Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամենայն հավանականությամբ, Վահրամ Բաղդասարյանը միայն ներողություն խնդրելով չի պրծնի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ  

վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին «կողմ» քվեարկելու պատճառով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունից հետո վերջինս պետք է հրապարակային ներողություն խնդրի ՝ իր հանդեպ արտահայտած անհարկի վիրավորանքի համար: Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով  ՀՀԿ–ից կողմ քվեարկողների հայտարարած թվի և քվեարկության արդյունքների իրար չհամապատասխանելու մասին, հնչեցրել էր Շիրակ Թորոսյանի անունը և հայտարարել, թե՝ «գեղ չկա, որ շուն չլինի»: ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Փաստ»–ին տեղեկացրեց, որ Բաղդասարյանի հայտարարությունը հարուցել է ոչ միայն իր, այլև հազարավոր մարդկանց զայրույթը, ուստի պետք է ՀՀԿ խմբակցության ղեկավարը մամուլով ներողություն խնդրի  իրենից: «Դա է իմ տեսակետը, բայց նա այդ քայլին կգնա, թե ոչ, դա արդեն իր խնդիրն է: Ես առայժմ սպասում եմ Բաղդասարյանի ներողությանը: Դա քաղաքական դիրքորոշման հարց է, և եթե ինքը պատրաստ չէ ներողություն խնդրել, ապա դա իր քաղաքական դիրքորոշումը կլինի և կշարունակի արժանանալ  հասարակական մեծ պարսավանքի: Կարծում եմ, որ դա նույնպես կլինի իր կողմից կատարած արարքի հանդեպ դրսևորվող պատասխաններից մեկը, քանի որ նրա այդ հայտարարությունը բոլորի մոտ վատ տպավորություն է թողել »,– ասաց Շ. Թորոսյանը: Հարցին, թե ինչքան է պատրաստ սպասել Վ. Բաղդասարյանի  պատասխանին, Շ. Թորոսյանը հստակ ժամկետներ չնշեց: Միայն ասաց, որ ինչքան ուշ Բաղդասարյանը ներողություն հայցի, այնքան ավելի կմեծանա հասարակության դժգոհությունը: Շ. Թորոսյանը նշեց նաև, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունը զայրացրել է նաև ռուսաստանաբնակ իր հայրենակիցներին, այնպես, որ կարող ենք ենթադրել, որ չի բացառվում, որ Բաղդասարյանը միայն ներողություն խնդրելով չպրծնի: Ինչ վերաբերում է ներքաղաքական կոնֆլիկտներին,  ակնհայտ է, որ կուսակցության ներսում առկա տարբեր խմորումների ֆոնին Թորոսյան–Բաղդասարյան կոնֆլիկտը նույնպես կարող է ներկուսակցական հրաբուխի պատճառ դառնալ՝ իր հետ բերելով բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ,  որոնց դեմն առնելը, ամենայն հավանականությամբ, այդքան էլ հեշտ չի լինի: 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին