Ընթանում է ԱԺ նիստը. Օրակարգում են Գլխավոր դատախազի, ՄԻ պաշտպանի եւ ԿԲ-ի տարեկան հաղորդումները (ուղիղ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 12 հարց, որոնց թվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (գնաճի հաղորդում), «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «2017-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը:
Նշենք, որ սա խորհրդարանի առաջին քառօրյան է, որին կմասնակցեն 7 նորեկ պատգամավորները: Նրանցից մեկը ՀՀԿ-ից է (Հակոբ Հակոբյան (Կիլիկիայի Հակոբ), երկուսը՝ ՀՅԴ-ից (Սպարտակ Սեյրանյան եւ Ռուզան Առաքելյան), 4-ը՝ «Ելք» դաշինքից (Ալեն Սիմոնյան, Հրաչյա Հակոբյան, Հովիկ Աղազարյան, Հայկ Կոնջորյան):
Իսկ արդեն վաղը՝ մայիսի 23-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն ԱԺ պատգամավորների հարցերին: