Արթուր Բաղդասարյանը հին ու «կարկառուն» ՕԵԿ–ականների առջև արգելքներ է դրել. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրինաց երկիր» կուսակցությունը, որը ռեստավրացիայի փորձ արեց անվանափոխությամբ՝ «Հայկական վերածննդի» անվան տակ վերածնվելու միտումներով, ակնհայտ ձախողումից հետո փորձում է վերակենդանացման նոր մեխանիզմներ մտածել՝ օգտվելով հեղափոխությունից: Արթուր Բաղդասարյանը բավական ճկուն քաղաքական գործիչ լինելով՝ միշտ կարողացել է ձեռքերը տաքացնել այլոց խարույկների վրա: Սակայն այս դեպքում, կարծես, չի ստացվում: Ավելին, «Փաստի» հավաստի տեղեկություններով, Բաղդասարյանը մինչ իշխանափոխությունը արած հայտարարությունից բացի, այս օրերին ևս քանիցս փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, սակայն ստացել է կտրուկ մերժում: Ստեղծված վիճակում ՕԵԿ–ը փորձելու է օգտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից: Մեր աղբյուրները պնդում են, որ Արթուր Բաղդասարյանը հավաքել է կուսակցական ակտիվին ու մասնավորաբար Հեղինե Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին ու մի շարք այլ հին «կարկառունների» հանձնարարել երբեք հրապարակային հանդես չգալ ՕԵԿ անունից: Առայժմ Բաղդասարյանն այդ ամբողջ «բեռը» տանելու է իր ուսերին, մինչ կարողանա ունենալ նոր դեմքեր, որոնք էլ կերևան հանրությանը՝ որպես ՕԵԿ–ի «փյունիկվելու» միջոց...
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում