Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Տարին կառանձնանա ոչ միայն Երևանի 2800-ամյակի տոնակատարություններով. Ռուբեն Հովհաննիսյան

ОБЩЕСТВО

Iravunk.com-ը գրում է՝

«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հնչած հարցերի մեծ մասը վերաբերում էին Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումներին, ինչպես նաեւ քաղաքապետարանի պատասխանատվության տակ գտնվող մշակութային հաստատություններում առկա իրավիճակին:

– Կասե՞ք, թե երբվանից կմեկնարկեն 2800-ամյակի բուն միջոցառումները, թե՞ այն կնշվի ընդամենը մեկ օր: Եվ մոտավորապես որքա՞ն զբոսաշրջիկ եք նախատեսում հյուրընկալել մայրաքաղաքում: (ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ)

– Կարող ենք հիմք ընդունել, որ մեկնարկը լինելու է հունիսի 1-ին, որովհետեւ այդ օրը մեծ փառատոն է նախատեսվում, որին մասնակցելու են 2800 մայր` իրենց երեխաներով եւ մանկասայլայներով: Բավական հետաքրքիր ծրագիր է սպասվում, որն ավարտվելու է Հանրապետության հրապարակում մեծ համերգային ծրագրով եւ այլ տեխնիկական հնարքներով: Ունենք գլխավոր միջոցառումներ, որոնք լինելու են սեպտեմբերի 25-ին, այն թատերականացված ներկայացում է` նվիրված Երեւանի հիմնադրման օրվան` «Էրեբունու հառնումը» խորագրով: Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետության հրապարակում կլինի գալա համերգ: Բայց սեպտեմբերի 30-ից հետո` ծրագիրը շարունակվելու է մինչեւ տարվա վերջ, որովհետեւ ամբողջ տարին ենք նշելու Երեւանի հիմնադրման 2800-ամյակը: Ուստի` բոլոր միջոցառումները հատուկ են եւ շատ կարեւոր: Ինչ վերաբերում է նրան, թե որքան հյուրեր ենք նախատեսում ընդունել, այս պահին բարդ է ասել` գուցե մի քանի 100 հազար, գուցեեւ մեկ միլիոնից ավելի:

– Պարոն Հովհաննիսյան, «Երեւանյան ամառ 2018» ծրագիրն ինչո՞վ կտարբերվի նախորդ տարիներից` հաշվի առնելով, որ այս տարին հոբելյանական է: (ՌՈՒԶԱՆՆԱ ԴԻԼԱՆՅԱՆ)

– Այն այս տարի կառանձնանա իր ծավալներով, գույներով եւ մոտեցումներով, քանի որ, իսկապես, սա հոբելյանական տարի է: Երեւանյան ամառ ծրագիրն արդեն 6-րդ տարին է, որ իրականացվում է: Դեռ առաջին տարիներից սկսած` միջոցառումներ էինք անում, որոնք հետագայում դարձան ավանդական եւ ունեցան փառատոնային տեսք, այդ թվում` Խոսող խաղալիքը, Գարեջրի, Ձմերուկի փառատոնը, Տարազ ֆեստը, բոլոր եկեղեցական տոները եւ այլն: Միայն անցած տարի ,Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակներում 3 ամսվա ընթացքում իրականացրինք 91 բացօթյա եւ փակ միջոցառում, որոնց ակտիվ մասնակցություն է ունեցել հենց ինքը` բնակիչը: Այսօր ամենաերջանիկ մարդկանցից ենք, որովհետեւ հենց մեզ է բախտ վիճակվել, որպեսզի կազմակերպենք եւ ներկա լինենք այս փառահեղ տարվա միջոցառումներին: Եվ 2018-ը ոչ միայն արժեւորվում է երեւանցու, այլ ընդհանրապես` հայ ազգի կյանքում` Երեւանի հիմնադրման հոբելյանով, Առաջին հանրապետության եւ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներով:  Ավելացնեմ նաեւ, որ անմիջապես ,Էրեբունի-Երեւան» տոնակատարություններից հետո` հոկտեմբերի 9-14-ը նաեւ ֆրանկոֆոն քաղաքների 17-րդ գագաթնաժողովն է անցկացվելու, եւ կրկին մեզ է պատիվ տրված, որպեսզի ընդունենք տարբեր ազգերի, երկների պատվիրակություններին:

– Մայրաքաղաքը նախապատրաստվում է իր ծննդյան հոբելյանին եւ, բնականաբար, հյուրեր կլինեն նաեւ գործընկեր քաղաքներից: Ի՞նչ քայլեր է անում քաղաքապետարանը` գործընկեր քաղաքներում մեր մշակույթը ներկայացնելու հետ կապված: (ԼԻԼԻԹ ՍԱՐՀԱԹՅԱՆ)

– Երեւանի քույր եւ գործընկեր քաղաքները 50-ից ավելին են, եւ բոլորի հետ մեր արտաքին կապերի վարչությունը տանում է աշխատանք: Ասեմ, որ արդեն 2800-ամյակի շրջանակում մեր շրջիկ ցուցահանդեսները մեկնարկել են: Մարտի 29-ին Բեյրութում` Լիբանանում, բացվեց մեր առաջին ցուցահանդեսը` ,Երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով` նվիրված Երեւանի հոբելյանին: Այն շատ մեծ շուքով բացվեց դեսպանատանը եւ նմանատիպ ցուցահանդեսներ կլինեն նաեւ այլ քաղաքներում: Պարբերաբար, այս կամ այն քաղաքում Երեւանի օրեր են անցկացվում: Օրինակ, 2017 թվականին անցկացրել ենք ե՛ւ Մոսկվայի օրերը Երեւանում, ե՛ւ Երեւանի օրերը Մոսկվայում, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի օրերը Երեւանում եւ հակառակը: Այսինքն` մշակութային կապը կա, եւ գնալով միջազգային այդ կապերն ավելի են ընդլայնվում: Իմ տեղեկատվությամբ` նաեւ այս տարի բավականին հայտեր կան տարբեր քաղաքներից, որ ցանկություն են հայտնել կրկին գործընկերային եւ կամ քույր քաղաքի կարգավիճակում հայտնվել Երեւանի բարեկամական ցանկում:

– Երբ կարող եմ փոքրիկներիս տանել կենդանաբանական այգի, ավելի կոնկրետ` ե՞րբ են ավարտվելու կենդանաբանական այգու շինարարական աշխատանքները: (ԻՆԵՍԱ ՍԱՐԳՍՅԱՆ)

– Կենդանաբանական այգու շինարարական աշխատանքներն ավարտվել են ապրիլի 1-ին, եւ մեծ համերգային ծրագրով ազդարարել ենք գարնանամուտը: Կենդանաբանական այգին գործում է եւ աշխատում է ամեն օր` անկախ տարվա եղանակներից: Հուրախություն բոլորի` ասեմ, որ կենդանաբանական այգին արդեն երրորդ շինարական փուլն է անցնում, որի աշխատանքները սկսվել են դեռեւս 2012 թվականից: Եվ երրորդ շինարարական փուլն ավարտելուց հետո` հունիսի 1-ին մենք կրկին այնտեղ մեծ միջոցառում ենք ունենալու: Ասեմ, որ այնտեղ արդեն նոր ճեմուղիներ ունենք, կարող եք այցելել եւ վայելել: Ունենք նաեւ գայլերի, արջերի եւ առյուծների նորովի ազատավանդակներ, որոնք եւս նոր շուք, հմայք եւ ուրախություն են պատճառել երեխաներին: Ամեն ինչ ապահով է, գեղեցիկ եւ նորովի:

– Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի, հետաքրքիր է` գո՞հ եք Դավիթ Հարությունյանի աշխատանքից: (ԿԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ)

– Նա արդեն մեկ ներկայացում բեմադրել է, որի պրեմիերան եղավ ընդամենը 10-15 օր առաջ, ասում են` բավականին հաջողված ներկայացում էր, ցավոք, գործուղման եմ եղել եւ ներկա չէի, բայց իմ կոլեգաները, մշակույթի վարչության աշխատակիցները ներկա էին: Սպասում եմ նոր ներկայացմանը, որպեսզի գնամ տեսնեմ իր աշխատանքը: Ընդհանուր առմամբ` Դավիթ Հարությունյանին անձամբ ճանաչում եմ, երկար տարիներ միասին ունեցել ենք ծավալած աշխատանքներ, եւ եթե բնութագրեմ նրան, ապա պետք է ասեմ, որ շատ պատրաստակամ, բավականին ավյունով, հետաքրքիր նախաձեռնություններով երիտասարդ է:

– Ի դեպ, նա նշանակվել է մեկ տարի ժամկետով: Ի՞նչ պետք է հասցնի անել այդ մեկ տարվա ընթացքում:

– Կարծում եմ` նման կոչումը, որ իրեն տրվել է` ղեկավարելու թատրոնը այդ տարիքում, դրա համար, իհարկե, ժամանակ է պետք: Անկեղծ ասեմ, յուրաքանչյուր մարդու համար սա շոկային ինչ-որ վիճակ է: Մարդիկ պետք է անցնեն այդ շոկային վիճակը եւ կենտրոնանան աշխատանքի վրա: Ամեն դեպքում, Դավիթն այն մարդն է, որը զգում է իր պատասխանատվության աստիճանը, պարտականությունները` հայ թատրոնի եւ կոնկրետ հենց Պատանի հանդիսատեսի թատրոնի հանդեպ, որտեղ մարդիկ ավելի երկար տարիների փորձ ունեն: Ուստի` Դ. Հարությունյանին ժամանակ է պետք, որպեսզի իր մտքերը հավաքագրի, ուժերը եւ էներգիան կենտրոնացնի եւ իրականացնի այն աշխատանքները, որոնք ակնկալում են ոչ միայն տվյալ թատրոնի դերասանները կամ մեր հանրությունը, հանդիսատեսը, այլ նաեւ մենք, որովհետեւ վստահել ենք իրեն:

– Կրկին վերադառնալով 2800-ամյակին` եւս մեկ հարց. բոլորի սպասումներն այս տարի մեծ են Երեւանի քաղաքապետարանից` իրականացվող միջոցառումների առումով: Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի քաղաքապետարանը երեւանցիներից: («ԻՐԱՎՈՒՆՔ»)

– Առաջին հերթին` ակտիվ մասնակցություն, համբերություն, բարձր տոնական տրամադրություն: Մենք` կազմակերպիչներս, կարիք ունենք ոչ միայն ինչ-որ խմբերի, կազմակերպությունների, որպեսզի կարողանանք այս ամբողջ ծրագիրն իրականացնել, այլ հենց բնակչի` իր ժպիտով, իր ծափահարություններով, բայց ամենակարեւորը` իր ներկայութամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ