Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արմեն Աշոտյանին արդեն դիմել են. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը մայիսի 22–ին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին Սահմանադրության կոնկրետ հոդվածներ նշեց, որոնք, ըստ նրա, խախտվել են նոր իշխանությունների կողմից: Պատգամավորը նաև մի շարք օրինակներ էր բերել. «Ինձ համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը հայտնում է, որ երբ ինքը հորդորի ՏԻՄ մարմինների ղեկավարներին հրաժարական տալ, նրանք պետք է հրաժարական տան: Ինձ մտահոգում է, երբ ԿԳ նորանշանակ նախարարը իր աշխատասենյակից զբաղվում է կուսակցական գործունեությամբ՝ հորդորելով մարդկանց դուրս գալ կուսակցությունից, ուղղորդելով, ձևակերպելով քաղաքական կոնսուլտացիաներ և քաղաքական ուղղորդումներ իրականացնել»: Արմեն Աշոտյանը նաև հորդորել է քաղաքացիներին, որ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից քաղաքական հետապնդումների արժանանան, անկախ քաղաքական հայացքներից, դիմեն իրեն: «Փաստ»–ը պատգամավորից փորձեց մի շարք հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալ: Արմեն Աշոտյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ այդ թեմայով այս պահին հարցազրույց չի ցանկանում տալ: «Ձեզ ի՞նչ է հետաքրքրում, արդյոք դիմումներ ունե՞մ: Այո, արդեն ունեմ»,–ասաց նա: Հետո, անդրադառնալով մյուս հարցադրումներին, նշեց. «Երեկ ստացել եմ նմանատիպ հարցադրումներ, բոլոր հարցադրումներին շատ շուտով կանդրադառնամ հրապարակավ, ուստի՝ նպատակահարմար չեմ գտնում այս պահին հարցազրույց տալ»: Ի դեպ՝ ստացված դիմումների վերաբերյալ հարցը մեզ ամենավերջինն էր հետաքրքրում: Մենք ընդամենը ուզում էինք իմանալ՝ երբ ՀՀԿ–ն իշխանության էր, քաղաքական հետապնդումներ չկայի՞ն: Կամ՝ ՀՀԿ ներկայացուցիչ Ա. Աշոտյանը իրենց իշխանության ժամանակների փորձից ելնելո՞վ է նման նախաձեռնություն սկսել: Բացի այդ, քանի որ Արմեն Աշոտյանը խոսել էր նաև նորանշանակ ԿԳ նախարարի՝ «ուսուցիչներին ՀՀԿ–ից դուրս գալու հորդորների» մասին, ցանկանում էինք պադորների» մասին, ցանկանում էինք պա­ րոն Աշոտյանի տեսակետն իմանալ ոչ վաղ անցյալում՝ ՀՀԿ–ի իշխանության ժամանակ, 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հրապարակված ՀՀԿ–ի համար ձայներ հավաքող դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակի ու ԿԳ նախարարի հայտարարության մասով: Ուզում էինք տեսակետ լսել, թե արդյո՞ք մեկ օրում ՀՀԿ–ին անդամագրված 7000 կուսակցականները դեռ ՀՀԿ անդամ են, և այլն… Ինչևէ, սպասենք խոստացված հրապարակայինին, առավել ևս, որ Աշոտյանը երբևէ խնդիր չի ունեցել խրթին հարցերի պատասխանելու, ոչ էլ հրապարակային պարզաբանումների առումով: Գոնե այս տեսակետից նա միշտ էլ շահեկանորեն տարբերվել է…

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին