Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արմեն Սարգսյանը չի հակադրվի իշխանությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ազգային ժողովի հատուկ նիստում նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում ասել էր, որ մեր երկրի ու ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու բանակցային կարգավորումը, որի առաջին երաշխիքը հզոր Հայաստանը և ամուր Արցախն է:

«Արդարացի լուծման հասնելու և Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապես զարգացող ծաղկուն և հզոր Հայաստան: Հանուն այդպիսի Հայաստանի մենք պետք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսևորման համար լավագույն միջավայրը: Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական և արատավոր երևույթների դեմ՝ կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչև անպատասխանատվություն»,- ասել է նա:

Արդյոք նորընտիր նախագահը կկարողանա՞ իրականություն դարձնել այն ամենը, ինչի մասին նշել է: Այս հարցին փորձել է պատասխանել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

-Պարոն Բոզոյան, ի՞նչ եք կարծում, Արմեն Սարգսյանը կարող է հակադրվել Սերժ Սարգսյանին՝ հանուն այն բարեփոխումների, որ ինքն է խոստացել երդմնակալության օրը:

-Ես չեմ կարծում, որ այդպիսի խնդիր կա, որովհետև նախ՝ ինքը չունի այդչափ լիազորություններ, որ կարողանա հակադրվի և երկրորդ՝ ես չեմ կարծում, որ նա այն մարդն է, ով նախագահ է դարձել, որպեսզի հակադրվի և փորձի իշխանության մեջ ինչ-որ վեճ առաջացնի և հայտ ներկայացնի ամբողջական իշխանությունը վերցնելու համար:

-Դիտելով նրա երդմնակալության արարողությունը, Ձեզ համար ինչպիսի՞ եզրահանգումներ եք արել Արմեն Սարգսյան անձի վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում՝ նա ինչպես կիրականացնի իրեն տրված գործառույթները:

-Նա մեծ հաշվով անգլիական թագուհու կարգավիճակ է ունենալու Հայաստանում՝ արարողակարգային ու ներկայացուցչական գործառույթներ է կատարելու և որևէ առանցքային դեր չի կատարելու:

Իր ելույթի ժամանակ նա առանձնահատուկ շեշտ դրեց դրական խոսքեր ասելու Սերժ Սարգսյանին, ինչը ցույց է տալիս, որ նա շատ լավ հասկանում է, որ նախագահ է դարձել հենց Սերժ Սարգսյանի աջակցությամբ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն է նրան ներկայացրել Հանրապետական կուսակցությանը, որի արդյունքում Ազգային ժողովում նա, կարելի է ասել, լիարժեք քաղաքական մեծամասնությամբ դարձել է նախագահ:

Հաշվի առնելով, որ իր իշխանության աղբյուրը փաստացի Սերժ Սարգսյանն է ու Ազգային ժողովը, բնականաբար նա չի ուզի հակադրվել, մանավանդ, որ չունի այդ ռեսուրսը: Նա չունի ո՛չ քաղաքական հենարան, ո՛չ վարչական լծակ, ո՛չ հնարավորություն: Որևէ հիմք չկա մտածելու, որ նա կկարողանա հակադրվել և կուզենա հակադրվել: Եվ չի ուզում, և եթե անգամ ցանկանար, չէր կարող հակադրվել:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

 

Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր