Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Էմիլ Օրդուխանյան. «ՀՀԿ–ն կարող է ստանձնել կառուցողական ընդդիմության գործառույթը ԱԺ–ում»

ПОЛИТИКА

Երեկ պաշտոնաթող Սերժ Սարգսյանը հանդիպել էր Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Հայտարարություն էր տարածվել, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց: Միաժամանակ ասվում էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կուսակցության ղեկավար մարմիններում կուսակցության նախագահի փոփոխության վերաբերյալ քննարկումներ սկսելու շուրջ:

Առանց նախապայմանների քննարկումներ անելը կարո՞ղ է խոսել այն մասին, որ ժողովուրդը վերջնական հաղթանակի է հասել, թե դեռ պետք է սպասել և «զենքերը» վայր չդնել: Սրան ի պատասխան քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ ամենը թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ է, և դա պահանջում է թավշյա հանգուցալուծում՝ առանց որևէ էքսցեսների, հակառակ դեպքում քաղաքական ճգնաժամը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

Ըստ քաղաքագետի՝ սա անձերի միջև պայքարի չէ, այլ արժեքների հեղափոխություն է, քանի որ ամենաակտիվ շերտը ուսանողությունը, երիտասարդությունն է: Նշում է, որ իրականության հետ պետք է հաշվի նստի ժամանակավոր կառավարությունը, ինչպես դա արեց արդեն նախկին վարչապետը: Անօգուտ է փորձել էմոցիոնալ կամ այլ մոտիվացիաներով պայմանավորված լուծումներ պարտադրել: Ժողովրդի ինքնիշխանությունը առաջնային է հեղափոխության դեպքում:

«Իրողությունը պարզ է՝ երկիրն արդեն մոտ երկու շաբաթ այս վիճակում է, և խնդիրը հանգուցալուծում է պահանջում: Գուցե նաև սրանով էր պայմանավորված այդ հանդիպումը և առանց նախապայմանների բանակցությունների պատրաստակամությունը՝ հաշվի առնելով նաև միջազգային հանրության ուշադրությունը այս իրողությունների վրա, միևնույն ժամանակ նաև խոշոր գերտերությունների պաշտոնական արձագանքներն ու դրական վերաբերմունքը, որում նշվում է ժողովրդավար ճանապարհով Հայաստանում իշխանության փոխանցման ապահովման մասին: Նույնիսկ միջազգային հարթակում ոչ ոք չի կարողանում այս հեղափոխությունը համեմատել այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների հետ: Սա որակական բարձր նիշ ունեցող քաղաքացիական վարքագծի դրսևորում է՝ պայմանավորված բացառապես խաղաղ և ոչ բռնի սկզբունքով: Ամենաիրատեսական և ողջամիտ լուծումը պետք է լինի այս գործընթացի թավշյա ավարտը»,- նկատեց նա:

Անդրադառնալով ՀՀԿ-ի նախագահի փոփոխության մասին ակնարկին և մեր այն հարցին, թե ՀՀԿ-ականների կողմից այս պահին ինչ-որ «վտանգ» կարելի՞ է սպասել, Օրդուխանյանը նշեց, թե չգիտի այդ հրաժարականը կլինի, թե ոչ, բայց եթե լինի, կլինի օբյեկտիվ ու տրամաբանական: Ըստ նրա, այս պահին դե յուրե իշխող ուժի առաջնորդը որպես պետության ղեկավար հրաժարական է տվել, նշելով նաև, որ ինքը սխալվում էր, և ճիշտը հեղափոխության առաջնորդն էր, կոալիցիան փլուզվել է, այլ քաղաքական և տնտեսական ուժեր իրենց աջակցությունն են հայտնում հեղափոխական շարժմանը, իսկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը լեգիտիմ չէ, քանի որ ընտրված չէ: Օրդուխանյանի համոզմամբ, սա չի կարող չանդրադառնալ նաև կուսակցության վրա: Կուսակցությունն էլ պետք է վերակազմավորվի ու արդիականանա:

«Իսկ ինչ վերաբերում է կուսակցության անվանափոխությանը, մենք այսպիսի երևույթներ տեսել ենք մեզ մոտ: Բայց եթե անձինք մնալու են նույնը, ապա արտաքին ֆորմալ փոփոխությունը առանց բովանդակային փոփոխության, կլինի անօգուտ: Մեր հասարակության մեջ բոլորն իրար ճանաչում են, առավել ևս՝ քաղաքական դաշտում: Կարծում եմ ՀՀԿ-ն էլ կունենա առողջ զանգված՝ չնայած լեգիտիմության կտրուկ անկմանը: Տարիներ շարունակ այս ուժը ինստիտուցիոնալացման որոշակի ուղի է անցել, թող փորձի արդիականանալ: Քանի որ ժողովրդավարությունը պահանջում է քաղաքական պլյուրալիզմ, ապա կարող է նաև մասնակցել արտահերթ ընտրություններին:

Իրենք միշտ մեղադրել են, որ կառուցողական ընդդիմություն չկա: Գուցե իրենք ստանձնեն այդ կառուցողական ընդդիմության ֆունկցիան խորհրդարանում: Քաղաքականության մեջ ստագնանտ վիճակ չի կարող լինել: Միշտ պետք է փոփոխություն լինի: Մի ուժն այսօր իշխող է, վաղը կարող է դառնալ ընդդիմադիր», - ասաց նա:

Դիտարկմանը, թե սա բացառիկ էր և տարիներ շարունակ նման բան չէինք էլ ակնկալում, պատասխանեց, թե սա որակական բարձր նիշ ունեցող քաղաքական գործընթաց է, և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հետևում և ողջունում է այն: Քաղաքագետի խոսքով, մենք չտեսանք որևէ պետություն քննադատի կամ բացասական ֆոնի ներքո ներկայացնի այս ամենը:

Անդրադառնալով նաև երեկ Կարեն Կարապետյանի և Շիրակի մարզպետի հրաժարականների մասին կեղծ լուրերին, դրանց հեղինակների և տարածման պատճառներին, Օրդուխանյանը նշեց, թե այսօր տեղեկատվական պատերազմի շրջան է: Ապատեղեկատվությունն ավելի մեծ է, քան տեղեկատվությունը: Փորձեր են արվում ճնշել, թուլացնել հեղափոխությունը: Սա ակնհայտ է:

«Սոցցանցերով ու լրատվամիջոցներով են նման բաներ տարածվում: Վերջինները նաև տարբեր ուժերի ազդեցություններ են կրում: Սա կարող է միտված լինել հասարակության տրամադրություններն ուսումնասիրելուն: Ինֆորմացիան գցում են, տեսնում են արձագանքն ինչպիսին է, հինգ րոպե հետո հերքում են կամ հաստատում: 21-րդ դարին հատուկ տեղեկատվական պատերազմների դրսևորում է»,- նշեց նա:
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры