Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թուրք-ադրբեջանական տրամադրությունները ներհայաստանյան իրադարձությունների ֆոնին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Past.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ներհայաստանյան իրադարձությունների համատեքստում Ադրբեջանի և Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում առկա կեցվածքին, նշեց, որ այդ երկրներում տիրող տրամադրությունները հարկավոր է առանձին-առանձին և տարբեր խմբերի բաժանելով դիտարկել:

«Ադրբեջանի և Թուրքիայի հետաքրքրությունները մի փոքր տարբերակված են Հայաստանի հետ ունեցած կոնֆլիկտի ավելի թեժ և ավելի սառը լինելու հանգամանքով պայմանավորված: Եվ բնականաբար, Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, լինի հասարակական, ներքաղաքական կամ կապցած լինեն արտաքին քաղաքականության հետ, Ադրբեջանում մեծ ուշադրության է արժանանում և իր արտացոլումն է ստանում ինչպես քաղաքական, վերլուծական շրջանակներում, այնպես էլ՝ մամուլում: Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա դրանք ես բաժանել եմ երեք մասի: Առաջինը՝ քիչ թե շատ անկախ և արտահայտվելու հնարավորություն ունեցող կամ արտասահմանում գտնվող տարբեր ադրբեջանցի գործիչներն են, ովքեր իրենց ֆեյսբուքյան գրառումներում և այլ առիթներով արտահայտում էին «դրական» տրամադրվածություն, բարի նախանձ, որն արտահայտվում էր՝ «Հայաստանում հնարավոր է խոսքի ազատության նման հնարավորություն, ընդվզման նման մակարդակ, ուսանողների նման համախմբվածություն» արտահայտություններով, և ենթագիտակցաբար այդ ամենը համեմատելով Ադրբեջանի հետ, տեսնում էին, որ այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, բացառվում է Ադրբեջանում»,- ասաց Ռ. Մելքոնյանը:

Թուրքագետի դիտարկմամբ` երկրորդ խմբում մեկտեղվել են այն տեսակետները, որոնք հիմնականում արտահայտել են իշխանական և իշխանամետ վերլուծական շրջանակների և մամուլի ներկայացուցիչները: Նրանց կողմից ներհայաստանյան իրադարձությունները կրկին առիթ են հանդիսացել մեր երկիրը քննադատելու և որոշ քաղաքական գործիչներին թիրախավորելու համար:

«Բնական է, որ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող քայլերը նրանք օգտագործում էին իրենց տեսակետները է՛լ ավելի համոզիչ դարձնելու համար, թե Հայաստանում բավականին խնդիրներ կան, իշխանությունները հալածում են իրենց ժողովրդին և այլն: Իսկ երրորդ խմբում այն մարդիկ են, ովքեր կարծում են, որ Հայաստանում ստեղծված անկայուն իրավիճակը լավ առիթ է հարձակվելու, կրկին արկածախնդրություն անելու և, ըստ իրենց, տարբեր ռազմական խնդիրներ լուծելու համար: Կարծում եմ, սահմանում նույնպես կարող են լինել որոշ ցուցադրական գործողություններ՝ զորքի, ռազմատեխնիկայի կուտակում լինել, ինչը ես շատ բնական եմ համարում, քանի որ ցանկացած նման իրավիճակում կարող են այդպիսի նկրտումներ լինել: Բայց Ադրբեջանում նաև լավ գիտեն մեր բանակի պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև անկախ հասարակական-քաղաքական հայացքներից Արցախի հարցի շուրջ բոլոր ուժերի և ժողովրդի միասնականության և համախմբվածության մասին»,- ասաց Ռ. Մելքոնյանը:

Նա նաև նշեց, որ հայկական կողմը պետք է բոլոր այսօրինակ տեսակետները հաշվի առնի և երբեք իր զգոնությունը չկորցնի, չնայած իրականում ադրբեջանական փորձագիտական շրջանակներն ու մամուլը հիմնականում զբաղված են ցանկալին իրականության փոխարեն մատուցելով: Թուրքագետի կարծիքով, ուշագրավ է նաև, որ ադրբեջանական և թուրքական մամուլի հրապարակումների վերնագրերը շատ հաճախ համընկնում էին:

«Թուրքական մամուլի շեշտադրումները կրկին Սերժ Սարգսյանի կամ իշխանությունների Թուրքիայի համար թշնամի լինելն էր: Կան նաև ռուսական գործոնի մասին շեշտադրումներ, բայց այն համատեքստում, թե արդյոք ներհայաստանյան իրադարձությունները տեղավորվո՞ւմ են հակառուսական տրամադրությունների մեջ, թե՝ ոչ: Այսինքն, եթե ադրբեջանցիները այս ամենն ընկալում են որպես ռազմական արկածախնդրության դիմելու պատեհ առիթ, ապա թուրքական կողմը ակնարկում է հայ-թուրքական սահմանի անձեռնմխելիության հարցում ռուսական կողմի դերակատարումը: Թուրքական առավել չեզոք հատվածը ներհայաստանյան իրադարձությունները կրկին դիտարկում էին որպես խոսքի ազատության դրսևորում, իսկ երրորդ խմբի կողմից, որոնք հիմնականում թուրքական ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչներ են, ադրբեջանցիների նման մեր երկրի հանդեպ ունեցած նախանձի դրսևորումներ էին ցուցաբերում»,- ասաց Ռ. Մելքոնյանը:

Ամփոփելով թեման, թուրքագետը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչների կարծիքները թե՛ շեշտադրումների առումով, թե՛ տեսակետների՝ միասնական չեն: Սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ հայկական կողմը պետք է իր զգոնությունը թուլացնի, քանի որ նման հարևանների պարագայում ամեն ինչ կարելի է սպասել: Ուստի հարկավոր է մշտապես աչալուրջ և զգոն լինել:      

 

Արմինե Գրիգորյան

Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա