Ստոր «տակտիկական» քայլ՝ ի վնաս համաժողովրդական շարժման
БЛОГԱնտոնյան Շահանեն ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Վերջին երկու օրերին տեղի ունեցող բուռն իրադարձոոթյունների ֆոնին, երբ մայրաքաղաքում, ըստ պայմանավորվածության հանգիստ վիճակ է տիրում, անհանգստության անօրինակ դրսևորում է համացանցում։
Հակասական տեղեկատվությունների ալիքը ամեն բան իրար է խառնել, ոմանք կորցրել են ադեկվատության զգացումը և մասնավոր կարծիքներն ու անհատական մոտեցումները փորձում են այլ շղարշի տակ ներկայացնել։
Տիպիկ օրինակ է Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ անհարկի լուրերի տարածումը։Մինչ Գագիկ Ծառուկյանը նոր միայն պետք է հայտարարություն անի և հստակեցնի խմբակցության դիրքորոշումը, արդեն իսկ հայտնվել են սուտի անալիտիկներ, ովքեր շտապում են իրենց ենթադրություններով խեղաթյուրել ողջ իրականությունը։Ես հասկանում եմ, որ այս իրավիճակում երբ բոլորիս նյարդերը առանց այն էլ լարված են, ոմանք իրենց ավելորդ ոգևորության շնորհիվ ի վիճակի չեն սթափ դատել, բայց նմանատիպ գործունեությամբ, այսպիսնները իսկապես կարող են շարժման հաջողության վրա ազդեցություն ունենալ՝ իրենց ոչ ադեկվատ վերլուծություններով։Անշուտ
Պետք չէ կուլ գնալ ապատեղեկատվության այս հոսանքին ու զգոնությունը պահպանել մինչև վերջ՝ չխախտելով փոխադարձ հարգանքի ոչ մի սահման։
Այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս դրսևորել սթափություն, սպասել համապատսախան հայտարարությանը և նոր սկսել դատողություններ անել՝ ի
վերջո առուն չթռած պետք չէ այն անցած համարել, դրանով միայն իսկ վնասում եք շարժման գաղափարախոսությանը։