Սահմանադրական փոփոխություններ, դրժած խոստում, միաձայն առաջադրում. Սերժ Սարգսյանը՝ վարչապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչպես հայտնում է orer.am-ը, ԱԺ-ում ավարտվեց ՀՀ վարչապետի ընտրությունը: Բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Նրա օգտին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ` 17:
Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները: Ընտրությանը հաջորդեց Սերժ Սարգսյանի ելույթը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ 2014թ.-ին ասել է.
«Ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարմանմոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ,որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:
Նշենք,որ դրսում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած պայքարը: