Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պրո­վո­կա­ցի­ա՝ երեք ուղ­ղու­թյուն­նե­րով». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Ազգային ժողովում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ հին կառավարությունը նոր կառավարությանը ժառանգել է 7.5 տոկոս տնտեսական աճով երկիր, և նոր կառավարությունը հիմա կարող է նաև բարձրացնել թոշակները: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ԱԺ փոխխոսնակի հայտարարության մեջ հիմքեր չի տեսնում: «Ես այդ հայտարարության մեջ պրովոկացիա եմ տեսնում, ընդ որում՝ երեք տեսակի: Նախ՝ Է. Շարմազանովն ուզում է նոր կառավարությանը «թասիբի» գցել այն հնարավոր ցանկությամբ, որ կառավարությունը խրվի ինչ–որ պրոցեսների մեջ ու տակից դուրս չգա: Երկրորդ պրովոկացիան ներկայացնելն է, որ իրենք բավարար մակարդակի են հանձնել երկիրը, ինչն այդպես չէ: Երրորդ պրովոկացիան PR–ի իմաստով է: Այսինքն՝ որ իրենք աշխատել են ու այդպիսի պետություն են հանձնել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Գ. Մակարյանը: Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը թոշակները կարող է բարձրացնել միայն այն դեպքում, երբ վերացնեն մենաշնորհները. «Այդ պարագայում կունենա հաշվարկ, թե, ենթադրաբար, որքա՞ն լրացուցիչ հարկեր պետք է մտնեն բյուջե»: Գագիկ Մակարյանը շեշտեց՝ 7 տոկոս ակտիվության ցուցանիշը թոշակներ բարձրացնելու հնարավորություն չի ստեղծում: «Դա կստացվի, երբ լրացուցիչ հարկեր հավաքվեն, որը պետք է Նիկոլ Փաշինյանի թիմի շնորհքը լինի, և ոչ թե նախորդ կառավարության ապահոված տնտեսական աճի: Իսկ աճ իսկապես եղել է: Նախորդ կառավարությունը կարողացավ ավելի շատ հարկեր հավաքել: Բայց, միևնույն է, պետք է հաշվարկել, թե այդ գումարները որքանո՞վ են թույլ տալիս բարձրացնել թոշակները կամ աշխատավարձերը: Մեր և տարբեր միջազգային կառույցների գնահատականներով՝ ՀՀ–ում ՀՆԱ–ի նկատմամբ գոյություն ունի մինչև 45 տոկոս ստվեր: Մեր հաշվարկով ՀՀ բյուջեն ոչ թե 2,8 միլիարդ պետք է լինի, այլ 4 միլիարդ: Իսկ ՀՆԱ–ն ոչ թե 12 միլիարդ, այլ 15 միլիարդ հենց այ­սօրվա վիճակով: Սա է իրական ցուցանիշը: Բայց նախորդ կառավարությունը նման ցուցանիշներով չի հանձնել: Նախորդ կառավարությունը չէր էլ կարող ստվերների դեմ պայքարել, ավելի ճիշտ՝ իրենց այն ընկերների, որոնք դեռ շարունակում են այդ համակարգում մնալ: Այդ պատճառով էլ նշված գումարները չեն հավաքվում: Իսկ հիմա խոշոր հարկատուները սկսել են քայլեր կատարել, մոնոպոլիաներից հեռանալ, թափանցիկ աշխատելու քայլեր անել: Այսօր իմացանք, որ խոշոր հարկատուներից մեկը բանկից քարտեր է վերցրել, որ աշխատավարձերը թափանցիկ վճարի»,–հայտնեց մեր զրուցակիցը: Նա մեջբերեց ԱԱԾ պետի հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ–ում 350 մարդ կա, որոնց անունով բիզնեսներ են բացված. «Երբ այդ «սուտ ու մութ» անունները բացահայտվեն, և գումարները բյուջե մտնեն, Ն. Փաշինյանը կարող է թոշակները բարձրացնել: Իսկ դա արդեն ոչ թե 7 տոկոս տնտեսական աճի շնորհիվ կլինի, այլ Ն. Փաշինյանի՝ ստվերի, կոռուպցիայի և մոնոպոլիաների դեմ պաքայրի նոր մոդելի»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին