Խոստանում է մինչ տարեվերջ լուծել աշխատավարձերի ուշացման խնդի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Թաղային» տեղեկատվական «բազարներ». «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարորդական վկայական «գնելու» թեման փակվե՞ց. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անի Զախարյանը դեռ ուսումնասիրում է Փաշինյանի կառավարության ա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հայկ Սարգսյան. «Թալանածը պետք է հետ բերել, բայց զարգացման տե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 23.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Փրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել արգելափակված վերելակից Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ են Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ Ջրհեղեղների պատճառով Վիետնամում զոհվել է 10 հոգի (տեսանյութ) Քաղաքացին նետվել է Դավիթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում «Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել «Վարդենիս» նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 45-ամյա տղամարդը փորձել է մկրատով սպանել իր թուշը կծած հիվանդին Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն Թաթուլյան Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային համաձայնագրով նախատեսված սպառազինությունը Բասկետբոլի հավաքականը 21-րդն է Եվրոպայում Խաղեր, մրցույթներ, երաժշտություն. «Յելլ էքսթրիմ Պարկ»-ը մեծ շուքով նշեց ծննդյան երրորդ տարեդարձը Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Իրանում երկրաշարժ է գրանցվել ՀՀ պաշտպանության նախարարը Փանիկում փակ քննարկում է անցկացրել ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատարի հետ «Վեոլիա Ջուր»-ն Արարատի մարզում վթարային ջրանջատում է կատարել

Գագիկ Սուխուդյան. «Տարածաշրջանում մեծ միսիա ունենք՝ Սևանին չի կարելի ձեռք տալ»

Ոռոգման նպատակով Սևանա լճից 2018 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվել է մինչև 170 մլն խմ: «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը թեև շեշտեց, որ չափաքանակն օրենքով է սահմանված, այդուհանդերձ, ըստ նրա՝ խնդիրներն անհերքելի են:

«Ստիպված է նման չափաքանակ սահմանվել: Պետք է որ այդ չափաքանակը վնաս չտար, եթե աշխատեին և՛Որոտան-Արփա, և՛ Արփա-Սևան թունելները: Ե՛վ Սևանի մակարդակը կվերականգնվեր, և՛ ջրի որակը: Բայց Արփա-Սևանն արդեն քանի տարի է՝ կանգնած է վերանորոգման: «Որոտանի կասկադից»՝ այսինքն՝ Սպանդարյան ջրամբարից էլ պետք է 140 մլն խմ ջուր գար, բայց այսօր ոչ մի կաթիլ ջուր չի մտել Սևան: Սպանդարյանի թունելում ցամաք է, այն չի աշխատում, իսկ Արփայից, որքանով տեղյակ եմ, մի քանի կաթիլ ջուր է եկել»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Գ. Սուխուդյանը:

Նշենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն օրեր առաջ հայտարարել էր, որ ջրամբարների թերլցվածության խնդիրը լուծելու և Սևանից հավելյալ ջրառ կատարելու թույլտվություն ստանալու համար գուցե դիմեն Ազգային ժողով: Անդրադառնալով հայտարարությանը՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Ամեն տարի նույն «երգն» են երգում: Փոխարենը ոռոգման ցանցը վերանորոգեն՝ ամեն տարի կպնում են Սևանին: Սա արդեն սովորական բան է, բայց Սևանին չի կարելի ձեռք տալ: Մենք չենք հասկանում, որ խմելու ջուրը ոսկուց թանկ է: Անցած տարի Կարեն Կարապետյանը մի արտահայտություն արեց՝ Սևանում հավելյալ 1 միլիարդ խմ ջուր կա, 3 տարվա նախագիծ ներկայացրեք, թե ինչպես պետք է այդ ջուրը թափվի: Բայց ո՞վ ասաց, որ պետք է թափվի, չի կարելի: Դա գազ չէ, նավթ չէ, բիզնես չէ: Ջուրը պետք է կուտակել, հետո Սևանի մակարդակը բարձրացնելով՝ կաթիլ-կաթիլ կարելի է վաճառել: Մեր հարևան երկրներն այդ առումով մեզանից ցածր են: Ուղղակի մաքուր ջուր պետք է տանք՝ մենք լավ ապրենք, իրենք էլ ծարավ չմնան: Մենք այն դևն ենք, որը սարերում ակունքի կողքին է կանգնած: Մենք չենք գիտակցում, որ համենայն դեպս մեր տարածաշրջանում այդպիսի մեծ միսիա ունենք»:

Նրա խոսքով՝ ջուրն է կարևոր. «Ավտոճանապարհ կարելի է սարքել, տեղափոխել, բայց ջուր չի կարելի ստանալ: Քաղցրահամ ջուր ստանալը մարդու փեշակը չէ: Մինչև չհասկանանք, որ դա մեր ամենամեծ հարստությունն ու պարծանքն է, արդյունք չի լինի: Ամեն տարի սկսում են առևտուր անել, ինչն անընդունելի է: Օրինակ՝ անցած տարի 100 մլն խմ թողեցին: Մի տարի ասում են՝ երաշտ է, մի տարի՝ երաշտ չի: Ջուրը սրբության պես պետք է պաշտել, բայց տվել են մարդկանց, ովքեր, մեղմ ասած, այլ կերպ են վերաբերվում ջրին: Իրենք էլ գիտեն, որ կորուստ ունեն և՛ խմելու ջրի, և՛ ոռոգման ջրի ցանցում: Բա ինչո՞ւ չեն լուծում կորուստների հարցը: Որովհետև ձեռնտու չէ: Որովհետև պակասը կարելի է կորուստների վրա գցել»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ կորուստները լրացնելու այլընտրանքային քաղաքականություն ևս չի մշակվում:

«Մի զուգահեռ անցկացնեմ: Պահեստում վաճառվելու ենթակա 100 շիշ է դրված: Եթե առավոտյան այդ 100 շշից մնա 20-ը, մնացած 80-ը անհետանա, այդ պահեստապետը կլինի՞ ազատության մեջ: Վաղուց ձերբակալված չէ՞ կլիներ: Բայց քանի որ նույն 80 %-ը բնության մեջ է, ոչ մեկ պատասխան չի տալիս: Ամեն տարի նույն պատմությունն են կրկնում՝ կորուստները շատ են: Եղբա՛յր, դու ես չէ՞ վերցրել այդ համակարգը, ուրեմն՝ պատասխանիր կորուստների համար, կամ էլ ասա՝ չեմ կարող, թողնում եմ գնամ, թող գա նա, ով կորուստները մի քանի տարում գոնե 10 % կսարքի»,-եզրափակեց Գ. Սուխուդյանը:

Աննա Բադալյան

website by Sargssyan