ՕԵԿ-ն էլ արթնացավ. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորաբար նշված է. ««Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը կոչ է անում չշարունակել այս տարի նախատեսված համայնքների խոշորացման գործընթացը, վերլուծել արդեն իսկ կատարված խոշորացումների հետևանքները, քայլեր ձեռնարկել փոքր բնակավայրերի ոչնչացումը կասեցնելու ուղղությամբ: Իր հերթին ՕԵԿ-ը նախաձեռնում է հանրապետության համայնքների խոշորացման դեմ զանգվածային գործընթաց և տեղական հանրաքվեներ` անհեռանկար այս գործընթացը կասեցնելու նպատակով` հատկապես այն համայնքներում, որտեղ խոշորացումը հասցրել է անդառնալի հետևանքներ և այն համայնքներում, որոնց սպառնում է նույն ճակատագիրը»:Դժվար է ասել՝ որն է ճիշտ՝ խոշորացումը, թե ոչ: Սակայն հարցն ամենևին դա չէ: Կարևորն այն է, որ խոշորացման գործընթացն իրականացվում է արդեն երկու տարի՝ մի քանի փուլերով: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանն իր անհանգստությունները չէր ներկայացնում նախորդ իշխանություններին, Սերժ Սարգսյանին, ինչո՞ւ նրանց օրոք չէր կազմակերպում այդ «զանգվածային գործընթացը»: Վերջապես, ի՞նչ ասել է «զանգվածային գործընթաց»: Վերջին տարիներին զանգվածային մի բան ենք տեսել, այն էլ՝ մեկ ամիս առաջ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում