«Առաջինության» համախտանիշ. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հարցերին պատասխանելուց անցնել հարցերը լուծելուն. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զիբիլը ժամանակին տեղափոխելու, ջրամատակարարում կազմակերպելու ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել և՛ վարչապետ, և՛... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պատվեր տվողների ու կատարողների փնտրտուք. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 18.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արմեն Սարգսյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակել Սեքսուալ բնույթի գործողություններ՝ 13-ամյա երեխայի նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը Սոկրատիս. Մխիթարյանը կարող է դառնալ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 51 դեպք. Մարմնական վնասվածքներ, գողություններ, շորթում, կաշառակերություն Վրացական կողմի մեղքով 2 ժամից ավելի ուշացել են Երեւան-Բաթումի եւ Բաթումի-Երեւան գնացքները. ՀԿԵ Ակունք գյուղի տներից մեկի բակում մոտ 1.1 մ երկարությամբ գյուրզա է հայտնաբերվել «Օդից փող» հաղորդաշարը հանվել է եթերից Քաղաքացին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բարեւ չտալու եւ հայհոյելու համար խմբով խոշտանգել են կալանավորին. մանրամասներ Տասնութ զորակոչիկ կծառայի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով Նախագահի նստավայրի տարածքում սիրողական աստղադիտում է կազմակերպվել (ֆոտո) Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նրա կողմից հատուցվել է պետությանը պատճառված վնասը Գ. Ծառուկյանի հրավերով Հայաստան ժամանած սինգապուրցի պատվիրակները մաստեր կլաս են անցկացրել Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երեւանում եւ Շիրակի մարզում Ողբերգական վթար Գեղարքունիքում. «Օպելը» բախվել է հաստաբուն ծառին. 20-ամյա վարորդը մահացել է, կա 3 վիրավոր (ֆոտո) ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Թիթեռների և լույսի առասպելն ու վարկածները «Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի». «Փաստ»

Ի՞նչ սպասել Թրամփից, ո՞վ կսատարի նրան. ծայրահեղ լարված իրավիճակ՝ տարածաշրջանում

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում Միացյալ Նահանգների կողմից Սիրիային հարվածներ հասցնելը: Այս մասին նա ասաց «Փաստ» օրաթերթի հետ զրույցում: «Ամիսներ առաջ Ասադի զորքերի տարբեր տեղակայանների ուղղությամբ հրթիռներ արդեն արձակվել են: Այս դեպքը նույնպես չեմ բացառում: Կարծում եմ՝ ավելի համակարգված կլինի, որպեսզի չտուժեն Սիրիայում ծառայություն իրականացնող ռուս զինվորները»:

Հարցին՝ եվրոպական ո՞ր պետությունները կսատարեն հնարավոր գործողություններին, որոնք՝ ոչ, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Գերմանիան արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում սատարել: Չի բացառվում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությունն ԱՄՆ-ին: Շատ երկրներ դեռ չեն արտահայտել իրենց կարծիքը, քանի որ վերջնական չէ այս հարցը: Թրամփը սոցիալական ցանցում գրառում է արել, որ չգիտի՝ հարվածները վա՞ղն են հասցնելու, թե՞ շատ ավելի ուշ: Երբ վերջնական պարզ լինի, այդ ժամանակ եվրոպական պետություններն ավելի հստակ կներկայացնեն իրենց դիրքորոշումը»:

Սարգսյանը կարծում է, որ Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը եկել են ընդհանուր հայտարարի Սիրիայի հարցում: Մասնավորապես, ըստ նրա, Թուրքիան կշարունակի մնալ Աֆրինում և պայքարել քրդական ջոկատների դեմ, որովհետև Թուրքիան դա համարում է սպառնալիք իր ազգային անվտանգությանը: Մեր զրուցակցի համոզմամբ՝ նաև պայմանավորվածություն կա, որ Ռուսաստանը շարունակի մնալ Սիրիայի տարածքում, երեք պետությունները ընդհանուր հակաահաբեկչական գործողություն կիրականացնեն:

Սարգսյանն ընդգծեց, որ տարածաշրջանում ծայրահեղ լարված իրավիճակ է, Հայաստանն օգուտով չի կարող դուրս գալ: Նրա խոսքով՝ բավականին բարդ դիվանագիտական աշխատանք է սպասվում: «Գիտենք, որ Սիրիայում և ողջ արաբական աշխարհում կա մեծ հայկական համայնք: Մեր հայացքը մշտապես սևեռված է եղել դեպի մեր հայրենակիցների ճակատագիրը: Հայաստանն ունի հստակ հետաքրքրություններ այս գործընթացներում, մանավանդ, որ դրանցում ներգրավված են նրա անմիջական հարևանները՝ Իրանն ու Թուրքիան և ռազմավարական դաշնակից Ռուսաստանը»-նշեց ՍուրենՍարգսյանը:

Ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Մեր թերթն արդեն պետք է հայտնվեր կրպակներում, երբ ստացվեց Սիրիային հարվածներ հասցնելու մասին լուրը: Ապրիլի 14֊ին Միացյալ Նահանգները դաշնակիցների՝ Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ հարվածներ են հասցրել Սիրիային։ Դոնալդ Թրամփը դաշնակիցների գրոհի մասին հայտարարեց Սպիտակ տնից հեռարձակված տեսաուղերձով:

 

Լևոն Փանոսյան
Past.am

 

website by Sargssyan