ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհները հերթով քանդվում են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարության տեքստը էապես փոխվել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

ՌՀՄ-ում քննարկվել է Նիկոլ Փաշինյանին աջակցելու ցույցերի անցկացման ձևաչափը

Մայիսի 3-ին Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել մի խումբ ակտիվիստների հետ, որոնք ցանկանում են մայիսի 8-ին երկրի նոր վարչապետի ընտրությունների հետ կապված խաղաղ բողոքի ակցիա անցկացնել Մոսկվայում:

Հանդիպումը կայացել է վարչապետի պաշտոնին առաջադրված «ժողովրդի թեկնածուի» կողմնակից-ցուցարարների նախաձեռնությամբ: Նրանց ընդունել են ՌՀՄ փոխնախագահները և Ռուսաստանի հայերի միության տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները:

«Քննարկումները տեղի են ունեցել ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հնարավոր ընտրության դեպքում սփյուռքի ներկայացուցիչների արձագանքի շուրջ: Ակտիվիստները Ռուսաստանի հայերի միությանը խնդրել են աջակցել, որպեսզի թույլտվություն ստանան քաղաքային իշխանություններից խաղաղ  տոնական ակցիա կազմակերպելու համար:

Քննարկման ժամանակ պարզաբանվել է ցույցերի և հավաքների անցկացման համար տեղական իշխանություններին դիմելու կարգը, ինչպես նաև քննարկվել են նմանատիպ միջացառման անցկացման հնարավոր ձևաչափը  և տարածքները»:

Vesti.am

website by Sargssyan