Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ներկա անցումային ժամանակահատվածում երկիրը «սպասարկելու» նպատակով ձևավորված կառավարության կազմը նորմալ է գնահատում և այս պահին նրանց գործունեությունից որևէ դժգոհություն չունի:

«Ձևավորված կառավարության ներկայի խնդիրը օպերատիվ կառավարումն իրականացնելն ու արտահերթ ընտրություններին պատրաստվելն է: Եվ այս պահին խոսել ինչ-ինչ ծրագրերի, դրանց կատարման, չկատարման կամ այլ մոտեցումների մասին, ես կարծում եմ, որ արդարացի չէ: Բացի այդ, նոր կառավարությանը չի կարելի մեղադրել տարատեսակ խնդիրների համար: Պետք է իմանալ, որ այս պահին իրենք այլ լիազորություններ ունեն, և ներկա փուլում անհրաժեշտ է հնարավորինս շուտ պատրաստվել արտահերթ ընտրությունների, որպեսզի երկիրը այս իրավիճակից շուտ դուրս գա»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: Թավշյա հեղափոխության տրամաբանական ավարտից հետո անցյալից կուտակված հարցերի մասին բարձրաձայնելու համար զանազան խմբեր իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար շարունակում են փողոցներ փակել: «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն այս երևույթին նորմալ է վերաբերվում, բայցև կարծում է, որ նախորդ կառավարության կողմից կուտակած սխալների համար ներկա կառավարությունը չպետք է պատասխանատվություն կրի:

«Ես կոչ եմ անում նման բողոքի ակցիաներին նորմալ վերաբերվել, քանի որ մարդիկ տարիներ շարունակ ունեցել են այդ խնդիրները, բայց դրանց այդպես էլ որևէ լուծում չի տրվել: Եվ հիմա փորձում են իրենց խնդիրների վրա ուշադրություն հրավիրել: Ու քանի որ իշխանափոխություն է տեղի ունեցել, հասարակությունը հույս ունի, որ նոր կառավարությունն իրենց խնդիրները շատ արագ կլուծի: Պետք է մեկ բան հիշել, որ այդ սոցիալ-տնտեսական խնդիրները մեկ օրում չեն ստեղծվել, իսկ դրանց լուծման համար իսկապես ժամանակ է հարկավոր: Պետք է այս ամենը հաշվի առնել, տարանջատված վերաբերմունք դրսևորել և նոր կառավարությունից չպահանջել այնպիսի բաներ, որոնք դուրս են կարճ ժամանակահատվածում լուծելու տրամաբանությունից»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Քաղաքական գործչի համոզմամբ, եթե այս կառավարությունն այնուամենայնիվ կարողանա նախկինից կուտակված որոշ հարցեր լուծել, շատ լավ կլինի, իսկ եթե որևէ հարց չկարողանա մինչև վերջ ավարտին հասցնել, ապա հասարակությունը չպետք է դժգոհի նրանցից:

Խոսելով քաղբանտարկյալների և «Սասնա ծռերի» անդամների խափանման միջոցը չփոխելու մասին, նա նշեց, որ որևէ կասկած չի կարող լինել, որ քաղբանտարկյալները օր առաջ պետք է ազատ արձակվեն և այստեղ նույնպես երկրորդ կարծիք լինել չի կարող:

«Ի տարբերություն սոցիալ-տնտեսական խնդիրների, այս հարցերի լուծման համար այդքան մեծ ժամանակ չի պահանջվում: Ես ոչ թե խոսում եմ քաղբանտարկյալների գործերը կարճելու, այլ չեղյալ հայտարարելու մասին: Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», ապա իմ կարծիքով, դատարանը պետք է փոխի խափանման միջոցը և դատական պրոցեսը պետք է շարունակվի նրանց ազատության մեջ գտնվելու պայմաններում: Այսինքն, ակնհայտ է, այս հարցերի լուծումը շատ ժամանակ չի պահանջում և հնարավորինս սեղմ ժամկետներում և՛ Շանթ Հարությունյանն իր ընկերներով, և՛ Սամվել Բաբայանը, և՛ մյուսները պետք է ազատ արձակվեն»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Արմինե Գրիգորյան

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին