Խոստանում է մինչ տարեվերջ լուծել աշխատավարձերի ուշացման խնդի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Թաղային» տեղեկատվական «բազարներ». «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարորդական վկայական «գնելու» թեման փակվե՞ց. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անի Զախարյանը դեռ ուսումնասիրում է Փաշինյանի կառավարության ա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հայկ Սարգսյան. «Թալանածը պետք է հետ բերել, բայց զարգացման տե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 23.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ են Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ Ջրհեղեղների պատճառով Վիետնամում զոհվել է 10 հոգի (տեսանյութ) Քաղաքացին նետվել է Դավիթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում «Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել «Վարդենիս» նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 45-ամյա տղամարդը փորձել է մկրատով սպանել իր թուշը կծած հիվանդին Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն Թաթուլյան Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային համաձայնագրով նախատեսված սպառազինությունը Բասկետբոլի հավաքականը 21-րդն է Եվրոպայում Խաղեր, մրցույթներ, երաժշտություն. «Յելլ էքսթրիմ Պարկ»-ը մեծ շուքով նշեց ծննդյան երրորդ տարեդարձը Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Իրանում երկրաշարժ է գրանցվել ՀՀ պաշտպանության նախարարը Փանիկում փակ քննարկում է անցկացրել ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատարի հետ «Վեոլիա Ջուր»-ն Արարատի մարզում վթարային ջրանջատում է կատարել Աստղաշենը շուտով նոր ջրագիծ կունենա. ԱՀ պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է SPFA-ի ներկայացուցիչներին

«Անհատ ձեռներեցների թիվն ավելացել է, ավտոմեքենաների գինը՝ նվազել». ինչի՞ մասին են վկայում ՊԵԿ տվյալները

Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականի առաջին եռամսյակում երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան 168,1 %-ով ավելացել է: Մասնավորապես՝ հՀՀՀկյկյՀիիւիւունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13 հազար 768 մեքենա և մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե 8 միլիարդ 859 միլիոն դրամի մուտքեր է ապահովվել: Նշված ցուցանիշը 8633-ով գերազանցել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքը: Նախորդ տարի հունվար-մարտ ամիսներին ներկրվել է 5135 մեքենա և 3 միլիարդ 180 միլիոնի դրամի դիմաց պետբյուջեի մուտքերի 278,6 % աճ է ՝ ապահովվել:

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի կարծիքով նշված տվյալները բարեկեցության բարձրացման ցուցանիշ են:

«Ընդհանրապես մեր հանրապետությունում ավտոմեքենան դեռ շքեղության և ճոխության առարկա է համարվում: Եթե ճոխություն համարվող իր է ձեռք բերվում, այն էլ մեծ քանակի, ինչը գերազանցում է նաև նախորդ տարվա ցուցանիշները, ուրեմն՝ ժողովրդի բարեկեցությունը բարձրացել է: Մարդիկ կուտակել են գումարներն ու 2017 թվականի համեմատ 2018 թվականին ավելի շատ շարժակազմ են ձեռք բերել»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Հ. Եղիազարյանը:

Հետաքրքրվեցինք՝ ոլորտում անհատ ձեռներեցների գործունեության առումով ի՞նչ ցուցանիշ կա:

«Այդ ոլորտում գործունեություն ծավալող անհատ ձեռներեցների թիվն ավելացել է: Իմ անձնական համոզմամբ, առհասարակ որտեղ մրցակցություն կա, կա նաև գների զսպում: Իսկ այնտեղ, որտեղ կա մոնոպոլ համակարգ, ինչ գին ուզում՝ դնում են: Ավտոմեքենաների առք ու վաճառքի ոլորտը բաց է և մենաշնորհ չկա: Իհարկե, կան խոշոր ներկրողներ, բայց անհատ ձեռներեցներ ևս կան»,-ընդգծեց Փոխադրողների միության նախագահը:

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա կտրվածքով ավտոմեքենաները Հայաստան են ներկրվում կրկին ամենաշատը Վրաստանից. «Գների վերաբերյալ հնարավոր փոփոխություններին հստակ չեմ տիրապետում, բայց որքանով ինձ հայտնի է, ավտոմեքենաներն այնտեղ անհամեմատ շատ մատչելի են, քան, օրինակ՝ Հայաստանում»:

Հարցին, թե ավտոմեքենաների ներմուծման առումով Վրաստանին այլընտրանք ունենալու հնարավորությունն այս պահին կա՞, Հրանտ Եղիազարյանը պատասխանեց. «Մենք այդ այլընտրանքը գրեթե չունենք: Թուրքիան փակ տարածք է մեզ համար, Ադրբեջանը նույնպես: Պարսկաստանն էլ թեև բաց է, բայց այնտեղից մեքենա ներկրելու ավանդույթ չկա մեզ մոտ»:

Իսկ հարցին, թե Հայաստանում ավտոմեքենաների գների առումով գնային ինչպիսի՞ տատանումներ կան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որքանով տիրապետում եմ գներին, կարող եմ ասել, որ կա գների իջեցում: Այդ տենդենցը կա հատկապես ներկրվող օգտագործված մեքենաների պարագայում»:

Նշենք, որ ապրիլի 10-ից արդեն գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը, որը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում: Կայքի այցելուին անհրաժեշտ է միայն մուտքագրել ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը և պահանջվող մյուս տվյալները. ավտոմատ համակարգը կհաշվարկի ամբողջական գումարը՝ ցույց տալով, թե ինչքան են կազմում տվյալ մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը և ԱԱՀ-ն:

Հրանտ Եղիազարյանն, անդրադառնալով փոփոխությանը, ընդգծեց. «Եթե մարդկային գործոնը վերանում է, ապա այդ փաստը միշտ որպես դրական փոփոխություն պետք է համարել»:

Աննա Բադալյան
Past.am

website by Sargssyan