Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թքա՛ծ վարչապետի հանձնարարականի վրա. «Օմեգա» գիշերային ակումբը գործում է անխափան

ОБЩЕСТВО

Մոտավորապես այս վերնագրով մենք նյութ ենք հրապարակել, որում մասնավորապես ասվում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը անցյալ տարվա նոյեմբերի 10–ի կառավարության նիստում երեք նախարարությունների խիստ հանձնարարական տվեց. «Համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբներն այլ վայրեր տեղափոխելու հարցը:

«Անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար»,– նշել էր Կ. Կարապետյանը:

Նա շեշտել էր՝ խոսքը վերաբերում է ստրիպտիզ ու դրա նման զվարճանքի ակումբերին:

«Փաստը» ժամանակին գրեց, որ վարչապետի հանձնարարականից 6 ամիս անց էլ դեռ ոչ մի գիշերային ակումբ, ոչ մի ստրիպտիզ–բար չի փակվել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում:

Զորօրինակ՝ ողջ գիշեր գործում է ու մեկ օր էլ չի փակվել Տերյան–59 հասցեում գտնվող «Օմեգա» գիշերային ակումբը:

Ո՞վ է այս ակումբի հզոր սեփականատերը, որ կարողանում է արհամարհել վարչապետի հանձնարարականը կամ լեզու գտնել համապատասխան պաշտոնյաների հետ:

Փորձեցինք գտնել սեփականատիրոջը: Մեր որոնումները տվեցին իրենց արդյունքները: Ըստ մեր տվյալների՝ «Օմեգա» գիշերային ակումբը պատկանում է գործարար Հենրիկ Զախարյանցին, ով սեփականատերն է մսամթերք արտադրող «Նատֆուդ» ՍՊԸ–ի, ժամանակին՝ ցորեն ու կանաչ սուրճ ներմուծող «Վալլետտա» ՍՊԸ–ի, ավտոմեքենաների վարձույթով ու լիզինգով, սուրճի ու թեյի վերամշակմամբ զբաղվող «ՍԻՎԻՋԻ» ֆիրմայի: Ի դեպ, «ՍԻՎԻՋԻ» ՍՊԸ–ին է պատկանում նաև «Օմեգա» գիշերային ակումբը:

Մեր տվյալներով՝ այս խոշոր բիզնեսմենը Հենրիկ Զախարյանցը պարսկահայ է, վաղուց է ներգաղթել, ըստ լուրերի՝ նա ավարտել է Թբիլիսիի Պոլիտեխնիկ ինստիտուտը, գիտությունների թեկնածու է՝ մեքենաշինության և մեքենագիտության մասնագետ: Նախկինում «Սթար» խանութների ցանցի տերն էր, մինչև այն վաճառեց «անբախտ վաճառական» Գևորգ Աֆանդյանին:

Ինչևէ, «Օմեգայի» տերն այնքան հզոր է, որ վարչապետի հանձնարարականի վրա թքած ունի ու Տերյան 59 հասցեում իշխող «Օմեգա» ստրիպտիզ բարը չի հանի բազմաբնակարան այդ շենքից:

Իսկ այ շենքի պատերին ամրացված են ազգի երևելիներից մի քանիսի հուշատախտակները. Այս տանն ապրել է Մովսես Արազին, Գեղամ Սարյանը, Գևորգ Ղարիբջանյանը, Սոս Սարգսյանը, Հրաչյա Թամրազյանը: Այս հուշատախտակների արանքում էլ «տեղավորված» է ստրիպտիզ պարող աղջկա սիլուետը:

Եթե այսպես գնա՝ չենք զարմանա, որ մի 10 տարի հետո այս շենքի պատերին հայտնվեն «այս տանը պարել են Օլյան, Վալյան, Դաշան, Իրան...» հուշատախտակները»:

Ազգային ժողովը երեկ քննարկեց բազմաբնակարան շենքերի, կրթական, պատմամշակութային, բժշկական հաստատությունների տարածքներում գիշերային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների, սաունաների տեղակայումը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը:

Օրենսդրական նախագծերի փաթեթը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ սահմանափակման ենթակա օբյեկտներն են կարաոկեները, դիսկոտեկները, գիշերային ակումբները, բաղնիքները, սաունաները: «Այդպիսի հաստատությունների կամ ծառայության օբյեկտների տեղակայումը կսահմանափակվի բազմաբնակարան շենքերի բնակելի կամ ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական, պատմամշակութային հաստությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում»,- ասաց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ այդ գործունեության տեսակների համար թույլտվությունը կտրամադրի համայնքի ղեկավարը, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետը: Գիշերային ժամերին լռության պահպանման համար համայնքի ավագանին կկարողանա տարանջատել երեք ժամային չափեր՝ 22:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն և 24:00-ից մինչև առավոտյան 07:00-ն: «Լռությունը խախտելու սահմանափակումը շրջանցելու դեպքում առաջանում է պատասխանատվության միջոց: Գործող օրենքով առաջին անգամ խախտելու համար կիրառվում է նախազգուշացում, երկրորդ դեպքում տուգանք 40 հազար դրամի չափով, մենք առաջարկում ենք էականորեն բարձրացնել այդ տուգանքի չափը: Առաջարկում ենք առաջին անգամ խախտելու դեպքում սահմանել 200 հազար-300 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ տուգանք»,- ընդգծեց փոխնախարարը:

Այսպիսի «լոլոներ»:
Օրենքը ընդունում են, բայց այն կատարող չկա:

Past.am

 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ