Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հովանավորների մենաշնորհների մասին
ԲԼՈԳԿարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իրավունք» թերթը շարունակում է ամեն կերպ իր ստերով պղտորել հայաստանյան լրատվական դաշտը։ Իհարկե «Իրավունքը» վաղուց դեղին մամուլի համբավ ունի, և ոչ ոք այս թերթին կամ համանուն կայքին լուրջ չի վերաբերում։ Սակայն դա չի խանգարում այս լրատվամիջոցին օրական մի լկտի սուտ գցել դաշտ և այս օրը այդ առումով նույնպես բացառություն չէր։
Նախ նշենք, որ օրեր առաջ սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր նշել էին, որ «Իրավունք» թերթը աշխատանքի հատուկ ուղղվածություն է որեդգրել և նպատակուղղված ձևով ուզում է պառակտել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միասնությունը։ Հայտնի փաստ է, որ երբ մի բանի մասին շատերն են խոսում, ուրեմն դա հաստատ իրողություն է։ Այսօր «Իրավունք» թերթը իր իսկ ձեռքով ապացուցեց, որ իր մասին շրջանառվող լուրերը իսկապես համապատասխանում են իրականությանը։
Այսօր թերթը գրել է, որ Գագիկ Ծառուկյանը մենաշնորհ ունի ցեմենտի ոլորտում։ Սա ոչ միայն սուտ է, այլ նաև սովորական տգիտություն, քանի որ մարդ պետք է առնվազն տգետ լինի՝ ցեմենտի ոլորտում մենաշնորհի մասին գրելու համար, այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ Արարատի ցեմենտի գործարանից բացի Հայաստանում գործում է մի քանի գործարաններ ևս՝ Հրազդանի «Միկա» ցեմենտի գործարանը, Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող Էրեբունու գաջի գործարանը և այլն։ Սա արդեն իսկ բացառում է որևէ մոնոպոլիա ցեմենտի ոլորտում Ծառուկյանի կողմից։ Ավելին, վերը նշվածները մեծ ծավալներով Հայաստան ցեմենտ են ներկրվում Վրաստանից և Իրանից, ինչը արդեն իսկ իսպառ բացառում է որևէ մոնոպոլիայի հնարավորություն։
Այսքանից հետո Ծառուկյանին ցեմեմնտի ոլորտում մոնոպոլիա վերագրելը ուղղակի ստորություն է։ Իրավունք թերթը ուղղակի փորձում է սովորական ձևով խաբել քաղաքացիներին, չնայած ժամանակին ընդդիմադիր եղած, իսկ հետո իշխանական կերակրատաշտից օգտվելու համար ՀՀԿ խմբակցություն մտած Հայկ Բաբուխանյանը վերջին օրերին շատ լավ հասկացավ , թե ինչով է ավարտվում սեփական քաղաքացիներին երկար ժամանակ խաբելը։
Ընդհանրապես Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրելու ձախողված փորձերի փոխարեն «Իրավունք» թերթը լավ կաներ իր հովանավորների՝ բենզինի ոլորտում ունեցած մենաշնորհների մասին մտածեր։ Չնայած Իրավունք թերթից և նրա սեփականատեր բեղավոր Հայկ Բաբուխանյանից մտածելու ունակություն սպասելը արդեն ծիծաղելի է և անիմաստ․․․