Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռուբեն Եգանյան. «Առանց արմատական, հեղափոխական փոփոխությունների հնարավոր չի լինի երկրում իրավիճակ փոխել»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանի կարծիքով, եթե Ռուսաստանում ժողովրդագրական խնդիրները լուծելու համար հստակ, արդյունավետ քայլեր են իրականացնում ու արդյունքի են հասնում, ապա Հայաստանում արդյունքներն այդպիսին չեն: Ու չնայած ՀՀ սոցապնախարարությունը որոշակի քայլեր ձեռնարկում է, բայց դրանց արդյունավետության մասին կարելի է դատել օր օրի աճող արտագաղթի տեմպերից:
«Ռուսաստանում նույնպես ժողովրդագրական առումով վիճակը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին որ մեզ մոտ է, բայց նրանք ունեն միգրացիոն ներհոսք: Այսինքն, Ռուսաստան ժամանողների թիվն էապես տարբերվում է մեկնողների թվից: Եվ այդ տարբերության հաշվին Ռուսաստանում բնակչության թիվը, ի տարբերություն Հայաստանի, աճում է»,- Past.am-ին ասաց Ռ. Եգանյանը:

Նրա դիտարկմամբ, վերջին 30 տարում, Հայաստանի բնակչության թիվը գնալով միայն նվազում է: Հարցին, թե իրականում ինչ ծրագրեր է իրականացնում սոցապնախարարության ժողովրդագրության բաժինը, երբ տարիներ շարունակ ձեռնարկված քայլերի օգտակար գործողության գործակիցն այդպես էլ 0-ից չի աճում, ժողովրդագետը նշեց, որ իրենց կողմից իրականացվող քայլերի մասին պետք է նախարարությունից տեղեկանալ, սակայն հարցն այն է, թե դրանք որքանո՞վ են արդյունավետ և նպատակային: Ու եթե իրականում նպատակային և արդյունավետ լինեին, ապա բացասական արդյունք չէինք ունենա:

Խոսելով Սերժ Սարգսյանի՝ օրերս 4 միլիոնանոց Հայաստան ունենալու տեսլականի մասին, Ռ. Եգանյանը նշեց, որ միայն իշխանությունների, քաղաքական ուժերի, էլիտաների, ու մնացած բոլոր ուժերի գեր մոբիլիզացիայի դեպքում գուցե հնարավոր լինի նման արդյունքի հասնել:

«Եթե Հայաստանում արմատական, հեղափոխական բարեփոխումներ չլինեն, ոչինչ էլ չի ստացվի: Դրան հասնելու համար նախ պետք է հասկանալ, թե որոնք են արտագաղթի պատճառները, փորձել գտնել դրանց վրա ներազդելու ձևերը, միջոցներն ու հնարավորությունները ու այդ ճանապարհով փորձել իրավիճակը փոխել: Իսկ արտագաղթի պատճառները բազմաթիվ են՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական իրողություններ ու բարոյահոգեբանական իրավիճակ: Եվ այդ ամենի համալիր ներգործության արդյունքում մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Ու եթե ցանկանում ենք այս իրավիճակը փոխել, ապա պետք է թվարկածս բոլոր հարթություններում տիրող իրավիճակը փոխենք: Ընդ որում, հարկավոր է փոխել ոչ թե կոսմետիկ փոփոխություններ անելով, այլ՝ արմատապես և հեղափոխական ճանապարհով»,- ասաց Ռ. Եգանյանը:  

Նա համոզված է, որ առաջին հերթին պետք է գիտակցել, որ  առանց այդ փոփոխությունների ոչ մի բան դեպի լավը չի փոխվի, ընդհակառակը՝ գնալով ամեն ինչ կվատանա: Ուստի պետք է և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության, և՛ համազգային բոլոր ջանքերն ուղղել այդ նույն նպատակին, որպեսզի հնարավոր լինի իրավիճակ փոխել:
«Ես մի քիչ ուտոպիստական բան եմ ասում, բայց, դժբախտաբար, իրավիճակն այնպիսին է, որ առանց դրա հնարավոր չի լինի: Իսկ եթե շարունակվի «лебедь, щука, рак» մոտեցումը, և եթե  իշխանությունները մտածեն ոչ թե երկիրը զարգացնելու, այլ ամեն քայլի գնով իրենց իշխանությունը պահելու մասին, իրավիճակը մնալու է նույնը՝ անընդհատ վատացման միտումներով»,- ասաց Ռուբեն Եգանյանը:

Արմինե Գրիգորյան

Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելունԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին 143 անուն. հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ցանկՈղբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախվածՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը