Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Շենքի ճակատի պահպանումն ու վրան նոր բանի կառուցումը ճիշտ միտում չէ»․ Մկրտիչ Մինասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մամուլում օրեր առաջ գրվել էր, որ պատմաբան Մայքլ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է այն շենքի լուսանկարը, որի բնակարաններից մեկում է ապրել է ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին (Պուշկին 4): Քաջազնունու տունը ճանաչվել է «գերակա հանրային շահ» և ենթակա է քանդման, գրում է Բաբայանը։

Մեզ նույնպես հետաքրքրեց, թե սա ինչ նոր որոշում է։ Սակայն, պարզվեց, որ սա նոր չէ, ավելի ստույգ՝ Պուշկինի 4 հասցեում տեղակայված շենքի՝ գերակա շահ ճանաչվելը նոր չէ։ Դա ըստ ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի, մի քանի տարի առաջ ընդունված որոշում է։

Past.am-ի հետ զրույցում ճարտարապետն ասաց, որ նախկին «հրշեջի շենքը» և ևս մի քանի շինություններ ևս, որոնք համարվում են հուշարձաններ, կառուցապատողները ներառել են իրենց նախագծերի մեջ։

«Նոր փոփոխության մասին խոսք չկա, կարծում եմ՝ ծրագիրը նույն կերպ մնացած կլինի։ Երևի հիմա այդ մասին գրողը նոր է իմացել, որովհետև շենքը գերակա շահ ճանաչվեց դեռևս երկու տարի առաջ։ Մարդիկ եկան այն եզրակացության, որ հուշարձան-շենքերը պետք է պահպանվեն, և դա ամենաողջամիտ որոշումն էր։

Այդ շենքն էլ, դեպոյի շենքն էլ է պահպանվելու, նոր բան չեմ տեսել։ Պարզ է, մարդիկ այնքան բան են տեսել, վախ կա իրենց մեջ, որ հերթական անգամ կարող է շենքը քանդվել»,- նշեց Մինասյանը։

Երևանում շատ շենքեր կան, որոնց ճակատները պահպանելով, կառուցվել են բարձրահարկ շենքեր։ Մեր հարցին, թե համահո՞ւնչ է համարում այդպիսի շենքերի ներքևի ու վերևի հատվածները կամ դրանք, ըստ իրեն, առհասարակ գեղեցի՞կ են, ճարտարապետը պատասխանեց, թե դա լավագույն տարբերակը չէ։

Ասում է, թե շենքեր կան, որոնց դեպքում թողած է միայն մեկ պատը, որպես հուշ, թե այդտեղ եղել է հին շենք։ Խնդիրը նրանում է, որ արդեն չեն կարողանում պահել և վրան նոր բաներ կառուցելու մեթոդը ցանկալի չէ։

«Ցանկալին այն է, որ կենտրոնում եղած, այն էլ՝ մեզ համար ոչ շատ շենքերը, որ 100-150 տարեկան են, կարելի է պահել, որովհետև բոլորին էլ հետաքրքիր է, թե քաղաքի կենտրոնը ինչպիսին է եղել։ Նրանք աշխատում են հնության հետքեր թողնել։ Հասկանում եմ՝ պահելը դժվար է, բայց ձեր ասածը՝ ճակատ պահելն ու վրան կառուցելը, ճիշտ միտում չէ»,- նկատեց նա։

Հարցին, թե ո՞րն է այս դեպքում ճիշտ լուծումը, պատասխանեց, թե լավ կլիներ, որ շենքն իր միջավայրով պահպանվեր․ «Բայց մենք մեծ բացեր ունենք։ Օրինակ, որոշ տեղերում այդ շենքերը ցեխից են արված, շատ դժվար է դրանք պահել, ընդհանրապես փոփոխություններ, վերանորոգումներ դժվար է անել։ Եվրոպական քաղաքներն ուրիշ են, նրանք անընդհատ փոխանցվելով մեկը մյուսին, կարողացել են պահպանել, պահել, աշխատել, ապրել դրանց մեջ։ Մեզ մոտ այդպես չի ստացվում, մենք միանգամից աղբանոցի ենք վերածում»։

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան