Խոստանում է մինչ տարեվերջ լուծել աշխատավարձերի ուշացման խնդի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Թաղային» տեղեկատվական «բազարներ». «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարորդական վկայական «գնելու» թեման փակվե՞ց. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անի Զախարյանը դեռ ուսումնասիրում է Փաշինյանի կառավարության ա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հայկ Սարգսյան. «Թալանածը պետք է հետ բերել, բայց զարգացման տե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 23.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ են Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ Ջրհեղեղների պատճառով Վիետնամում զոհվել է 10 հոգի (տեսանյութ) Քաղաքացին նետվել է Դավիթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում «Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել «Վարդենիս» նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 45-ամյա տղամարդը փորձել է մկրատով սպանել իր թուշը կծած հիվանդին Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն Թաթուլյան Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային համաձայնագրով նախատեսված սպառազինությունը Բասկետբոլի հավաքականը 21-րդն է Եվրոպայում Խաղեր, մրցույթներ, երաժշտություն. «Յելլ էքսթրիմ Պարկ»-ը մեծ շուքով նշեց ծննդյան երրորդ տարեդարձը Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Իրանում երկրաշարժ է գրանցվել ՀՀ պաշտպանության նախարարը Փանիկում փակ քննարկում է անցկացրել ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատարի հետ «Վեոլիա Ջուր»-ն Արարատի մարզում վթարային ջրանջատում է կատարել Աստղաշենը շուտով նոր ջրագիծ կունենա. ԱՀ պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է SPFA-ի ներկայացուցիչներին

Ադրբեջանական քարոզչությունն ու ընտրությունները. Ղարաբաղյան հարցը՝ խաղաքարտ և շահարկում

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ: Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ զրույցում փորձեցինք գնահատել ու ամփոփել Իլհամ Ալիևի, այսպես ասած, քարոզարշավի ամբողջ ընթացքն ու արդյունքները:

«Երբ արտահերթ ընտրություններ հայտարարվեցին, այն քաղաքական ուժերը, որոնք հանդես էին գալիս Իլհամ Ալիևի դեմ, հայտարարեցին ընտրությունները բոյկոտելու մասին: Նրանք չեն մասնակցում, բայց մասնակցում է ևս 7 թեկնածու, որոնցից շատերն առաջադրվում են արդեն 4-րդ անգամ: Նրանք նախկինում ընդամենը 0,5-ից 1% ձայն են հավաքել: Այսինքն՝ առաջադրվել են ուղղակի ընտրությունների իմիտացիա անելու համար: Իսկ ընդդիմադիր կուսակցությունները՝ այդ թվում «Ադրբեջանի ժողովրդական ճակատը», «Մուսավաթը», ցույցեր իրականացրեցին: Ապրիլի 14-ին էլ հանրահավաք է նախատեսվում, որ իրենց բողոքը հայտնեն կեղծված ընտրությունների վերաբերյալ»,-Past.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետը:

Նրա խոսքով՝ այս ամենի հետ մեկտեղ ընտրական գործընթացներում բավականին կարևոր դեր էր խաղում Ղարաբաղյան գործոնը. «Ի. Ալիևն իր մի քանի ելույթներում հնչեցրեց կոչեր, որոնք ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի հետ էին կապված: Մասնավորապես, որ «Երևանը հին ադրբեջանական տարածք է», «Հայաստանի մեծ մասն ադրբեջանական հողեր են», և «դրանց մասին անընդհատ պետք է խոսել՝ սերունդը չպետք է մոռանա»: Նրանք այդ կոչերն ավելի ակտիվորեն են ներկայացնելու իրենց սերունդներին, որոնք իրականում տարածքային հավակնությունների ու բռնության կոչեր են հենց ՀՀ տարածքի հետ կապված: Միևնույն ժամանակ հետաքրքական է, որ ընտրությունները բոյկոտած ուժերի կողմից ևս Ղարաբաղյան հարցը որոշակիորեն շահարկվեց: Մարտի 31-ի ցույցի ժամանակ նրանք հնչեցնում էին կոչեր, համաձայն որոնց՝ երկրի իշխանություններից ու աշխարհից պահանջում էին վերադարձնել Ղարաբաղը, ինչն այսքան տարի հետո չի հաջողվել իշխանություններին: Այսինքն՝ իշխանություների դեմ տարվող քարոզչության մեջ Ղարաբաղյան գործոնը որպես խաղաքարտ օգտագործվեց: Զուգահեռ հնչեցին նաև կոչեր «հայկական ահաբեկչությունը դադարեցնելու» մասին և այլն»:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին՝ կապված նախընտրական շրջանի հետ, Տաթև Հայրապետյանը նշեց. «ԵԱՀԿ/ԺՄԻԳ-միջանկյալ զեկույցը հրապարակվեց, որտեղ ընդգծվել էր, որ մրցակցային մթնոլորտ չի ստեղծվել: Բացի այդ, կար ձևակերպում, ըստ որի՝ առաջադրվածներից շատերը ոչ միայն իրական ուժ չեն ներկայացնում գործող նախագահի համար, այլև շատ հաճախ նրա օգտին են քարոզչություն տանում»:

Ադրբեջանագետի դիտարկմամբ՝ միջազգային մամուլում սկզբնական շրջանում որոշակի քննարկումներ ծավալվեցին:

«Մասնավորապես քննարկվում էր արտահերթ ընտրություններ անցկացնելու հանգամանքը՝ հոկտեմբերից այն ապրիլ տեղափոխելու փաստը: Բազմաթիվ վարկածներ էին քննարկվում, որոնցից մեկը Ղարաբաղյան գործոնն էր՝ բանակցային գործընթացում հնարավոր ակտիվացումը կամ հակառակը՝ իրավիճակի լարումը»,-ասաց նա՝ հավելելով, որ, այդուհանդերձ, տեսակետներն այդ առումով միանշանակ չէին:

Նշենք, որ վերլուծական շրջանակներում շարունակվում են չբացառել ընտրություններից հետո պատերազմի վերսկսման հնարավորությունը: Զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, խախտում հրադադարի ռեժիմը:

«Այսօր էլ զինվորի մահվան մասին տեղեկություն եղավ: Ընդ որում՝ օրեր առաջ Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ նախընտրական շրջանում ՀՀ-ի կողմից հնարավոր բոլոր սադրանքները սահմանին խստորեն պատժվելու են: Թեև որևէ առիթ չկար նման հայտարարության համար, բայց նա, կարծես, կանխատեսել էր ընթացքը: Նախապես մեսիջ հղեց: Հետևելով Ադրբեջանի ներքին զարգացումներին, կարող եմ ասել, որ պատերազմի, հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մշտապես գտնվում է Ադրբեջանի սեղանին: Ադրբեջանը երբևիցե այդ հնարավորությունը չի բացառել: Ներքաղաքական զարգացումների առումով հետագայում դիրքորոշումների ավելի կոշտացում կտեսնենք: Որևէ պատճառ կամ խայծ չեմ տեսնում, որից կառչելով հնարավոր կլինի կանխատեսել հակառակը, այսինքն՝ բանակցային գործընթացի ակտիվացումը կամ ավելի առարկայական քննարկումների անցնելու հանգամանքը: Միգուցե քարոզչական գործոնը հսկայական է: Նաև զորավարժություն եղավ զինուժի ներգրավմամբ: Ապրիլի 2-ին տեղի ունեցան նաև հրետանային փորձարկումներ: Սրանք քարոզչական միջոցներ ու զենքեր են: Մյուս կողմից, սակայն, կարծում եմ, որ, ամեն դեպքում, առաջիկայում մենք պետք է ավելի զգուշավոր և զգոն լինենք: Ադրբեջանը մեծապես պատրաստում է իր հասարակությանը, այսինքն՝ որևէ հող չի ստեղծում խաղաղության համար: Իսկ եթե չկա խաղաղություն, պատերազմի վտանգը ինքնըստինքյան աճում է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

 

 

website by Sargssyan