ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը դար­ձել է մի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ վտանգ. Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը կա­րող են ո՛չ «ոչ ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ի՞նչ են նշա­նա­կում աշ­խա­տա­ժա­մա­նա­կի նոր­մալ և առա­վե­լա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կհստա­կեց­վի գույ­քա­հար­կի ար­տո­նու­թյուն­նե­րից օգտ­վող զ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Չկա ընդ­հա­նուր մո­տե­ցում, թե հան­րա­յին կա­պերն ինչ­պես պ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 06.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հնդկաստանում բռնաբարության զոհ դարձած կնոջն այրել են դատարանի ճանապարհին Արցախում մահացած զինծառայողի հուղարկավորությունը հայրենի գյուղում Երևանը պատրաստվում է Ամանորին.քննարկում՝ քաղաքապետարանում Վարչապետն ինձ հրավիրեց հանդիպման, ու նրա ընդունարանում ինձ ձերբակալեցին. Արա Վարդանյան Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ գործող նախագահ Ոստիկանները բնակարանագողին բռնել են հենց տան մեջ․տղամարդը ձերբակալվել է Վարչապետին ուղղված նամակից հետո ԱԱԾ աշխատակիցներն այցելել են բուհ.168.am Վթար Արմավիրի մարզում․ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպանին Գործադուլ Փարիզում. կա 60-ից ավելի կալանավորված Խորհրդարանական ընդդիմությունը դեմ կքվեարկի 2020 թվականի պետբյուջեի նախագծին

Էդգար Վարդանյան. «ՀՀԿ-ի պահվածքն ավելի հուժկու պայքարի մղեց»

Քաղաքացիական անհնազանդությունն աննախադեպ է

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությունից հետո Հայաստանում քաղաքացիական անհնազանդության գաղափարը միավորել է գրեթե բոլորին:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ Հանրապետական կուսակցության պատգամավորներն ապացուցեցին, որ Հայաստանի ժողովուրդը ամբողջությամբ մերժում է նրանց:

«ՀՀԿ-ից յուրաքանչյուր պատգամավորի ելույթ ավելի էր զայրացնում մարդկանց: Յուրաքանչյուր ելույթ ավելի շատ մարդ էր ներգրավում շարժմանը: Արդյունքում այսօր աննախադեպ երևույթի ականատես եղանք: Երևի չեմ սխալվի՝ ասելով, որ համաշխարհային պատմության ամբողջ ընթացքում այսպիսի բոյկոտ և քաղաքացիական անհնազանդություն, կարծես թե, երբևէ չի եղել: Այն, ինչ ունենք այսօր, նաև պայմանավորված էր հենց Հանրապետական կուսակցության խմբակցության դիրքորոշմամբ ու նրանց ելույթներով: Իրենց պահվածքով նպաստեցին, որ մարդիկ էլ ավելի հուժկու պայքար մղեն և էլ ավելի մեծ շերտեր միանան այս անհնազանդության արշավին: Այն, ի վերջո, վերջնականապես դարձավ տոտալ և ազգային»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Հարցին, թե խաղալով ժամանակի վրա, այս պարագայում ՀՀԿ-ն կկարողանա՞ երկար դիմադրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նրանք կկարողանան դիմադրել: Նրանք երևի թե վաղուց հասկացել են, որ անիմաստ է այս ամենին դիմադրելը: Ուղղակի, օգտվելով այն առիթից, որ անձեռնմխելի են և կարող են կոճակ սեղմել, սեղմեցին: Ավելին չէին կարող անել, բայց պետք է քվեարկեին ու քվեարկեցին այնպես, ինչպես քվեարկեցին: Դա այն մաքսիմումն էր, ինչն իրենք կարող էին անել: Նրանք չեն վերահսկում իրավիճակը, չեն կառավարում և չեն կարող կառավարել երկիրը: Բայց կոճակը կարող էին սեղմել: Նման պահվածքով երկարացրեցին պրոցեսը: Նրանց կողմից արված քայլը հակապետական էր, որովհետև իրենց վարքով փաստացի խորացրեցին ճգնաժամը: Նրանք որևէ լուծում չտվեցին: Եվ եթե մտածում էին, որ պետք է ինչ-որ կերպ լուծեն հարցը, կատարեցին հակառակ քայլը»:

Քաղաքագետը մեջբերեց՝ ՀՀԿ-ից հայտարարում էին, որ այսօր այնպիսի իրավիճակ է, որը չի բխում Հայաստանի շահերից. «Նման դիրքորոշումներից հետո տրամաբանորեն պետք է հետևեր Նիկոլ Փաշինյանին ընտրելու քայլը, որպեսզի այս վիճակը շտկվեր: Բայց իրենք կատարեցին հակառակը: Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող համոզված չլինել, որ իրավիճակը շտկելու միակ ճանապարհը այն է, որ ժողովրդի ընտրած թեկնածուն պետք է վարչապետ դառնա և որոշ օրենսդրական փոփոխություններից հետո կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իրենք ևս համոզված են, բայց շատ բարդ է հասկանալ նրանց մոտիվացիան: Եթե իրենք քվեարկեին Նիկոլ Փաշինյանի օգտին, կարող էին մնալ քաղաքական դաշտում: Իրենց նկատմամբ վերաբերմունքն էլ այսքան ծայրահեղ վատ չէր լինի: Ընտրությունների ժամանակ, իհարկե, չէին կարող մեծամասնություն ստանալ: Ամեն դեպքում, որպես փոքրամասնություն կարող էին 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու հնարավորություն ունենալ և մնալ քաղաքական դաշտում: Բայց իրենք այս քայլով դուրս մղվեցին քաղաքական դաշտից և ոչ միայն քաղաքական դաշտից. իրենք ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ իրենց բնականոն գործունեությունը Հայաստանում արդեն անհնար է դառնում: Խնդիրը սա է»:

Իսկ թե ինչու նման ձևով քվեարկեցին, քաղաքագետը երկու տարբերակ առանձնացրեց. «Միգուցե կարող ենք ենթադրել, որ ժամանակ են շահում, որ իրենց գործերը կարգի բերեն ու ինչ-որ կերպ հեռանան Հայաստանից: Երկրոդը միգուցե խորը հոգեբանական հարցն է: Այսինքն՝ նրանք խորը հոգեբանական տրավմա են ապրում ու չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ամբողջությամբ ձախողել են, պարտվել են, ժողովուրդը տոտալ իրենց մերժում է և իրենք իրենց ամբիցիաները չեն կարողանում կառավարել: Որպես նման պահվածքի դրսևորման պատճառ՝ նշված երկու ֆակտորներն եմ հնարավոր համարում»:

Նշենք, որ շրջանառվում է մի տարբերակ, ըստ որի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համար վարչապետի նախընտրելի թեկնածու է Արմեն Գևորգյանը: Հարցին, թե այս տարբերակը բացառվո՞ւմ է, քաղաքագետն արձագանքեց. «Եթե գոնե մի փոքր ռացիոնալ մտածողության հատիկ է մնացել ՀՀԿ-ի ներսում, ուրեմն՝ նրանք պետք է հրաժարվեն նման մտքից: Ակնհայտ է, որ դա էլ ավելի է սրելու իրավիճակը: Եթե նման միտք է ծագել նրանց ուղեղներում, ապա այն իսկզբանե տապալված է»:

Աննա Բադալյան

 

website by Sargssyan