Սանկտ Պետերբուրգի կենտրոնում բացվել է Ֆուտբոլի զբոսայգի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արկադի Դվորկովիչը Սանկտ Պետերբուրգի Պիոներական հրապարակում բացել է Ֆուտբոլի զբոսայգին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Պետերբուրգն իններորդ քաղաքն է, որտեղ բացվել է Ֆուտբոլի զբոսայգի: Հաջորդը կլինի Կալինինգրադ քաղաքը»,-ասել է նա: Ինտերակտիվ այգու բացմանը մասնակցել է Ռուսաստանի հավաքականի հարձակվող Դմիտրի Սիչևը:
«Մունդիալ-2018»-ն այս տարի կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերըհյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումըկկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտեր Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, ԴոնիՌոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկուհանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում: