխատանքները պետք է սկսվեն այս տարի:

Գնահատելով Թուրքիայի և ՌԴ-ի ներկայիս հարաբերությունները, այս ծրագրում զուտ տնտեսակա՞ն, թե, այնուամենայնիվ, քաղաքական ենթատեքստեր կան: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ քաղաքական նշանակությունը միանշանակ է:

«Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, փաստորեն, ատոմակայանների շինարարությունը սկսում է Ռուսաստանի հետ գործարք կնքելով: Սա քաղաքական բավականին մեծ նշանակություն ունի: Մյուս կողմից, այս գործարքը վկայում է, որ ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները համագործակցության առումով բավականին խորացել են, կամաց-կամաց ռազմավարական նշանակություն են ձեռք բերում: Նման մեծ գործարքով երկրները ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առումով են իրար հետ կապվում: Ռուսաստանը շահագրգռված է թե՛ գործարքով, և թե՛ Թուրքիայի հետ համագործակցությունը խորացնելու առումով»,-Past.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետը:

Նրա խոսքով՝ այս գործարքը պետք է դիտարկել ոչ թե մեկուսի, այլ մի շարք այլ գործարքների շրջանակներում, որոնք նույնպես միլիարդների են հասնում. «Նկատի ունեմ «Թուրքական հոսք» նախագծի շուրջ գործարքը: Այն նախատեսում է նախ ռուսական գազը Սև ծովի հատակով հասցնել Թուրքիա, մյուս մասով էլ՝ Սև ծովի հատակի վրայով անցնող գազատարով ռուսական գազը հասցնել Եվրոպա: Եթե սրան էլ ավելացնենք C-400 հակաօդային համակարգերի առաքումը Թուրքիա, նշանակում է, որ երկու երկրների համագործակցությունը հետզհետե ռազմավարական նշանակություն է ստանում: Մյուս կողմից, իհարկե, սա չի նշանակում, որ Թուրիքան հրաժարվում է ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Արևմուտքի դաշնակիցը լինել: Ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար թե՛ իր աշխարհագրական դիրքի, թե՛ իր բանակի, և թե՛ այլ հանգամանքների առումով: Ամերիկացիներին դուր չի գալիս այս գործարքներից և ոչ մեկը, բայց նրանք ստիպված են համակերպվել Թուրքիայի հետ: Ես չեմ բացառում, որ ամերիկացիների կողմից որոշակի քայլեր կձեռնարկվեն և դրանք չեն լինի միայն հայտարարությունների մակարդակով: Նրանք ցույց կտան, որ դժգոհություն ունեն Թուրքիայի՝ իրենց դաշնակցի նման գործարքներից: Տեսնենք, թե ինչ ընթացք կլինի»:

Հարցին, թե տարածաշրջանում ի՞նչ ազդեցություն կունենա այս համագործակցությունը, Ռ. Սաֆրաստյանը պատասխանեց. «Թեև ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը Սիրիայի պարագայում շատ դեպքերում տարբեր մոտեցումներ ունեն, մենք տեսնում ենք, որ այդ հարցում Թուրքիա-Ռուսաստան-Իրան համագործակցության ձևաչափ է ստեղծվել: Այս ձևաչափն իր դրական ազդեցությունն ունեցավ Սիրիայի իրադրության վրա՝ հաջողվեց բավականին հաջողությունների հասնել «Իսլակամական պետության» դեմ պայքարում: Այստեղ ոչ միայն ՌԴ-Թուրքիա, այլև ՌԴ-Թուրքիա-Իրան համագործակցություն կա: Սա զարմանալի ձևաչափ է. երեք երկրներն էլ տարածաշրջանում ունեն իրարամերժ մոտեցումներ, բայց կարողացել են տվյալ հարցում մոտեցնել իրենց դիրքորոշումները: Այդ ձևաչափը դեռևս հաջողությամբ պահպանվում է, թեև չեմ կարող ասել, որ ապագայում ևս կպահպանվի, որովհետև, ինչպես նշեցի, շահերը շատ դեպքերում իրարամերժ են»:

Նա շեշտեց, որ Թուրքիան շատ լավ օգտվում է ՌԴ-ի հետ իր համագործակցությունից. «Եվ, ըստ էության, Ռուսաստանն աչքերը կոծկում է Թուրքիայի կողմից Սիրիայի նկատմամբ առկա ագրեսիայի նկատմամբ: Ինչպես, ցավոք սրտի, կոծկում են նաև ԱՄՆ-ն ու Արևմուտքը»:

Ինչ վերաբերում է Հայաստանին ու մասնավորապես Արցախի խնդրին, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, այս համագործակցությունը հիմնականում ազդեցություն չի կարող ունենալ:

«Բացատրեմ՝ ինչո՞ւ: Նախ՝ Թուրքիան ներգրավված է սիրիական այս ամբողջ գործընթացում: Մյուս կողմից, ներգրավված լինելով ՌԴ-ի հետ նշված խոշոր ծրագրերի իրականացման աշխատանքներին, Թուրքիան չի խաղա և չի ստանձնի Ադրբեջանին ագրեսիայի մղող երկրի դերը: Համենայն դեպս, չի խաղա այդ դերն այն ժամանակահատվածում, երբ նաև Թուրքիա-ՌԴ- Իրան համագործակցությունն է շարունակվում: Այս առումով, եթե Ադրբեջանը խոշոր ագրեսիա ցուցաբերի Հայաստանի դեմ, այն պայմանավորված կլինի զուտ Ադրբեջանի իշխանությունների որոշումներով: Ես չեմ բացառում, որ Ադրբեջանում ընտրությունների նախօրեին տեղի իշխանությունները նման ագրեսիա կկազմակերպեն Արցախի դեմ»,-ընդգծեց թուրքագետը:

Աննա Բադալյան

 

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ