Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պարույր Հայրիկյան. «Նիկոլը կարող է տասը սխալ անել, բայց ամենակարևորը կարողացել է ճիշտ անել»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոկում կատարելով գրառում հարց էր բարձրացրել, թե ինչու ընդդիմադիր քաղաքական գործիչները որպես պարզ քաղաքացի չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» նախաձեռնությունների կողմից կազմակերպվող հանրահավաքներին կամ բողոքի ակցիաներին:

Պարույր Հայրիկյանի կարծիքով, անկախ նրանից, թե երեկ կամ այսօր ինչ կասվի կամ կարվի, պետք է վստահ լինել, որ այն աշխարհի վերջին օրը չէ, և այն շարժումը, որը սկիզբ առավ վերջին օրերին, հաջորդ ռազմավարական քայլի նախապատրաստական փուլն է:
«Նույնիսկ ամենաբուռն իրադարձությունների դեպքում, մեր կողմից կարևոր համարվող նպատակների  որևէ քայլ ի վնաս մեկի չի կարող լինել, քանի որ սրանից ավելի անմխիթար վիճակ չի կարող լինել: Այսօր քաղաքացին երկրի տերը չի և մեր նախաձեռնած գործընթացը, գնալով հասունանում է: Երկու ճանապարհ կա այսօր, մեկը՝ կրիտիկական զանգվածի դեպքում, եթե կարողանան ուժի մեջ պահել «բաց ձեռքերի» մարտավարությունը, նշանակում է, որ հնարավոր կլինի այնպիսի ճնշում գործադրել, որ ամեն ինչ ընթանա հեղափոխական ճանապարհով: Երկրորդ ճանապարհը՝ շատ արագ ստորագրահավաքով Սահմանադրությունը փոխելու ճանապարհն է, որից հետո հնարավոր կլինի լուծել բոլոր մյուս՝ իշխանափոխությանը, արժեքային համակարգին վերաբերող մնացած բոլոր հարցերը»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Պ. Հայրիկյանը:
Հասարակական քաղաքական գործիչը նշեց, որ միանշանակ է, որ երկրում ստեղծված ներքաղաքական զարգացումները թույլ են տալիս արձանագրել, որ իրավիճակը «մեռյալ կետից» շարժվել է և գնալով զարգացում է ապրում:

«Ես ավելի վաղ արձանագրել էի որ Նիկոլը փորձ է անում մարդկանց արթնացնել և պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ այդ հարցը լուծված է: Հիմա խնդիրը վերաբերում է նրան, թե ընդհանրապես մարդկանց՝ «այսօր, կամ երբեք» տրամադրություններն ընդհանրապես արդարացված են, թե՝ ոչ: Եվ հարկավոր է հասարակությանը բացատրել, որ անկախ դեպքերի զարգացման ընթացքից կան մեկը մյուսից հիմնավոր հաջորդական քայլերի շարք»,- ասաց Պ. Հայրիկյանը:  

Նա նաև նշեց, որ ներկայում տեղի ունեցող դեպքերի արդյունքում Հայաստանը հայտնվել է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, սակայն կա մի բան, որը պետք է հաշվի առնել, որ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու առաջնորդները պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները և որպես քաղաքացի միանան շարժմանը:

«Նիկոլը սկսել է, Նիկոլը ապրի: Վե՛րջ: Նիկոլը կարող է տասը սխալ անել, բայց ամենակարևոր բանը կարողացել է ճիշտ անել՝ իր խենթ հավատով կարողացավ մարդկանց ոտքի հանել: Եվ նրանք, ովքեր եկել ու միացել են Նիկոլի շարժմանը, ապա պետք է հաջորդ փուլում կոնսուլտացիոն խորհուրդ ստեղծեն: Եվ եթե մեկը շոգեքարշի դերն է կատարում, ապա մյուսները նույնպես պետք է ինչ-որ դերակատարում ունենան: Եվ նորից եմ կրկնում, եթե քաղաքական կուսակցությունները չեն կարողանում որպես կուսակցություն միանալ շարժմանը, ապա կարող են որպես պարզ քաղաքացի մասնակցել և իրենց նպաստը բերել Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին»,- ասաց Պ. Հայրիկյանը:


Արմինե Գրիգորյան  

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա