Ահաբեկիչները երեխաներին որպես մահապարտ են օգտագործել. Ինդոնեզիայի նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզական Սուրաբայա քաղաքի քրիստոնեական երեք եկեղեցիներում պայթյուններ իրականացրած ահաբեկիչները որպես մահապարտ օգտագործել են երեխաների: Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությունը:
Վերջին տվյալներով՝ քրիստոնեական եկեղեցիներում պայթյունների հետեւանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 40 վիրավոր կա:
Ավելի վաղ հակաահաբեկչական ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչ Վավան Պուրվանտոն լրագրողներին ասել էր, որ «հարձակումների համար պատասխանատու է տեղական ահաբեկչական խմբավորումը»: Նա նաեւ չի բացառել, որ ահաբեկչությունները կապված են Դեփոկ քաղաքի հատուկ ռեժիմի բանտում վերջին անկարգությունների հետ. այստեղ պահվում են ահաբեկչության մեջ մեղադրվողներն ու կասկածվողները: Բանտում մի քանի օր առաջ բանտարկյալները խռովություն էին բարձրացրել: