Վաճառելով հողամասը՝ 47 միլիոնի եկամուտ է ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և իր կնոջ 2017 թ. հայտարարագրերը:
Ստեփանյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ և տարեկան եկամուտներ: Ի դեպ, դրամական միջոցները գրեթե չեն փոխվել նախորդ տարվա ընթացքում: Մասնավորապես, եթե տարեսկզբին նա ունեցել է 24 միլիոն դրամ, 3400 ԱՄՆ դոլար և 5560 եվրո, ապա տարեվերջին՝ 24 միլիոն 400 հազար դրամ, 3900 ԱՄՆ դոլար ու 5950 եվրո: Եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից ու կազմել 13 միլիոն 177 հազար դրամ:
Պաշտոնյայի կինն էլ՝ Թանգիկ Մուրադյանը, վաճառել է բավական թանկ արժեք ունեցող հողամասը և ստացել 47 միլիոն 789 հազար դրամի եկամուտ, միաժամանակ 19 հազար 400 դոլարով գնել է «MERCEDES-BENZ ML550» մակնիշի ավտոմեքենա:
Կնոջ դրամական միջոցները նախորդ տարի փոփոխություն են կրել: Նախ, տարեսկ
զբին հայտարարագրած 7600 դոլարն ու 8400 եվրոն տարեվերջին արդեն չեն եղել, փոխարենը՝ 1 միլիոն 900 հազար դրամը տարեվերջին դարձրել է 50 միլիոն 129 հազար: Եկամուտներն էլ ստացվել են 640 հազար դրամ աշխատավարձից և հողամասը վաճառելուց ստացված գումարից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am