Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հների» մնալը կարող է ծանր հետևանքներ ունենալ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախագահ Արմեն Սարգսյանի նստավարում տեղի ունեցավ նոր կառավարության երդմնակալության արարողությունը: Երդմնակալությամբ թևակոխեցինք նոր փուլ: Նոր կառավարությունն այլևս պետք է լծվի կառավարության ծրագրի մշակման աշխատանքներին: Հատկանշական է` չնայած այն հանգամանքին, որ նոր կառավարությունը ձևավորվեց անգամ նախատեսվածից կարճ ժամանակահատվածում (5 օր փոխվարչապե­տերի համար, 10 օր` մնացած անդամների), և այս կազմն իրապես բավարար է համապատասխան ծրագիր մշակելու համար, այդուհանդերձ կառավարության կազմում դեռևս կան հաստիքներ, որոնց մասնակցությունը ծրագրի մշակման աշխատանքներում մի կողմից խիստ անհրաժեշտություն է, մյուս կողմից՝ այդ պաշտոններում դեռևս շարունակում են կառավարել «հները»: Վարչապետն արդեն իսկ հասցրել է հասարակությանը ներկայացնել ծրագրի հիմնական դրույթը` հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար. այս ֆոնի վրա տարօրինակ է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի պաշտոնավարման և ծրագրի մշակման գործընթացում ներգրավվածության հարցը: Նման պատկեր է նաև գյուղոլորտում. այստեղ առանցքային պաշտոններում շարունակում են պաշտոնավարել Կարեն Կարապետյանի մտերիմները՝ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն ու սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: Հատկանշական է, որ այս պաշտոնյաները ոչ միայն ներգրավված էին մի շարք աղմկահարույց կոռուպցիոն միջադեպերում, այլ նաև այս տարիների ընթացքում ենթակառուցվածքները զարգացվել էին այնպես, որ այս երկու կառույցները գյուղոլորտում ունեն «գերիշխող դիրք»` շատ ավելի լայն լիազորություններ ու գործառույթներ, քան ունի հենց ինքը` գյուղնախարարությունը: Հարց է առաջանում` նրա՞նք են մշակելու գյուղոլորտի ծրագիրը: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի հերթական անդամ է վերջինիս սանիկ` Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը: Վերջինս ևս շարունակում է պաշտոնավարել, և առնվազն հարց է առաջանում` որքանո՞վ է ներգրավվելու ծրագրի մշակման աշխատանքներում և գործելու է ի նպա՞ստ, թե՞ ի վնաս: Թվարկված պաշտոններն առաջին հայաց­քից կարող են թվալ ոչ առաջնային, սակայն անմիջական գործառույթների բնույթն այնպիսին է, որ կառավարության ծրագրի մշակման աշխատանքներում նրանց երկրորդումը կարող է ունենալ ծանր հետևանքներ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել