Որոշում չկա, բայց երևի կմասնակցեն. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Անսխալականության սևեռում և հանրության նկատմամբ նեղացկոտ տոնա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իբր ներդրումներ ու բարեփոխումներ են անում, բայց սպառողը փոփ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Կարևորն ու անկարևորը խառնվել են իրար. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Շատ լավ փողոց են կարողանում փակել, բայց պաշտոն ստանձնելով` ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 19.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ևս մեկ հանդիպում անցկացնել Պուտինի հետ Նախատեսվում է դպրոցական զինղեկների համար տարիքային շեմ սահմանել. ԿԳՆ պաշտոնյա «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրենն ու փոխտնօրենը վաճառել են ՊՈԱԿ-ին հատկացված 1260 կգ միսն ու 3569 լիտր կաթը՝ պատճառելով մոտ 3 մլն դրամի վնաս Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է. Նիկոլ Փաշինյան Վտանգ միշտ էլ կա, բայց Արցախի նախագահի՝ բանակի հրամանատարական կազմի հետ խորհրդակցությունն առօրյայի մի մաս է. Դավիթ Բաբայան Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բացվել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն Բավարարվել է 22 տարվա վաղեմությամբ կատարված չարաշահումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելուն ուղղված հայցը Գեորգի Ավետիսյանը խոստանում է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել փոքր ու միջին բիզնեսին Հնդկաստանում մարդկանց տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 14 զոհ Իջեւանում կոտրել են ավտոմեքենայի կողային ապակին ու փախցրել այն. կասկածյալը բերման է ենթարկվել Պահանջում են ներողություն կամ՝ հարցը կվիճարկեն դատարանում Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսված է հուլիսի 26-ին, այն կտեսագրվի. ՀՔԾ պետ Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած բլոգերը Հայաստանում է Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Սինգապուրցիներին հատկապես հետաքրքրել է IT ոլորտը Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 6 է Արևային էներգիա ՓՄՁ-ների համար. Յունիբանկի և Շտիգենի նոր առաջարկը Տերյան փողոցի այգում ատրճանակ է հայտնաբերվել. կողքին տոպրակ է եղել Կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների

«Հայկական միրգը» կլուծարեն. Ըստ կառավարության՝ ընկերությունը կայուն չէ

Գյուղատնտեսության նախարարությունը որոշել է լուծարել «Հայկական միրգ» ընկերությունը՝ նպատակ ունենալով ապահովել ծրագրի շրջանակներում ընկերության ձեռքբերումների պահպանումը և ֆինանսական միջոցների կորուստների նվազեցումը:

«Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2011 թ. կառավարության որոշմամբ:   Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի(ԳԶՄՀ) միջև ստորագրված Ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում` իրականացնելու Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի «Հայկական միրգ» ենթաբաղադրիչը:

Սակայն այսօր կառավարությունը, գնահատելով ՀՄ բաղադրիչի արդյունքները, ձեռքբերումները և առաջընթացը, եկել է վերջնական եզրակացության, որ ընկերությունը չի կարող կայուն լինել այն ձևով, որով նախագծված է և իրականացվում է, ինչպես նաև հավելյալ ռեսուրսների տրամադրումը գոյություն ունեցող ծրագրին կլինի ֆինանսական միջոցների ուղղակի վատնում:

Բաղադրիչի վերակառուցման պլանը քննարկվել էր ԳԶՄՀ-ի վերջին առաքելության ժամանակ և առաջարկվել է «Հայկական միրգ» ընկերության լուծարումը:

«Հայկական միրգ» ընկերության կողմից իրականացվող ծրագրի հիմնական նպատակն է` կորիզավոր (դեղձենի, ծիրանենի, սալորենի, նեկտարին) պտղատեսակների և ընկուզենու արտադրության արդյունավետ կազմակերպման և արժեշղթայի բարելավման ճանապարհով հասնել անապահով մանրածավալ հողատերերի եկամուտների ավելացմանը: Դրան հասնելու համար նախատեսվում է հանրապետության Տավուշի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում 306 հա-ի վրա հիմնել  ինտենսիվ տիպի, ցածրաճ պտղատու այգիներ՝ ապահովելով առաջավոր ագրոտեխնիկայի կիրառումը և ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների ներդրումը, ինչպիսիք են` կաթիլային ոռոգման համակարգեր, հակակարկտային ցանցեր, ժամանակակից բարձր արդյունավետ և տարբեր հասունացման ժամկետներ ունեցող սորտեր:

Ընկերության բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը հանդիսանում է կառավարությունը: «Հայկական միրգ»-ի լիազոր մարմինն է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Ընկերության գործունեությունը կառավարվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծված տնօրենների խորհրդի կողմից: 

Այժմբաղադրիչի շրջանակներում 87,32 հա պտղատու այգիներ են հիմնվել Հայաստանի 3 մարզերում: «Հայկական միրգ» ընկերությունը հիմնել է նաև տնկարան 15 հա հողատարածքի վրա Արմավիրի մարզում, Էջմիածնում:

Քանի որ ծրագիրը ներառում է 2 տարբեր գործունեություն՝ պտղատու այգիների հիմնման ու խնամքի աշխատանքներ և ժամանակակից տնկարանի զարգացում, կառավարությունն առաջարկում է առանձնացնել այս գործողությունները և սկսել սեփականաշնորհման գործընթացը, որը նախատեսվել էր ծրագրի ընդհանուր գաղափարի շրջանակներում:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

website by Sargssyan