ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Հան­քա­խոր­շի փլուզ­ման հե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2020 թվա­կա­նին ար­տա­խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թվի ավե­լա­ցում.ի՞նչ են վկա­յում ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բա­լա­յին հա­մա­կար­գը ոչ հա­վա­սար պայ­ման­ներ է ստեղ­ծում ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանավորների կյա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Ձեր ընտրության կապակցությամբ: Ակնկալում եմ աշխատել ձեզ հետ մեր երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, այդ թվում՝ ամրացնել առևտրային կապերը, ժողովրդավարական ինստիտուտները և տարածաշրջանային անվտանգությունը: Կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական կուսակցություններին միավորելու գործում առաջընթացը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնեն այս ջանքերին ու կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:

Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին»:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

website by Sargssyan