Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սամվել Մարտիրոսյան. «Գործընթացներն ավելի շատ «օֆլայնային» են, քան սոցցանցային»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում ու մարզերում շարունակվում են բողոքի ակցիաները: Արդեն մի քանի օր է, ինչ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ձևավորված «Մերժիր Սերժին» նախաձեռնության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործողությունների շրջանակներում փակվում են փողոցներ, տեղի են ունենում հանրահավաքներ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե այս օրերին ինչ է արձանագրվել վիրտուալ տիրույթում: Մասնավորապես՝ համադրելով նախորդ իրադարձությունները, («Էլեկտրիկ Երևան», ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած հանրահավաքներ) սոցցանցերն այս անգամ որպես գործիք ինչպե՞ս են օգտագործվում:

Ի պատասխան, փորձագետը նախ նշեց. «Իրականում այս գործընթացներն ավելի շատ «օֆլայնային» են, քան սոցցանցային: Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք տեսանյութերի ուղիղ եթերների դիտումները, ապա «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ լինում էր այնպես, երբ դիտումների թիվը միաժամանակ հասնում էր մոտ 400 հազարի: Հիմա դիտումների քանակը մեկ կարգով ավելի ցածր է: Ենթադրաբար սա պայմանավորված է նրանով, որ ակցիաներն այս օրերին ամբողջ քաղաքով են տարածված, և, փաստորեն, բոլորն ինչ-որ չափով մասնակից են դրանց: Այսինքն՝ ավելի շուտ ռեալ, քան վիրտուալ տիրույթում են: Մյուս հանգամանքն այն է, որ վիրտուալ տիրույթում, օրինակ՝ հեշթեգերը բավականին ուշ սկսեցին ձևավորվել: Սա այն դեպքն է, երբ ավելի ուշացումով է այդ ամենը ձևավորվում: Երևի թե այդ ամենը պայմանավորված է նաև կոնկրետ ակցիաների ղեկավարման հետ. փաստացի Նիկոլ Փաշինյանն է հիմնական դերակատարը, այլ աջակիցներ չկան, այսինքն՝ այսօրվա դրությամբ իրենք բոլորն իր կողքին են: Այդ առումով այս իրադարձությունները բավականին տարբերվում են նախորդներից՝ մասնակիցներն ավելի շատ «օֆլայնում են», քան «օնլայնում»»:

Նրա խոսքով՝ ակցիաների մասնակցության առումով մի գործոն կա. «Եթե մարդիկ ակցիաներն ավելի շատ օնլայն են դիտում, ցուցանիշ է նրա, որ քիչ են փողոց դուրս գալիս: Այսինքն՝ այդ դիտումը շատ հաճախ փոխարինում է մասնակցությանը»:

Սամվել Մարտիրոսյանը մեկ այլ համեմատական էլ անցկացրեց. «Հայաստանում չապրող հայերը նախորդ դեպքերի ժամանակ միանգամից էին ներգրավվում այդ ամենի մեջ: Բայց հիմա նոր-նոր են ներգրավվում: Պատճառն այն է նաև, որ արտասահմանյան մամուլը երեկ նոր սկսեց անդրադառնալ Հայաստանում կատարվող իրադարձություններին»:

Ինչ վերաբերում է արգելափակումներին և խափանումներին՝ կապված թե՛ ինտերնետային, թե՛ բջջային կապի ծառայությունների հետ, Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ հիմնական պատճառը ծանրաբեռնվածությունն է:

«Ընդհանրապես որտեղ մարդկային կուտակում կա, բջջային կապի բազային կայանները, այսպես ասած, չեն դիմանում, քանի որ միանգամից այդքան մարդ է օգտվում: Առավել ևս՝ հիմա, երբ ի տարբերություն «ՊՊԾ» կամ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակահատվածի, իրավիճակը փոխվել է. հիմա գրեթե բոլորը «Live» (ուղիղ եթեր) են մտնում: Իսկ նախորդ դեպքերի ժամանակ այդպես չէր, որովհետև մոբայլ ինտերնետն ավելի թանկ էր: Հիմա միանգամից բոլորը «Live» են մտնում, հատկապես, երբ Facebook-ն արդեն այդ հնարավորությունն ունի: Այս ամենը գերծանրաբեռնվածության է բերում, ինչը շատ տրամաբանական է. մի քանի հազար հոգի միանգամից փորձում են հեռախոսով ինչ-որ բաներ անել, տարօրինակ կլիներ, որ ծանրաբեռնվածություն չլիներ: Ես նույնիսկ զարմանում եմ, հեռուստաալիքների յութուբյան եթերներն են քիչ թե շատ նորմալ աշխատում: Եվ, ընդհանուր առմամբ, որքանով հասկանում եմ, պրովայդերների գծերը լուրջ ծանրաբեռնված են տեսանյութերի սպառման աճի պատճառով: Այնպես որ՝ խափանումներն ակնհայտ կարող են տեխնիկական բնույթ ունենալ: Այն, որ այդ ամենի տակ ինչ-որ ուրիշ բան կարող է լինել, այս պահին դժվար ապացուցելի բան է, քանի որ չկան կապի բացարձակ ակնհայտ հատվածային սահմանափակումներ: Իսկ օրինակ՝ «ՊՊԾ» գնդի գրավման դեպքերի ժամանակ Facebook-ը մոտ մեկ ժամով արգելափակվել էր: Facebook-ը չէր բացվում, մինչդեռ այլ կայքեր հասանելի էին: Այսինքն՝ ֆիքսվել էր, որ կա արգելափակում: Այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ նման դեպքի դեռ չեմ հանդիպել: Այս պարագայում, կարծում եմ, խնդիրները դեռ տեխնիկական բնույթի են և կապված են ծանրաբեռնվածության հետ»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ խոսքը թե՛ հեռախոսային, թե՛ ինտերնետային կապի մասին է:

Սամվել Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ մի պրովայդերից ներքին տեղեկատվություն ունի, ըստ որի՝ ծանրաբեռնված է, որովհետև մարդիկ «Live» են մտնում:

Աննա Բադալյան

Հայ ազգի աշխարհահռչակ լուսանկարչի մասին ֆիլմ կնկարահանվի Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանԺաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին». Լյոկա Ավարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս ՀակոբյանԻնչ է կատարվում Կիրանցում․ ուղիղ Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը «Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ) Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին Պեսկովը հայտնել է՝ ով է «հրահրել» Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն Քանի սահմանային սյուն է տեղադրվել մայիսի 6-ի դրությամբ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Առջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում 14 ժամ ջուր չի լինի Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք ԵրևանումԹագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է «Վերականգնում և զարգացում» կենտրոնի աշակերտներինԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ Լոռու մարզում իրականացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը