Մայք Պոմպեոն սպառնացել է Իրանին պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները մտադիր է Իրանի նկատմամբ աննախադեպ ճնշում գործադրել, այդ թվում՝ պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները սահմանել, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքական կուրսը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Առաջին հերթին՝ մենք աննախադեպ ֆինանսական ճնում կգործադրենք վարչակազմի վրա։ Իրանի առաջնորդները չպետք է կասկածեն մեր մտադրությունների լրջությանը»,–նշել է նա՝ հավելելով, որ Իրանի ղեկավարության ընտրած ներկա կուրսը «անընդունելի եւ անարդյունավետ» է։
«Գործողությունների համատեղ համապարպակ պլանը (
Սրա հետ մեկտեղ, պետքարտուղարի խոսքով, ԱՄն–ն պատրաստ է Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել. «Ցանկացած նոր համաձայնագիր պետք է երաշխավորի, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,–նշել է ԱՄՆ պետքարտուղարը։