Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է հայտարարագրել պատգամավոր Արտակ Մանուկյանը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գուցե 50 համարի երթուղայինն է՞լ է ուզում սնանկանալ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինքնահայտարարագրվելուն մնաց մեկ ամիս. ինչո՞ւ են խուսափում պա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կիսատությունն ու ձևի գերակայումը բովանդակության հանդեպ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 22.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ուշացած սեր հեռուստասերիալում խաղ թե իրականություն Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները Իրանական այցին չեն կարողանում հանգիստ նայել. Լեգենդար Յուրի Ջորկաեֆը Vbet և BetConstruct բրենդների դեսպան (տեսանյութ) Ղրիմի «նվիրումը»՝ 15 րոպեում. ի՞նչ կապ ունի Խրուշչովը Քսեք դեմքին այս դիմակը գիշերը, առավոտյան և կապշեք Ի՞նչ է հայտարարագրել պատգամավոր Արտակ Մանուկյանը Գուցե 50 համարի երթուղայինն է՞լ է ուզում սնանկանալ Ինչու պետք է լվացքի մեքենայի մեջ սև պղպեղ լցնել Ինքնահայտարարագրվելուն մնաց մեկ ամիս. ինչո՞ւ են խուսափում պատասխանել Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 դպրոցում մարզադահլիճ կկառուցվի Հանգիստ նստե՞լ, թե՞ ակտիվ քայլել. քաղաքական երկընտրանք Սարսափելի փաստեր եռացրած ջրի մասին (Տեսանյութ) Կիսատությունն ու ձևի գերակայումը բովանդակության հանդեպ Անկախ նրանից՝ Սան Ֆրանցիսկոյում ես, թե Հեշտիայում Մատնահարդարման «ռոմանտիկ» տարբերակներ (Տեսանյութ) Նոր որակի ընդդիմության պահանջարկը. փակ ցիկլից պետք է դուրս գալ «Գործող օրհներգը չի պարունակում այն խորհուրդը, որը պետք է դրված լինի պետության խորհրդանիշի իմաստի ներքո» Իշխանությունների «սրբագրիչն» ու ՍԴ ապագա նախագահը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հերքել է հայկական անօդաչուի կորստի մասին լրատվությունը

«Իրավունք» թերթը շարունակում է իր պառակտիչ գործունեությունը՝ արդեն փրփուրներից կախվելով

Գարեգին Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն առիթ եղել է բարձրաձայնելու «Իրավունք» թերթի պառակտիչ գործունեության մասին, քանի որ այդ մասին նյութերով են ողողված սոցցանցերը։ «Իրավունք» թերթի գործունեությունը վերջին օրերին առաջացրել է բազմաթիվ օգտատերերի զայրույթը, որը ուղղորդված պառակտիչ գործունեություն է ծավալում՝ նոր ձևավորված Կառավարության ուղղությամբ։

Հասկանալի է, որ համաժողովդրական շարժման հաղթանակը և Ծառուկյան-Փաշինյան միասնությունը մրմռացնում է որոշ անձանց համապատասխան մասերը, և այժմ նրանք փորձում են ապատեղեկատվությամբ ու ստերով խարխլել այդ միասնությունը, իսկ որպես այդ ամենի գործիք հանդես է գալիս «Իրավունք» թերթը, որը ամեն օր ընթերցողներին է մատուցում բացահայտ ստեր, փորձելով ապակողմնորոշել քաղաքացիներին։ 

Երեկ, օրինակ, այս թերթը ստորաբար ստել էր և գրել որ Գագիկ Ծառուկյանը իբր մենաշնորհ ունի ցեմենտի ոլորտում, այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ Արարատի ցեմենտի գործարանից բացի Հայաստանում գործում է նաև Հրազդանի «Միկա» ցեմենտի գործարանը, քաղաքացիները ցեմենտ են ներկրում Վրաստանից և Իրանից, իսկ Էրեբունու գաջի գործարանում ցեմենտ է արատադրում Մհեր Սեդրակյանի որդին։
Այսքանից հետո գրելը, թե Ծառուկյանը մենաշնորհ ունի ցեմենտի գործարանում, ստորություն է։ Բայց «Իրավունք» թերթը պատրաստ է վաստակել ստոր լինելու պիտակը՝ իր պառակտիչ գործունեությունը իրականացնելու համար։ 

Ավելին, «Իրավունքը» այսօր հերթական ստորությունն է արել և հերթական սուտը հրապարակել, իբր նորաստեղծ Կառավարությունում ներքին խժդժություններ կան և այլն։ Հասկանալի է, որ սա սովորական ապատեղեկատվություն է, և բացատրվում է նույն հանգամանքով, որ «Իրավունքը» պարզապես պառակտիչ գործունեություն է ծավալում և փորձումէ խարխլել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միասնությունը։ Բայց արդեն ստախոսի համբավ հանած թերթը չի կիարող համոզել ընթերցողներին որևէ հարցում, բացի այդ, վերոնշյալ միասնությունը այնքան ամուր է, որ «Իրավունք» թերթը արդեն փրփուրներից է կախվում, իր գոյություն չունեցող աղբյուրների վրա է հղում անում և այլն։
Ի դեպ, մեկ հավելում անենք․ որևէ մեկը չի կարող լուրջ ընդունել մի թերթի, որի սեփականատերն է համարվում Հայկ Բաբուխանյանը, մի մարդ, որի գերծունեությունը տեղով սուտ ու կեղծիք է, քանի որ ժամանակին լինելով «թունդ» ընդդիմադիր, այս անձը հետո արագ գունափոխվեց և արդեն քանի տարի է տեղավորվել ՀՀԿ-ի գրկում։ Ինչպե՞ս կարող է սույն քամելեոնին պատկանող լրատվամիջոցին որևէ մեկը լուրջ մոտենալ կամ լուրջ ընդունել նարցն գրածները։ Այնպես որ «Իրավունքին» մնում է ընդունել սեփական անզորությունը անգամ ստի մատուցման գործում և ճանաչել համաժողովրդական շարժման և Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի միասնության անպարտելիությունը։

website by Sargssyan